Վալերի Բոլոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Բոլոտով
Valeri Bolotov.png
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր փետրվարի 13, 1970(1970-02-13)
Ծննդավայր Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունվարի 27, 2017(2017-01-27)[1] (46 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Գերեզման Q38947277?
Թաղված Q38947277?
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of Lugansk People's Republic.svg Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
 
Ինքնագիր Signature of Valeryi Bolotov.jpg

Վալերի Բոլոտով (ռուս.՝ Вале́рий Дми́триевич Бо́лотов, փետրվարի 13, 1970(1970-02-13), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 27, 2017(2017-01-27)[1], Մոսկվա, Ռուսաստան), չճանաչված Լուգանսկի Ժողովրդական հանրապետության հասարակական, ռազմական և պետական գործիչ[2]: Լուգանսկի շրջանի Ռազմաօդային ուժերի վետերանների միության նախագահ:

Հայտնի է դարձել 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած բողոքի ակցիաներում, կոչ է արել պայքարի մեջ մտել ուկրաինական իշխանությունների դեմ, մասնակցել է նաև Լուգանսկի շրջանի անվտանգության ծառայության գրասենյակի զինված առգրավմանը: 2014 թվականի ապրիլի 21-ից Լուգանսկի շրջանի ժողովրդական մարզպետն էր: Հարավարևելյան բանակի հրամանատարներից մեկը: Եղել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության անդամ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի փետրվարի 13-ին Տագանրոգում: 1974 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լուգանսկի մարզի Ստախանով քաղաք: Սովորել է համար 18 դպրոցում: 1988 թվականին զորակոչվել է բանակ[4]: Նրա խոսքերով ծառայությունն անցել է 103-րդ գվարդիական օդա-դեսանտային դիվիզիայում` Թբիլիսիում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում, ունեցել է մարտական փորձ: Եղել է պահեստային ավագ սերժանտ:

Ծառայությունից հետո ստացել է երկու բարձրագույն կրթություն` տնտեսական եւ ինժեներա-տեխնիկական:

Լուգանսկի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայություն գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 5-ին հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Բոլոտովը, ներկայացնելով իր անունը, հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մի խումբ ընդդիմադիրների ձերբակալության մասին և կոչ արել Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին ապրիլի 6-ին «բացահայտ դիմակայել»[5]: Ապրիլի 6-ին Լուգանսկի մարզում մարդիկ գրավեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը: Բոլոտովը հանդիսանում էր գրավման ակտիվ մասնակիցներից մեկը[5]:

Լուգանսկի մարզպետի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 21-ին Լուգանսկի մարզի բնակիչների Ժողովրդական ժողովում Բոլոտովը ընտրվեց Լուգանսկի մարզպետի պաշտոնակատար: Նոր պաշտոնում նրա առաջին գործողություններից մեկը եղել է Լուգանսկի շրջանի դատական համակարգի եւ իրավապահ մարմինների վերադասավորության մասին Լուգանսկի նոր ժողովրդական խորհուրդը, որը նախատեսվում էր ձևավորել առաջիկայում[6]:

Հարավարևելյան բանակի հրամանատարներից մեկն էր:

2014 թվականի ապրիլի 29-ին ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում[7], այնուհետև՝ Կանադայի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում[8]:

Մայիսի 13-ին Բոլոտովի դեմ մահափորձ է իրականացվել[9]:

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 18-ին Հանրապետական ժողովի (Գերագույն խորհրդի) առաջին նիստում նա ընտրվեց Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար: Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ոտնձգության մեղադրանքով նա ձերբակալվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետաքննության վարչության կողմից[10]:

2014 թվականի օգոստոսի 14-ին հայտարարեց ժամանակավոր հրաժարականի մասին` վկայակոչելով վնասվածքների հետևանքները[11]: Այնուհետև նա մեկնել է Մոսկվա, որտեղ զբաղվել է ԼԺՀ-ի համար մարդասիրական օգնության կազմակերմամբ:

