Վալերի Զալուժնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Զալուժնի
ուկրաիներեն՝ Валерій Федорович Залужний
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1973(1973-07-08)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՆովոգրադ-Վոլինսկի, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունNational Defense University of Ukraine?, Ostroh Academy? և Odesa Military Academy?
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններCommander-in-Chief of the Armed Forces of Ukraine? և commanding officer?
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի հերոս[2] «Ոսկե Աստղ» շքանշան[2] Cross of Military Merit Բոգդան Խմելնիցկու շքանշան Բոգդան Խմելնիցկու III աստիճանի շքանշան «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ Medal "10 years to the Armed Forces of Ukraine" և Medal "15 years to the Armed Forces of Ukraine"
Ստորագրություն
Изображение автографа
 Valerii Zaluzhnyi Վիքիպահեստում

Վալերի Ֆեդորովիչ Զալուժնի (ուկրաիներեն՝ Вале́рій Фе́дорович Залу́жний, 1973, հուլիսի 8, Նովոգրադ-Վոլինսկի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի զորահրամանատար, 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն հրամանատար, 2022 թվականին գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 8-ին Նովոգրադ-Վոլինսկիի շրջանում։ 1989 թվականին ավարտել է քաղաքային թիվ 9 դպրոցը, ընդունվել է Նովոգրադի մեքենաշինական տեխնիկում, որն էլ 1993 թվականին ավարտել է գերազանց առաջադիմությամբ[3]։

Հետագայում ընդունվել է Օդեսայի Բարձրագույն ուսումնական հաստատության ընդհանուր զինվորական պատրաստության ֆակուլտետ։ 1997 թվականին ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ինչից հետո անցել է զինվորական ծառայության բոլոր աստիճանները, այն է՝ դասակի հրամանատար, ուսումնական դասակի հրամանատար, ուսումնական վաշտի հրամանատար, կուրսանտների վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար։

2005 թվականին ընդունվել է Ուկրաինայի Ազգային ակադեմիական պաշտպանության նախարարություն, 2007 թվականին ուսումն ավարտել է ոսկե մեդալով, նշանակվել է 24-րդ առանձին մեխանիկական բրիգադի շտաբի հրամանատարի առաջին տեղակալ։ Այդ պաշտոնում հաջողությամբ ծառայել է երկուսուկես տարի[4]։

2009-2012 թվականներին ղեկավարել է 51-րդ առանձին մեխանիկական բրիգադը[5]։

2014 թվականին ավարտել է Ուկրաինայի Իվան Չերնյախովսկու անվան Պաշտպանության ազգային համալսարանը։ Որպես օպերատիվ-ռազմավարական պատրաստության լավագույն շրջանավարտ պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի թագուհու թրով[6]։

2017 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում։

2017 թվականին դարձել է շտաբի հրամանատար, Ուկրաինայի Զինված ուժերի «Արևմուտք» Ցամաքային ստորաբաժանման հրամանատարի առաջին տեղակալ[7]։

2018-2019 թվականներին եղել է Ուկրաինայի օպերատիվ շտաբի պետ, Միավորված հրամանատարական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ։

2019 թվականից ի վեր եղել է «Հյուսիս» օպերատիվ ստորաբաժանման հրամանատար։

2020 թվականի դեկտեմբերին ավարտել է Օստրոժսկի ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրան[8]։

2021 թվականի հուլիսի 27-ին նշանակվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար, փոխարինել է Ռուսլան Խոմչակին[9]։

Ուկրաինայի անվտանգության խորհրդի անդամ է 2021 թվականի հուլիսի 28-ից[10]։

Նրան անվանում են որպես ամենաշատ նվիրվող գեներալներից մեկը, ով հասկանում և ընդունում է զինվորների և կրտսեր սպաների խնդիրները[11]։ Որպես Ուկրաինայի բարձրակարգ սպաների ներկայացուցիչ և Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասնակից, դրական է վերաբերում երիտասարդ մարդկանցով անձնակազմի համալրմանը։

Որպես գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին ասել է. «Ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների Ուկրաինայի Զինված ուժերի բարեփոխումների ընդհանուր ընթացքը մնում է անփոփոխ։ Եվ այստեղ կարևոր են սկզբունքները։ Փոփոխություններ պետք է կատարվեն նախ և առաջ մարդկանց նկատմամբ խաղաղության դրսևորմամբ։ Ես կցանկանայի, որպեսզի դուք մարդկանց շրջվեիք դեմքով որպես սեփական ենթակաների։ Իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ չի փոխվել իմ ծառայության ողջ ընթացքում»[12]։

2024 թվականի փետրվարի 8-ին նախագահի հրամանագրով Զալուժնին հեռացվել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում հաջորդել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին[13]։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mil.gov.ua/en/ministry-of-defence-leader/lieutenant-general-valerii-zaluzhnyi.html
  2. 2,0 2,1 https://www.president.gov.ua/documents/612024-49681
  3. «Генерал Валерій Залужний. Що відомо про нового головнокомандувача ЗСУ». Новини - BBC News Україна (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  4. Рина Лідницька (2010 թ․ փետրվարի 5). «Валерій Залужний: «Новоград-Волинський був колискою мрій і прагнень, Володимир-Волинський дав можливість втілити їх у життя…»». zvyagel.com.ua (ուկրաիներեն). Звягель. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  5. «У найбільшої військової частини у Волинській області новий командир!». blogs.korrespondent.net (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «генерал-майор ЗАЛУЖНИЙ Валерій Федорович». www.zsu.gov.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Президент Украины подписал Указ «Про присвоєння військових звань»». mil.gov.ua. 24 августа 2017.
  8. «Випускник Острозької академії Валерій Залужний став Головнокомандувачем ЗСУ». Національний університет «Острозька академія» (ուկրաիներեն). 2021 թ․ հուլիսի 27. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  9. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 320/2021
  10. https://www.president.gov.ua/documents/3252021-39525
  11. «Хто такий новий головнокомандувач ЗСУ Валерій Залужний». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Новий головнокомандувач ЗСУ Залужний назвав свої пріоритети на цій посаді». Еспресо - український погляд на світ! (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Զելենսկին պաշտոնից հեռացրեց Զալուժնիին, նշանակեց Սիրսկիին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 2024 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  14. Указ Президента України № 424/2021 «Про присвоєння військового звання»
  15. «Указ Президента України про присвоєння військового звання» (ուկրաիներեն). Վերցված է 4 березня 2022-ին.