Վալերի Պոլյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պոլյակով
Բնօրինակ անուն ազգանուն ռուս.՝ Валерий Владимирович Поляков
Մասնագիտություն  Ռուսաստան
Ծնվել է ապրիլի 27, 1942(1942-04-27)[1]
Ծննդավայր Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է սեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[2] (80 տարեկան)
Մահվան վայրը Մոսկվա, Ռուսաստան
Պարգևներ

Վալերի Վլադիմիրովիչ Պոլյակով (ռուս.՝ Поляков, Валерий Владимирович, ապրիլի 27, 1942(1942-04-27)[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 2022(2022-09-07)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս օդաչու-տիեզերագնաց, Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության հերոս, ՌԴ ԳԱ կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի հրահանգիչ-տիեզերագնաց-հետազոտող։ ԽՍՀՄ-ի 66-րդ և աշխարհի 210-րդ օդաչուն, ամենաերկար ժամկետով տիեզերքում մնացած տիեզերագնացը․ «Միր» ուղեծրային կայանում անցկացրել է 437 օր, 18 ժամ։ Տիեզերական բժշկության մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Տուլայի թիվ 4 դպրոցը։ 1965 թվականին բժշկի որակավորում է ստացել Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում (արևադարձային հիվանդությունների ոլորտ)։ Հաջորդ տարի ուսումը շարունակել է կլինիկական օրդինատուրայում։ 1970 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ է։ 1975 թվականին ՌԴ ԳԱ կենսաբժշկական խնդիրների ինստիտուտին ավարտելուց հետո ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1999 թվականի ստացել է բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորի գիտական աստիճան[7]։

Տիեզերագնաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տիեզերական թռիչը կատարել է «Սոյուզ ՏՄ-6» (ռուս.՝ «Союз ТМ» (ТМ -транспортный модернизированный)) տիեզերանավով՝ 1988 թվականի օգոստոսի 29-ից մինչև 1989 թվականի ապրիլի 29-ը։

Երկարատև տիեզերական թռիչքի համար Պոլյակովն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1989), Լենինի անվան շքանշանի և «Ոսկե Աստղ» մեդալի։ Նա արժանացել է նաև Աֆղանստանի հանրապետության հերոսի կոչման, «Ազատության Արև» շքանշանի (1988), պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով (1989, Ֆրանսիա)։

1994 թվականի հունվարի 8-ից մինչև 1995 թվականի մարտի 22-ը իրականացրել է տիեզերական երկրորդ թռիչքը՝ որպես բժիշկ հետազոտող տիեզերագնաց՝ «Սոյուզ ՏՄ-18» տիեզերանավով և «Միր» ուղեծրային համակարգով՝ 437 օր և 18 ժամ տևողությամբ։ Սա հանդիսանում է մեկ թռիչքի ընթացքում տիեզերքում աշխատանքների շարունակման բացարձակ ռեկորդ։ Թռիչքի հաջող իրականացման համար 1995 թվականի ապրիլի 10-ին նա արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։

Տիեզերական երկու ուղեծրային թռիչքների ընթացքում տիեզերքում է գտնվել 678 օր 16 ժամ 34 րոպե։ Այս ցուցանիշով Պոլյակովը զիջում է միայն ամբողջ պատմության մեջ հինգ տիեզերագնացների՝ Գենադի Պադալկային (878 օր՝ 5 թռիչքի ընթացքում), Յուրի Մալենչենկոյին՝ (827 օր՝ 6 թռիչքի ընթացքում), Սերգեյ Կրիկալյովին՝ (803 օր՝ 6 թռիչքի ընթացքում), Ալեքսանդր Կալերին (769 օր՝ 5 թռիչքի ընթացքում) և Սերգեյ Ավդեևին (747 օր՝ 3 թռիչքի ընթացքում), բայց բոլոր այս ռեկորդներն ավելի ուշ են սահմանվել, և 4,5 տարվա ընթացքում (մինչև Սերգեյ Ավդեևի ռեկորդը) Պոլյակովն առաջինն էր։ Մեկ թռիչքի տևողության ռեկորդը պահպանվում է արդեն 23 տարի և շատ հավանական է, որ ոչ ոք չկարողանա այն գերազանցել։

Վալերի Պոլյակովը հիշել է, որ տիեզերքում գտնվելու հազվադեպ ազատ րոպեներին գերադասել է գրքեր ընթերցել, ավելի շատ նրան դուր են եկել Բորիս Մոժաևի «Տղամարդիկ և կանայք» և Վլադիմիր Դուդինցևի՝ «Սպիտակ հագուստներ» վեպերը[8]։

Մասնակցել է SFINCSS փորձարկումներին՝ 2000 թվականին, որի ընթացքում իրականացվել է է միջազգային անձնակազմի կողմից դեպի տիեզերք թռիչքի նմանակում՝ նպատակ ունենալով ստուգել տարբեր ազգություններ մարդկանց փոխկապակցված աշխատանքի արդյունավետությունը[1]։

Պրոֆեսոր Ա․Ա․ Բլագինինը վկայել է, որ Վալերի Պոլյակովն իրեն ասել է, որ պատրաստ է անվերադարձ թռիչք կատարել դեպի Մարս[4]։

Հանդիսանում է 50-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ՝ տիեզերական բժշկության խնդիրների վերաբերյալ, որոնք հրատարակվել են արտասահմանյան հրատարակչությունների կողմից։

Մասնագիտությամբ բժիշկ է, գիտական աստիճանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, գիտական կոչումը՝ պրոֆեսոր, զինվորական կոչումը՝բժշկական ծառայության պահեստազորի փոխգնդապետ (տարիքի պատճառով հանվել է հաշվառումից)։

Ամուսնացած է (կինը՝ բժիշկ նյարդաբան է, ներկայումս՝ թոշակառու), ունի աղջիկ և թոռնիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 Биографии космонавтов СССР и РФ (ռուս.)
  3. 3,0 3,1 http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/1999-pedro-duque-john-glenn-chiaki-mukai-y-valery-polyakov.html?especifica=0&idCategoria=0&anio=1999&especifica=0
  4. 4,0 4,1 http://static.kremlin.ru/media/events/files/41d36902b3a8cbf794c5.pdf
  5. 5,0 5,1 https://www.nmspacemuseum.org/inductee/andrew-drew-gaffney/
  6. 6,0 6,1 AlamogordoEl Paso, El Paso: 1996. — P. 11.
  7. «Валерий Владимирович Поляков». Космическая энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  8. https://www.pravda.ru/districts/219688-kosmos/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поляков Валерий Владимирович // Авиационная энциклопедия в лицах / Отв. Ефимов, Александр Николаевич. — Москва: Барс, 2007. — С. 481. — 712 с. — ISBN 978-5-85914-075-6
  • И. А. Маринин, С. Х. Шамсутдинов, А. В. Глушко (составители) Советские и российские космонавты. 1960—2000 / Под редакцией Батурин, Юрий Михайлович. — М.: ООО Информационно-издательский дом «Новости космонавтики», 2001. — ISBN 5-93345-003-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]