Վալերի Եսիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Եսիպով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1971(1971-10-04)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Shchigry, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1984-1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սմենա (Կուրսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավանգարդ (Կուրսկ) 110 (27)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ֆակել 6 (3)
1992 Ռուսաստան Ֆակել 4 (0)
1992 Ուկրաինա Դինամո (Կիև) 6 (0)
1992-2004 Ռուսաստան Ռոտոր 349 (83)
1999  Ռուսաստան Ռոտոր 2 3 (1)
2005-2007 Ռուսաստան Սատուր (Ռամենսկոե) 37 (4)
1988-2007 Ընդհանուր 512 (118)
Ազգային հավաքական
1994-2003 Ռուսաստան Ռուսաստան 5 (0)
Մարզչական կարիերա
2008-2010 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ)
2010 Ռուսաստան Ռոտոր մարզիչ
2012-2013 Ռուսաստան Սևեր
2015-2016 Ռուսաստան Տամբով
2017 Ռուսաստան Ռոտոր Վոլգոգրադ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալերի Վյաչեսլավովիչ Եսիպով (ռուս.՝ Валерий Вячеславович Есипов, հոկտեմբերի 4, 1971(1971-10-04)[1], Shchigry, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի (հիմնական դիրք) և հարձակվողի դիրքերում, եղել է ֆուտբոլային մարզիչ։ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 խաղ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մրցաշրջանն սկսել է «Ֆակել» ակումբում, սակայն տարվա կեսերին հեռացել է ակումբից, քանի որ Վորոնեժում խոստացված բնակարան չի ստացել։ 1992 թվականի ամռանը Վիկտոր Լեոնենկոյի հետ ընդունել է «Դինամոյի» (Կիև) հրավերը։ Սակայն մի քանի խաղերից հետո ստիպված է եղել դադարեցնել խաղադաշտ դուրս գալը ՖԻՖԱ-ի որակազրկման պատճառով։

1992 թվականի աշնանը, ցանկանալով մշտական խաղային պրակտիկա ունենալ, տեղափոխվել է «Ռոտոր»։

Ռուսաստանի ֆուտբոլի առաջին 16 առաջնությունների միակ մասնակիցն է (1992-2007) «Ֆակելի», «Ռոտորի», Ռամենսկոեի «Սատուրնի» կազմում։

Երկար ժամանակ եղել է Ռուսաստանի առաջնության ռեկորդակիրն անցկացրած 390 խաղերով։

2007 թվականի նոյեմբերին Եսիպովը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և գլխավոր մարզչի պաշտոնում տեղափոխվել էր իր առաջին ակումբ՝ «Ավանգարդ» (Կուրսկ), որի հետ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով կարողացել է դուրս գալ Ռուսաստանի Առաջին դիվիզիոն և ճանաչվել «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն մարզիչ։ Այնտեղ նա աշխատել է մինչև 2010 թվականը։ Նույն թվականին ընդգրկվել է «Ռոտորի» մարզչական շտաբում, որտեղ անցկացրել է իր խաղային կարիերայի մեծ մասը։

2012 թվականի փետրվարին գլխավորել է «Սևեր» ակումբը, որտեղ աշխատել է մինչև 2013 թվականի օգոստոսի վերջը։ Այդ ընթացքում «Սևերը» երկու անգամ նվաճել է «Աստորիայի գավաթը»։ 2012/2013 մրցաշրջանի արդյունքներով ակումբը 9-րդ տեղն է զբաղեցրել երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» տարածաշրջանում[2]։

2015 թվականի հունիսին նշանակվել է «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Տամբովի ակումբի հետ հաղթել է «Կենտրոն» գոտու 2015/16 առաջնությունում մրցաշարի վարտից 4 տուր առաջ և թիմին դուրս բերել Ռուսաստանի Առաջին դիվիզիոն։

2016 թվականի օգոստոսին հրաժարական է տվել «Տամբով» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից։

2017 թվականի հունիսին գլխավորել է Վոլգոգրադի «Ռոտորը»։ Այդ նշանակումը հավանության է արժանացել Վոլգոգրադի թիմի փորձառու երկրպագուների մոտ[4]։ Արդեն 2017 թվականիի հոկտեմբերին հեռացվել է պաշտոնից, «Ռոտորի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Սերգեյ Պավլովը[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) - 1993, 1997
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1996
  • Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (7) - № 1: 2003; № 2: 1993, 1996, 1998, 2001; № 3: 1995, 2000
  • Առաջին տեղը «Սպորտ Էքսպրեսի» գնահատականներով աջ կիսապաշտպանների շարքում (2) - 1998 (6,23), 1998 (6,23)
  • Ռուսական 100 ռմբարկուների ակումբի անդամ - 103 գոլ
  • «Վետերանների» գավաթի դափնեկիր - 2012
  • 2004-2016 թվականներին Ռուսաստանի առաջնության ռեկորդակիրն է մեկ թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով - 349 (Ռոտոր ՖԱ)[6].

Մարզչային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող - 2009, 2015/16
  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն մարզիչ - 2009[7]
  • Աստորիայի Գավաթի հաղթող - 2012[8]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ավանգարդ (Կուրսկ) 1988 8 1 0 0 0 0 8 1
1989 40 5 3 0 0 0 43 5
1990 31 8 0 0 0 0 31 8
1991 31 13 0 0 0 0 31 13
Ընդամենը 110 27 3 0 0 0 113 27
Ֆակել 1991 6 3 0 0 0 0 6 3
1992 4 0 0 0 0 0 4 0
Ընդամենը 10 3 0 0 0 0 10 3
Դինամո (Կիև) 1992 6 0 0 0 0 0 6 0
Ռոտոր 1992 11 0 0 0 0 0 11 0
1993 31 8 2 0 0 0 33 8
1994 29 4 3 0 2 0 34 4
1995 25 2 4 2 4 0 33 4
1996 33 1 2 0 6 1 41 2
1997 32 3 3 0 5 0 40 3
1998 28 11 4 0 2 0 34 11
1999 21 6 3 2 0 0 24 8
2000 25 8 2 0 0 0 27 8
2001 28 11 1 1 0 0 29 12
2002 29 7 1 0 0 0 30 7
2003 29 13 2 1 0 0 31 14
2004 28 10 3 1 0 0 31 11
Ընդամենը 349 84 31 7 19 1 399 92
Սատուրն (Ռամենսկոե) 2005 26 4 3 1 0 0 29 5
2006 9 0 2 2 0 0 11 2
2007 2 0 1 0 0 0 3 0
Ընդամենը 37 4 6 2 0 0 43 6
Ընդհանուր 572 129 40 10 19 1 631 140

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Յանա Ռուզավինա (ծնված. 1982), ռուս սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն (2006)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Валерий Есипов покинул пост тренера «Севера»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Главным тренером ФК «Тамбов» назначен легендарный футболист Валерий Есипов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  4. «Главным тренером «Ротора» назначен Валерий Есипов» (ռուսերեն). bloknot-volgograd.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  5. «Есипов в отставке. Новый главный тренер Сергей Павлов». Фан-портал ФК Ротор. 18 октября 2017.
  6. Акинфеев установил рекорд по количеству игр за один клуб в чемпионате России
  7. Лауреаты сезона 2009 года. Արխիվացված 2009-11-28 Wayback Machine
  8. ««Север» завоевал «Кубок Астории» — Самый северный — Блог — Трибуна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  9. Его рекорд — 16 чемпионатов России подряд(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]