Վալերի Թորանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Թորանյան
Etats Généraux de la Femme 2010 - Toranian.jpg
Ծնվել է1962
ԾննդավայրՍյուրեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող և գրող
ԱշխատավայրElle
ԱմուսինՖրանց Օլիվիե Գիբեր
Պարգևներ և
մրցանակներ
Q23068408?
Valérie Toranian Վիքիպահեստում

Վալերի Թորանյան (ֆր.՝ Valerie Toranian, ծննդյան անունը՝ Վալերի (Աստղիկ) Կոյուջումյան[1], 1962, Սյուրեն), ֆրանսահայ գրող, ֆեմինիստ, լրագրողուհի, 2002 թվականից մինչև 2014 թվականը եղել է «Elle» ամսագրի տնօրենը, իսկ 2014 թվականից հանդիսանում է «Revue des deux Mondes» ամսագրի տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Թորանյանը ծնվել է ցեղասպանությունից փրկված և 1920-ական թվականներին Մարսել տեղափոխվածների ընտանիքում։ Նրա տատը դերձակ էր Սանտիե փողոցում։ Հայրը մահացել էր, երբ նա 15 տարեկան էր, մայրը ֆրանսերեն, լատիներեն, հունարեն և նորմանդերեն լեզուների ուսուցչուհի էր։

1980-ական թվականի կեսերին նա տողավարձով աշխատող լրագրող էր։ Նա 1989 թվականին գրեց իր առաջին հոդվածը «Elle» ամսագրում։ Վալերին և իր առաջին ամուսինը՝ ժան-Մարկ Արա Թորանյանը հիմնադրեցին «Les Nouvelles d'Arménie» ամսագիրը։ 1994 թվականին նա ղեկավարել է «Elle» ամսագրի գեղեցկության բաժինը, որը աշխատանքի վերցրեց նրան: 1998 թվականից եղել է գլխավոր խմբագիր, ապա խմբագրության տնօրեն 2002 թվականից, որը նա թողել է 2014 թվականի սեպտեմբերին: Նրան փոխարինել է Ֆրանսուա֊Մարի Սանտուչին:

2014 թվականի դեկտեմբերին նա դարձել է «Revue des deux Mondes» ամսագրի տնօրեն:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Թորանյանի առաջին ամուսինը եղել է Արա Թորանյանը, նրանք հանդիպել են հայկական դպրոցում։ Համատեղ ամուսնությունից հետո նրանք ունեն երկու որդի։ Ամուսնալուծությունից հետո Վալերին ամուսնացել է լրագրող և հեռուստահաղորդավարուհի Ֆրանց-Օլիվեր Գյեզբերտի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Valérie Toranian, d’ici et d’aïeule»։ Libération.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-10-14