Վալերիա Մացցա
Վալերիա Մացցա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1972[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն[2] |
Մասնագիտություն | գործարար, մոդել և հեռուստահաղորդավարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | valeriamazza.com.ar |
![]() |
Վալերիա Ռաքել Մացցա-Գրավիե (անգլ.՝ Valeria Raquel Mazza-Gravier, փետրվարի 17, 1972[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆոտոմոդել, հեռուստահաղորդավարուհի և գործարար կին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերիա Ռաքել Մացցան ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Ռոսարիոյում (Սանտա-Ֆե, Արգենտինա)՝ Ռաուլ և Մոնիկա Մացցաների ընտանիքում։ Վալերիան ունի իտալական ծագում։
Մացցան բարձրագույն մանկավարժական կրթություն է ստացել. նա որոշել էր դառնալ հաշմանդամ երեխաների ուսուցչուհի։
Վալերիան ունի բաց գույնի մազեր և կապտականաչավուն աչքեր[3]։ Բացի իր մայրենի իսպաներենից, կարողանում է խոսել իտալերեն և անգլերեն։
1988 թվականին Վալերիային նկատել է ոճագետ Ռոբերտո Ջորդանոն, որը նրան առաջարկել է ֆոտոմոդելի աշխատանք, այդ տարվանից էլ սկսվել է նրա մոդելային կարիերան։
Մացցան աշխատել է որպես դերասանուհի, հաղորդավարուհի, ապրանքանիշի դեսպան[4][5]։ Որպես գործարար՝ Մացցան թողարկել է 3 օծանելիք, հիմնել իր սեփական ամսագիրը, ձեռնարկել ակնոցների արտադրություն և ստեղծել պրոդյուսերական ընկերություն[6][7]։ Տիրապետելով օկուպացիոն թերապիայի[8]/էրգոթերապիայի/ նրբություններին՝ նա զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, աշխատում Հատուկ օլիմպիադա կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Բուենոս Այրես նահանգի Պիլար քաղաքի Austral Hospital-ի մանկաբույժների միության հետ[9]։
Վալերիան աշխատել է հագուստի այնպիսի դիզայներների մոտ, ինչպիսիք են Ջաննի Վերսաչեն և Ռոբերտո Կավալին։
Մացցան մնում է առաջատար դեմք լատինաամերիկյան նորաձևության աշխարհում[4][10] և ճանաչվել է ամենանշանավոր մոդելն Արգենտինայի պատմության մեջ[11]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի մայիսի 9-ին Ռետիրոյում Վալերիան ամուսնացել է գործարար Ալեխանդրո Գրավիեի հետ, հարսանիքին ներկա է եղել 1500 հոգի[12]։ Ամուսիններն ունեն 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ՝ Բալտազար Գրավիե (ծնված՝ մայիսի 29, 1999 թվական)[12], Տիցիանո Գրավիե (ծնված՝ մարտի 12, 2002 թվական)[13], Բենիսիո Գրավիե (ծնված՝ փետրվարի 23, 2005 թվական)[14] և Տայնա Գրավիե (ծնված՝ ապրիլի 22, 2008 թվական)[15]։ Նրանք բնակվում են Բուենոս Այրեսում[16]։ Զույգին է պատկանում «Ֆինկա Վալերիա» ամառանոցը Լա Բարրեում (Պունտա դել Էսթե, Ուրուգվայ), որտեղ յուրաքանչյուր ամառ կազմակերպում են երեկույթ հայտնի հյուրերի հետ[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.lanacion.com.ar/espectaculos/personajes/valeria-mazza-estar-con-el-papa-francisco-fue-un-privilegio-unico-nid1595711/#:~:text=Soy%20cat%C3%B3lica%2C%20creo%20en%20Dios,Me%20gusta%20transmitir%20ese%20mensaje.
- ↑ Pearson Jennifer (օգոստոսի 9, 2013)։ «She's still got it! Former Sports Illustrated model Valeria Mazza, 41, slips into a string bikini as she enjoys a family holiday»։ The Daily Mail։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ 4,0 4,1 Pajares Diego (հոկտեմբերի 20, 2013)։ «Valeria Mazza: "Me gustaría conducir un ‘reality’"»։ El Comercio։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Errázuriz L. María José (մարտի 28, 2013)։ «Valeria Mazza: La top model invita a las mujeres a envejecer con dignidad»։ Emol։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Valeria Mazza presentó su perfume con un sensual video»։ Infobae.com։ հոկտեմբերի 4, 2013։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Registran la productora de la modelo Valeria Mazza por presunta estafa»։ El País։ սեպտեմբերի 13, 2013։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Lerer Diego (փետրվարի 20, 2011)։ «Valeria Mazza: veinteañera»։ Clarín։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Cortázar Beatriz (հուլիսի 3, 2013)։ «Valeria Mazza: "Mi primer amor es la solidaridad infantil"»։ ABC։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Monroy Erika (նոյեմբերի 4, 2013)։ «Valeria Mazza revela sus secretos para estar a la moda»։ El Universal։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-07-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Ventura Any (նոյեմբերի 16, 2006)։ «Simplemente Valeria»։ La Nación։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ 12,0 12,1 «Valeria Mazza, flamante mamá»։ Clarín։ մայիսի 30, 1999։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Valeria Mazza fue mamá de Tiziano»։ Los Andes։ մարտի 14, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ Mariño Valeria (March 2005)։ «Valeria Mazza»։ Para Ti։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Valeria Mazza presentó a su hija Taina»։ Diario Uno։ ապրիլի 24, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Valeria Mazza en Chile: Conoce más a fondo a la supermodelo»։ Terra Chile։ Terra Networks։ մարտի 15, 2013։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
- ↑ «Valeria Mazza y Alejandro Gravier, anfitriones de la fiesta más esperada»։ La Nación։ հունվարի 17, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-26-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|