Վալետայի հայկական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալետայի հայկական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄալթա Մալթա, Վալետա
Օծման թվականանհայտ
Ներկա վիճակչի կառուցվել
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբանհայտ
Կառուցման ավարտանհայտ
Գմբեթ1

Մալթայի հայկական եկեղեցի (մալթ.՝ Knisja Armenjan f'Malta) կառուցվող Հայ Առաքելական եկեղեցու տաճար Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Եկեղեցին դեռ չի ստացել իր անվանումը։

Տաճարին տրվող հնարավոր անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Սուրբ Գևորգ եկեղեցի
  • Սուրբ Գրիգոր եկեղեցի
  • Սուրբ Հակոբ եկեղեցի
  • Սուրբ Խաչ եկեղեցի
  • Սուրբ Հովհաննես եկեղեցի
  • Սուրբ Սարգիս եկեղեցի

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. Ապրիլի 7-ին կայացած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Մալթայում հայ համայնքի հովանու ներքո կրթական, մշակութային, երիտասարդական և այլ կառույցներ ստեղծելու հարցերը։ Հակոբյանը Բոյաջյանին խորհուրդ է տվել ստեղծել երիտասարդական և կանանց խորհուրդներ, կրթամշակութային հաստատություններ՝ միաժամանակ կարևորելով դրանց և Հայրենիքում գործող նմանատիպ կառույցների միջև սերտ կապեր հաստատելու և համագործակցելու փաստը։ Բոյաջյանը Հակոբյանին տեղեկացրել է Մալթայում հայկական եկեղեցի կառուցելու և կիրակնօրյա դպրոց բացելու ծրագրերի մասին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարաության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը, քննարկվել են նաև Մալթայի հայ մասնագետների և ընդհանրապես համայնքի մասնակցությունը համահայկական համաժողովներին ու “Հայրենադրաձոություն” ծրագրին։ Տաճարը կկառուցվի հավանաբար 2014 կամ 2015 թվականին։ Մայթայում ապրում է 500 հայ։