Վալերի Ագեշին
Վալերի Ագեշին | |
Կուսակցություն՝ | Համձայնության կենտրոն |
---|---|
Կրթություն՝ | Լատվիայի համալսարան և Immanuel Kant Baltic Federal University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 23, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Վալերի Ագեշին (լատին․՝ Valērijs Agešins, հունիսի 23, 1972, Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի քաղաքական գործիչ և ռուսական ծագում ունեցող իրավաբան։ Սոցիալ-դեմոկրատական «Համաձայնություն» կուսակցության վարչության անդամ և 2014 թվականից Լատվիայի Սեյմի պատգամավոր Կուրզեմեի ընտրատարածքից։
1994-1998 թվականներին սովորել է Կալինինգրադի Իմմանուել Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանում՝ պատմության ֆակուլտետում։ Ստացել է նաև մագիստրոսի աստիճան մանկավարժական գիտությունների բնագավառում, իսկ 2002 թվականին ավարտել է Բալթյան միջազգային ակադեմիան՝ իրավաբանի մասնագիտությամբ։ Սակայն փաստաբան չի հանդիսանում[1]։
1995-1999 թվականներին սոցիալական տեխնոլոգիաների ինստիտուտում իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել։ 1998-2002 թվականներին եղել է Լիեպայի № 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, որտեղ դարձել է միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիութենական կոմիտեի անդամ։ 2002 թվականին դարձել է Լիեպայայի քաղաքային հաշտեցման հանրային հանձնաժողովի անդամ՝ հետագայում դառնալով նրա փոխնախագահ։ Նույն 2002 թվականին նա ընտրվել է Սեյմ, որտեղ վերընտրվել է 2006 թվականին։ Զբաղվել է իրավաբանական հարցերով, եղել է արդարադատության խորհրդարանական կոմիտեի և Եվրոպական Միության հարցերով կոմիտեի անդամ[1][2]։
2016 թվականին հանդես է եկել Լատվիայի խորհրդարանի անդամների կողմից Ռիգայի ազատարարների հուշարձանը քանդելու նախաձեռնության դատապարտման մասին[3]։
Խոսում է երեք լեզուներով՝ ռուսերեն, լատիշերեն, անգլերեն։ Զբաղվում է ֆուտբոլով, լողով, վոլեյբոլով և բասկետբոլով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Laikraksts "Kurzemes Vārds" 2002. gada 29. oktobris :: Kurzemes-Vards.lv» (լատվիերեն). www.kurzemes-vards.lv. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Valērijs Agešins - Latvijas Republikas 10.Saeima». titania.saeima.lv. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Депутат Латвии раскритиковал призыв снести памятник Освободителям Риги». РИА Новости (ռուսերեն). 20160406T1639+0300Z. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ագեշին» հոդվածին։ |