Jump to content

Վալերիո Մասիմո Մանֆրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիո Մասիմո Մանֆրեդի
իտալ.՝ Valerio Massimo Manfredi
Ծնվել էմարտի 8, 1943(1943-03-08)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԿաստելֆրանկո Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1]
Մասնագիտությունմարդաբան, գրող, հնագետ, հեռուստահաղորդավար, լրագրող և պատմաբան
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան և Բոլոնիայի համալսարան
ԱշխատավայրՓարիզի համալսարան և Բոկոնիի համալսարան
Կայքvaleriomassimomanfredi.it
 Valerio Massimo Manfredi Վիքիպահեստում

Վալերիո Մասիմո Մանֆրեդի (իտալերեն՝ Valerio Massimo Manfredi, մարտի 8, 1943(1943-03-08)[1], Կաստելֆրանկո Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1]), ժամանակակից իտալացի գրող, պատմաբան և հնագետ։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կենտրոնական Իտալիայում՝ Մոդենա նահանգում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բոլոնիայի համալսարանում և Միլանի Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանում։ Մասնագիտացել է արվեստի պատմության, հնագիտության և հին աշխարհի աշխարհագրության մեջ[2]։ Ուսումն ավարտելուց հետո, հիմնականում՝ որպես այցելու պրոֆեսոր, դասավանդել է Սբ. Սրտեր (1980-1986), 1987-ից՝ Վենետիկի համալսարանում, ապա Չիկագոյի Լոյոլա համալսարանում, Սորբոնում և Միլանի Բոկոնիի համալսարանում[3]։ 1970-ական և 1980-ական թվականներին Մանֆրեդին կազմակերպել է Անաբասիս արշավախումբը՝ հետևելով Պարսկաստանից իրենց հայրենիք 10 000 հույն վարձկանների նահանջին, որը նկարագրել է Քսենոփոնը (Կյուրոսի Անաբասիսը աշխատությունում): Մանֆրեդիի այդ արշավախումբն ընդհանուր առմամբ անցել է 18 հազար կիլոմետր և բերել ավելի քան 2 հազար լուսանկար։ Գիտնականը մասնակցել է նաև մի շարք այլ հնագիտական արշավախմբերի՝ Իտալիայում (Lavinium, Forum Gallorum, Forte Urbano), Պերուում (Tukum), Իսրայելում (Կարկոմ լեռ) և այլն[4]:

Վ.Մ. Մանֆրեդին բազմաթիվ պատմագիտական էսսեների ու հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել տարբեր իտալական («Il Messaggero», «Panorama», «Archeo», «Focus») և իսպանական («Focus» և «El Mundo») թերթերում ու ամսագրերում[5]: Հեղինակել է նաև մի շարք ուսումնասիրություններ պատմության և հնագիտության վերաբերյալ: Մասնակցել է Օքսֆորդի, Կալիֆոռնիայի, Բիլբաոյի, Տեներիֆեի, Կանբերայի և այլ համալսարաններում պատմության և հնագիտության վերաբերյալ անցկացված գիտաժողովների:

Որպես գրող և մասնավորապես պատմության թեմաներով գեղարվեստական գրականության հեղինակ՝ Մանֆրեդին արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (Հյուսիսային Կարոլինա) « Տարվա մարդ» մրցանակի, Հեմինգուեյի անվան մրցանակի (2004), Բանկարելլայի մրցանակի (Բանկարելլա», 2008 թ. ) և այլն։ Հեղինակ է մի քանի կինո- և հեռուստատեսային սցենարների («Մարկո դ'Ավիանո», «Գիլգամեշ», «Ադրիանոսի հիշողությունները»):

Նա ամուսնացած է Քրիստինա Ֆեդերսոն Մանֆրեդիի հետ: Ունեն երկու երեխա՝ Ջուլիան և Ֆաբիոն։

2021 թվականի փետրվարի 11-ին Մանֆրեդիին և նրա հեղինակակից գրող Անտոնելլա Պրեներին գտել են Մանֆրեդիի տանը անգիտակից վիճակում ընկած: Պատճառը եղել է կենցաղային գազի արտահոսքը: Գրեթե մահամերձ վիճակում նրանք հասցվել են հիվանդանոց, որտեղ, բարեբախտաբար, կարողացել են փրկել նրանց կյանքը[6]:

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 - Պալադիոն . («Palladion»)
  • 1988 — Թալոսի վահանը («Lo scudo di Talos»):
  • 1990 — Պատգամախոսը («L'oracolo»):
  • 1994 — Le paludi di Hesperia
  • 1996 — Միայնության աշտարակը («La torre della solitudine»):
  • 1998 — Եռերգություն Ալեքսանդր Մակեդոնացու մասին
  1. Երազի որդին (Il figlio del sogno).
  2. Ամոնի ավազները («Le sabbie di Amon»):
  3. Աշխարհի տիրակալը («Il confine del mondo»):
  • 1998 - Ավազի փարավոնը («Il faraone delle sabbie»):
  • 2001 — Քիմեռ («Chimaira»):
  • 2002 — Հարյուր կաբալիերո (I cento cavalieri) (պատմվածքների ժողովածու)։
  • 2002 — Վերջին լեգեոնը («L'ultima legione»):
  • 2003 — Բռնակալը («Il tiranno»):
  • 2005 — Վիշապների կայսրությունը («L'impero dei draghi»):
  • 2007 — Կորած բանակը (L'armata perduta):
  • 2008 — Idi di marzo
  • 2011 — Հյուրանոց Բրունի / Otel Bruni

Պատմագիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Strada of the Divine. opografia e geografia dell’oriente di Senofonte Սենոֆոնտե շրջանի տեղագրությունը և աշխարհագրությունը . Jaca Books, Mailand 1986, ISBN 88-16-95020-X :
  • I greci d’oriente. Mondadori / Ես Արևելքից եմ : Mondadori, Mailand 1996, ISBN 88-04-39785-3 :
  • Mare greco. Eroi ed esploratori nel mediterraneo antico. / Մարե Գրեկո. Հերոսներ և հետախույզներ հին Միջերկրական ծովում . Mondadori, Mailand 1992, ISBN 88-04-35980-3 :
  • Petra und andere berühmte Totenstädte («Petra e le città della Siria») / Պետրան և մյուսները վախենում են վտանգից («Պետրան և Սիրիայի քաղաքը»): Pawlak Verlag, Herrsching 1989, ISBN 3-88199-587-0 :
  • Akropolis. La grande epopea di Atene / Ակրոպոլիս. Աթենքի մեծ էպոսը . Mondadori, Mailand 2000, ISBN 88-04-47801-2 :
  • Le isole fortunate. Topografia di un mito. L’Erma di Bretschneider. Բախտավոր կղզին. Աշխարհի տեղագրություն . Բրետշնայդերի դարաշրջանը, Հռոմ, 1996, ISBN 88-7062-945-7 :

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998 – Միայնության աշտարակը (I Guardiani del Cielo)
  • 2007 – Վերջին լեգեոնը

Որպես սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 – Հետաքննությունը (L'Inchiesta)
  • 2009 – Ադրիանոսի հուշերը

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 – Vajont – La Diga del Disonore

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Valerio Massimo Manfredi» (իտալերեն). Վերցված է 7 January 2012-ին.
  3. Valerio Massimo Manfredi on ISFDB
  4. Enciclopedia Treccani (in Italian)
  5. Piper, his German publisher (in German)
  6. Lo scrittore Valerio Massimo Manfredi trovato esanime in casa a Roma: è grave

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիո Մասիմո Մանֆրեդի» հոդվածին։