Վալերի Ափինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ափինյան
Ծնվել էապրիլի 4, 1950(1950-04-04)
ԾննդավայրՄայիսյան, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 28, 2019(2019-06-28) (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՌուսաստանի նկարիչների միություն

Վալերի Նիկոլայի Ափինյան (ապրիլի 4, 1950(1950-04-04), Մայիսյան, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2019(2019-06-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ նկարիչ։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ (1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Ափինյանը ծնվել է 1950 թվականին Շիրակի Մայիսյան գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Գյումրու նկարչական դպրոցը և նկարչական ուսումնարանը։ Ծառայել է Լեհաստանում, այնուհետև ուսումը շարունակել Լենինգրադի Վ.Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, 1973-1976 թվականներին Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է կերպարվեստի դասընթացներին։

Մի քանի տարի ապրել և ստեղծագործել է Գերմանիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։ Հեղինակել է նաև գրաֆիկական աշխատանքներ, թատերական բեմերի ձևավորումներ։ Աշխատանքները գտնվում են Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[1], Franke Reiche (Մյունխեն), Tamara и Arni Oloffson (Շվեյցարիա), Erman Ilicak Rönesans Holding (Թուրքիա), Wolfgang Tumulka (Գերմանիա), Josef Bruyswyck (Գերմանիա) և մի շարք այլ մասնավոր հավաքածուներում։ Ապրում և ստեղծագործում էր Սանկտ Պետերբուրգում[2]։ Մահացել է 2019 թվականի հունիսի 28-ին։

Ցուցահադնեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մյունխենում (1990), Պիտեայում (1991, Շվեդիա), Սանկտ Պետերբուրգում (1991, 2001), Բեռլինում (1994, 2001), Ստոկհոլմում (1997), Փարիզում (2006), Երևանում (2011) և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանում արարված նկարներ». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Վալերի Ափինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]