Վալենտ Սինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտ Սինկովիչ
Valent-Sinkovic-Olimpijska-medalja-Zagreb-13082012 2-roberta-f.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝Flag of Croatia.svg Խորվաթիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր՝Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ

Վալենտ Սինկովիչ (խորվ.՝ Valent Sinković, օգոստոսի 2, 1988(1988-08-02)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ թիավար[3], Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016, 2020), 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4], աշխարհի հնգակի չեմպիոն։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Վալենտը խաղացել է ֆուտբոլ, սակայն ոտքի վնասվածքից հետո միացել է իր եղբայրներին՝ Մատիային և Մարտինին, որոնք զբաղվում էին թիավարումով։ 2004 թվականից Վալենտը սկսել է հանդես գալ աշխարհի պատանեկան առաջնություններում։ 2006 թվականին Սինկովիչը Դամիր Մարտինի հետ դարձել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2008 թվականին Վալենտը կրտսեր եղբոր՝ Մարտինի հետ հասել է Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ և այնտեղ գրավել 5-րդ տեղը։ 2009 թվականի աշխարհի առաջնությունում Սենկևիչ եղբայրները չորստեղանոցների մրցաշարում դարձել են 4-րդը։

2010 թվականի սեպտեմբերին Սինկովիչը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր չորստեղանոցների մրցումներում։ Աշխարհի առաջնություններում առաջին խոշոր հաջողությանը Սինկովիչը հասել է 2010 թվականի նոյեմբերին, երբ չորստեղանոց թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Վալենտի հետ ոսկե մեդալ է նվաճել նաև Մարտինը։ Հաջորդ տարի խորվաթ թիավարները դարձյալ հայտնվել են աշխարհի առաջնության մրցանակակիրների շարքում՝ վերջնագծին հասնելով երրորդը։

2012 թվականին Վալենտը քառյակի կազմում մասնակցել է Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերին։ Եվ նախնական փուլում, և մրցումների կիսաեզրափակիչում խորվաթ անձնակազմն առաջինն է հասել եզրագծին։ Եզրափակչի հենց սկզբից առաջ է անցել Գերմանիայի հավաքականը, որը յուրաքանչյուր մետրի հետ միայն մեծացրել է իր առավելությունը և արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը։ Խորվաթական քառյակն ամբողջ մրցատարածության ընթացքում երկրորդ տեղի համար պայքարել է ավստրալիացիների հետ։ Եզրափակչում Սինկովիչը խաղընկերների հետ 0,44 վ-ով առաջ է անցել Ավստրալիայի հավաքականից և դարձել խաղերի արծաթե մեդալակիր[5]։ Երկու ամիս անց Սինկովիչ եղբայրները զույգով դարձել են Եվրոպայի չեմպիոններ։

2013 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչը չորս զույգերի կազմում երկրորդ անգամ նվաճել է ոսկե մեդալ։ 2014 թվականին աշխարհի առաջնությունում Վալենտն ու Մարտինն առաջին անգամ հանդես են եկել զույգով աշխարհի առաջնություններում։ Մրցումների արդյունքում խորվաթ թիավարները մեծ առավելությամբ հաղթել են եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչ եղբայրները պաշտպանել են կրկնակի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։

2016 թվականի Օլիմպիական խաղերում Սինկովիչը (զույգով) նվաճել է ոսկե մեդալ[6][7][8]։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույնպես արժանացել է ոսկե մեդալի[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ եղբայրը՝ Մատիան է, կրտսեր եղբայրը՝ Մարտին Սինկովիչը, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016 և 2020), աշխարհի բազմակի չեմպիոն (ակադեմիական թիավարում)[10]։
  • Կինը՝ Անտոնելա (ամուսնացել են 2017 թվականին)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Valent Sinkovic
  2. 2,0 2,1 2,2 Valent Sinković
  3. «Valent SINKOVIC - worldrowing.com»։ www.worldrowing.com (en-US)։ Վերցված է 29 August 2017 
  4. «2012 OLYMPIC GAMES – London, GBR – (M4x) Men's Quadruple Sculls – Final»։ www.worldrowing.com (en-US)։ 3 August 2012։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2020-ին։ Վերցված է 29 August 2017 
  5. «PRVA HRVATSKA MEDALJA U LONDONU Četverac na pariće uzeo SREBRO!»։ sportske.jutarnji.hr։ Վերցված է 7 February 2021 
  6. «Braća Sinković - opravdali status 'nedodirljivih'»։ gol.dnevnik.hr։ Վերցված է 7 February 2021 
  7. «Braća Sinković upravo su osvojili zlato na Olimpijskim igrama u Riju (ovo nam je, zasad, drugo)»։ telegram.hr։ Վերցված է 7 February 2021 
  8. «Drugi put u karijeri! Braća Sinković izabrana za posadu godine»։ vecernji.hr։ Վերցված է 7 February 2021 
  9. Deželić Vanja։ «Nezaustavljiva braća Sinković pomela konkurenciju, Hrvatska ima još jedno zlato!»։ vecernji.hr։ Վերցված է 30 July 2021 
  10. Radnić Ivan։ «Umjesto na kajak, mama ih je pogreškom upisala na veslanje»։ 24sata.hr։ Վերցված է 7 February 2021 
  11. «Martin i Valent Sinković sa suprugama: Naš novi dom na Cetini»։ gloria.hr։ Վերցված է 7 February 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]