Վալերի Հարությունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Հարությունով
Ծնվել էհոկտեմբերի 8, 1941(1941-10-08)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էապրիլի 22, 2017(2017-04-22) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբաս
ԱշխատավայրՂազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԲաքվի երաժշտական քոլեջ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Վալերի Ապրեսի Հարությունով (հոկտեմբերի 8, 1941(1941-10-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 2017(2017-04-22), Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (բաս), մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Հարությունովը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 8-ին Բաքվում։ 1969 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ուսումարանը, 1974 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան (Թ. Շահնազարյանի դասարան)։

1969 թվականին եղել է Բաքվի օպերային թատրոնի մեներգիչ, 1969-2009 թվականներին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբի մենակատար։ 1974-2017 թվականներին դասավանդել է Երևանի Մանկական ձայնի պահպանման դպրոցում, 1992 թվականից՝ Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում (2017 թվականին վոկալ բաժինը կոչվել է Վալերի Հարությունովի անունով), 1974 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1992 թվականից՝ պրոֆեսոր)։ Հարությունովի մի շարք սաներ (Ա. Քոչարյան, Ս. Աղամալան, Գ. Հարությունյան, Ա. Միքայելան, Գ. Բավեյան, Ա. Կուզիկյան, Գ. Սալնազարյան և ուրիշիներ) դարձել են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ։

1972-1999 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոն մեներգիչ. դերերգերից են՝ Բարտոլո (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կալիստեն, Ռայմոնդ (Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս», «Լյուչիա դի Լամերմուր»), Օրոֆեզ (Վ. Բելլինիի «Նորմա»), Եգիպտոսի թագավոր, Ինկվիզիտոր, Ֆեռանդո, Զաքարիա (Ջ. Վերդիի «Աիդա», «Դոն Կառլոս», «Տրուբադուր», «Նաբուկկո»), Մեֆիստոֆել (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Ռենե թագավոր (Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա»), Ներսես (Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Նադիր շահ (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»), Կոմս Բեկենդորֆ (Է. Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Արզրում», ըստ Ա. Ս. Պուշկինի) և այլն։

Մեներգել է Վ. Ա. Մոցարտի, Ջ. Վերդիի, Գ. Ֆորեի ռեքվիեմերում, Ջ. Ռոսսինիի «Ստաբատ Մատեր»-ում, Հ. Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ սիմֆոնիայում։

Ունի ֆոնդային ձայնագրություններ ՀՀ ռադիոյում։

Համերգներով շրջագայել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, ԱՄՆ-ում և այլուր։

Վալերի Հարությունովը մահացել է 2017 թվականի ապրիլի 22-ին Երևանում։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։