Վալերի Բախշիի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վալերի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Վալերի Բախշիի Աղաջանյան
29 օգոստոսի, 1961 - 9 օգոստոսի, 1996
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վալերի Աղաջանյան (29 օգոստոսի, 1961, Ստեփանակերտ - 9 օգոստոսի, 1996, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Աղաջանյանը ծնվել է 1961 թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո աշխատել է շինվարչությունում որպես բանվոր։ Խորհրդային բանակում չի ծառայել։ Ֆիդայական ջոկատներից մեկի կազմում մասնակցել է պաշտպանական մարտերին։ ԿՊՇ-ի 2-րդ գումարտակի կազմում մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Ծանր վիրավորվել է 1993 թ. ապրիլի 26-ին «Պուշկեն յալ» տեղամասում, 2 տարուց ավելի բուժվել Երևանի հիվանդանոցներում։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 9-ին Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]