Վալերի Աբրամիձե
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1980[1][2] (46 տարեկան) | ||
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Հասակ | 185 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Վալերի Աբրամիձե (վրաց.՝ ვალერი ბურდის ძე აბრამიძე , հունվարի 17, 1980[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, վրացական «Սուլորի» ֆուտբոլային ակումբի պաշտպան։
Վալերի Աբրամիձեն ծնված լինելով Վրաստանում, եղել է նաև Ռուսաստանի քաղաքացի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի ամռանը Աբրամիձեն տեղափոխվել է «Սպարտակ»` կնքելով հնգամյա պայմանագիր։ Սպարտակի կազմում անցկացրել է Ռուսաստանի առաջնության 15 հանդիպումներ։ 2003 թվականին տեղափոխվել է «Ուրալան», իսկ արդեն 2004 թվականին` «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[3]։
2007 թվականի մրցաշրջունում Աբրամիձեն ունեցել է լուրջ խնդիրներ ադրբեջանական «Խազար Լենկորան» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2006 թվականին այդ ակումբի հետ պայմանագիր կնքելիս նա համոզված է եղել, որ կնքում է մեկտարյա պայմանագիր, սակայն տարբերություններ են եղել պայմանագրի բնօրինակ ադրբեջաներենի և թարգմանություն վրացերենի միջև[4]։
Աբրամիձեի թարգմանության մեջ գրված էր, որ նա ակումբում պարտավորվում է մարզվել մեկ տարի, իսկ ադրբեջաներեն տարբերակում՝ 2 տարի։ Այդ սխալի պատճառով Աբրամիձեն զրկվում է «Անժի» ֆուտբոլային ակումբում խաղալու հնարավորությունից և ադրբեջանական ակումբից հեռանում 2007 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ КБ Эксклюзив. Выпуск № 1. Валери Абрамидзе
- ↑ Статья относительно информации (չաշխատող հղում) 4 Июня 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статистика на Sportbox.ru Արխիվացված 2011-08-10 archive.today
|