Վալերի Մասադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Վալերի Մասադյան
ֆր.՝ Valérie Massadian
Ծնվել է 1972
Ծննդավայր Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան, ռեժիսոր, սցենարիստ


Վալերի Մասադյան(ֆր.՝ Valérie Massadian), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ, ով ունի հայկական ծագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Մասադյանը ծնվել է ֆրանսիայում հայկական ընտանիքում[1]։ Նրա հայրը՝ Ժակ Մասադյանը եղել է «Actuel[fr]» թերթի և «Ռադիո Նովա»֊ի հիմնադիրներից մեկը։ Մինչ նա կհայտնվեր ֆիլմում նա եղել է դիզայներ, լուսանկարիչ և խմբագիր։ 2009 թվականին նա խաղացել է կարճամետաժ «Փախստական» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Էլենի կերպարում։ Մեկ տարի անց նա խաղացել է «Չինաստան» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Վալերիի կերպարում։ 2011 թվականին նա նկարահանում է «Նանա» ֆիլմը, դա իր առաջին ռեժիսորական ֆիլմն է, որը դարձավ այդ թվականի դեբյուտային ֆիլմերից մեկը[2]։ Հենց այդ թվականին նկարահանվեց կարճամետրժա «Նանա» ֆիլմը։ 2011֊2012 թվականներին «Նանա» ֆիլմը մասնակցեց միջազգային կինոփառատոնների շարքի և ստացավ անվանակարգեր և մրցանակներ։ Լոկառնո կինփառատոնին ֆիլմը հաղթեց լավագույն դեբյուտ անվանակարգում[3]։ Երևանյան «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնին ֆիլմը «Հայկական պանորամա» անվանակարգում ստացավ արծաթե ծիրան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ
Սցենարներ
Դերեր
  • 2010Էլեն («Փախստականներ»)
  • 2009Վալերի («Չինաստան»)

Մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանա» ֆիլմի համար
  • 2012 — Երևանյան «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնին ֆիլմը «Հայկական պանորամա» անվանակարգում ստացավ արծաթե ծիրան
  • 2011 — Լոկարնոի միջազգային կինոփառատոնին լավագույն դեբյուտ անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Со второй попытки Сергей Лозница победил на кинофестивале в Армении»։ gazeta.ua։ 2012-07-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-22 
  2. Craig Hubert։ «The Children's Hour: Valérie Massadian on 'Nana'»։ interviewmagazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-22 
  3. Eric J. Lyman (2011-0813)։ «Locarno Film Festival: Argentina's 'Back to Stay' Takes the Top Prize»։ The Hollywood reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-22