2016 թվականի դեկտեմբերին վերջին հարցազրույցում նա մեղադրանք է ներկայացրել հանրապետության այժմյան ղեկավար Իգոր Պլոտնիցկին՝ իրեն Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու և դավաճանության համար: Մինչեւ կյանքի վերջը նա հավատում էր Նոր Ռուսաստանի գաղափարին` որպես երկու ինքնահռչակ պետություն` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին, իշխանության դեմ նրանց պայքարին[12]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մահացել է 2017 թվականի հունվարի 27-ին, Մոսկվայի իր տանը, նախնական տվյալներով` հանկարծակի` սրտային անբավարարության հետևանքով[13][14][15][16][17]: Սակայն, ըստ իրավապահ մարմինների թարմացված տվյալների, Բոլոտովի մոտ սրտի կաթվածի նշաններ չեն եղել, սակայն հետո հայտնաբերվել է, որ նա ունեցել է անոթների փոքր աթերոսկլերոտիկ շերտեր[18]: Նրա մահից առաջ Բոլոտովը բողոքել է իր կնոջը` Ելենային, որ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նախորդ օրը երկու տղամարդկանց ընկերակցությամբ մի բաժակ սուրճ խմելուց հետո, որը տեղի է ունեցել ԲԿՄԱ Սառույցի պալատի շենքում «Կարմիր մեքենա» սպորտային բարում[19]: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բոլոտովը հանդիպել է ԼԺՀ-ի նախկին նախագահի նախկին խորհրդական Ալեքսեյ Կարինինի եւ Վալերի Ալեքսանդրովիչի («Սանիչ») հետ, և հանդիպման ժամանակ հրաժարվել է երեխայից: Այս մասին ասել է «Սանիչը»` նշելով, որ հանդիպման առաջարկը եկել է Բոլոտովի կողմից[20]:

Հուղարկավորությունը նախատեսված էր հունվարի 31-ին Մոսկվայի Մաշկինի գերեզմանատանը[21], սակայն հետաձգվել է մի քանի ժամով նրա այրու` Ելենա Բոլոտովայի կասկածանքների, հնարավոր թունավորումների եւ թմրամիջոցների առկայության դատաբժշկական փորձաքննության համար[22]: Ըստ BBC-ի, Բոլոտովը թաղվել է հունվարի 31-ին, հրատարակությունը հրապարակել է թաղման տեսահոլովակը[23]:

Ամուսնացած է եղել, ունի երկու երեխա, ծնված` 2001 եվ 2008 թվականներին[24][25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Умер первый глава ЛНР Валерий Болотов — 2017.
  2. Самопроголошені республіки у Донецькій та Луганській областях кваліфіковано як терористичні організації
  3. Официальный сайт газеты "Советская Россия" от 31.01.2017
  4. Кто он - народный губернатор Луганщины? // Наша газета. — 2014, 24 апреля.
  5. 5,0 5,1 Вербицкая, С. Кто возглавил протесты в Луганске. Активисты Юго-Востока в лицах // News Daily. — 2014, 23 апреля. Архивировано из первоисточника 27 Ապրիլի 2014.
  6. Народный губернатор Луганщины Болотов пообещал взять милицию под контроль // НТВ. — 2014, 21 апреля.
  7. Филипенок, А., Федотова, А. ЕС обнародовал новый санкционный список против России. РБК, 29.04.2014.
  8. США ввели санкции против главарей террористов-сепаратистов на Донбассе и в Крыму. ТСН.
  9. На народного губернатора Луганской области совершено покушение. ИТАР-ТАСС.
  10. МВС України — Особи, які переховуются від органів влади — Болотов Валерий Дмитриевич
  11. Лидер ЛНР Валерий Болотов подал в отставку из-за ранения // Российская газета
  12. Марина Воронцова «Я приехал в Россию из Луганска в футболке и шлёпанцах». Последнее интервью Валерия Болотова // Росбалт. — 8 декабря 2016.
  13. [1]
  14. «Умер первый глава ЛНР»։ Lenta.ru։ 2017-01-27։ Վերցված է 2017-01-27 
  15. Умер первый глава ЛНР Валерий Болотов
  16. «СМИ узнали причину смерти первого главы ЛНР Валерия Болотова»։ Росбизнесконсалтинг։ 2017-01-28։ Վերցված է 2017-01-28 
  17. Умер первый глава ЛНР Валерий Болотов
  18. Судмедэксперты проверяют кровь Болотова на наличие ядов
  19. Жена первого главы ЛНР Болотова подозревает, что его отравили чашкой кофе
  20. http://graniru.org/Politics/World/Europe/Ukraine/m.258470.html
  21. «Первого главу ЛНР Болотова похоронят на Машкинском кладбище в Москве»։ Росбизнесконсалтинг։ 2017-01-30։ Վերցված է 2017-01-30 
  22. Судмедэксперты проверяют кровь Болотова на наличие ядов
  23. В Москве похоронили первого лидера «ЛНР» Болотова
  24. Кто они, «народные губернаторы»: Харьков возглавил автослесарь, а Луганск — десантник // Комсомольская правда. — 2014, 23 апреля.
  25. http://dn.depo.ua/rus/lugansk/hto-takiy-valeriy-bolotov-pershiy-ochilnik-luganskih-28112015122800

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]