Jump to content

Վալերիան Գունիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիան Գունիա
վրաց.՝ ვალერიან გუნია
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1862(1862-01-21)[1]
ԾննդավայրԷկի, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 31, 1938(1938-07-31)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Մասնագիտությունլեզվաբան, դերասան, լիբրետիստ, կինոռեժիսոր, դրամատուրգ և կինեմատոգրաֆ
Պարգևներ և
մրցանակներ
 Valerian Gunia Վիքիպահեստում

Վալերիան (Վալիկո) Լևանի Գունիա (վրաց.՝ ვალერიან [ვალიკო] გუნია, հունվարի 21, 1862(1862-01-21)[1], Էկի, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1938(1938-07-31)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական գործիչ, քննադատ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիան Գունիան ծնվել է 1862 թվականին Էկի գյուղում, ազնվականի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Պոտրովս-Ռազումովսկի գյուղատնտեսական ակադեմիայում։ Վերադառնալով Վրաստան՝ ելույթներ է ունեցել սիրողական ու պրոֆեսիոնալ ներկայացումներում, կազմակերպել է ներկայացումներ, աշխատել որպես լրագրող ու հրատարակիչ։ Վալերիան Գունիան թարգմանել է ռուս ու արևմտաեվրոպացի հեղինակների (Նիկոլայ Գոգոլ,Ալեքսանդր Օստրովսկի, Վիլյամ Շեքսպիր, Մոլիեր, Վիկտոր Հյուգո, Հենրիկ Իբսեն, Գերհարդ Հաուպտման) պիեսներ և գրել Վրաստանի թատրոնի պատմությունը[3]։ 1913 թվականից Գունիան նաև նկարահանվել է վրացական մի շարք ֆիլմերում[4]։

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մասնակցել է թատերական գործերի կազմակերպմանը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ապօրինածինը» (պիես, 1882)
  • «Քույր ու եղբայր» (դրամա)
  • «Երկու հերոս» (դրամա)
  • «Զորաշարժեր» (կատակերգություն)
  • Գոգնիաշվիլիի «Քրիստոնյաներ» օպերայի լիբրետոն
  • Զաքարիա Փալիաշվիլիի «Դաիսի» օպերայի լիբրետոն, 1923
  • Դիմիտրի Առաքիշվիլիի «Դինարա» օպերայի լիբրետոն, 1924

Օպերաների լիբրետոների վրացերեն թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1913 – Կովկասի նվաճումը
  • 1921 – Արսեն Ջորջիաշվիլի – գեներալ
  • 1922 – Սուրամի բերդ – գեներալ
  • 1926 – Խանումա – Վարախիձե
  • 1927 – Ամոկ
  • 1927 – Լեռների օրենքը

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. М.: Советская энциклопедия.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. http://www.nplg.gov.ge/bios/en/2332/
  3. Gutsche, George J. (1989). The Modern encyclopedia of Russian and Soviet literatures, Volume 9. Academic International Press. էջեր 164–165. ISBN 0875690386.
  4. «Valerian Gunia». Georgian National Filmography. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Գունիա» հոդվածին։