Վալենտին Վոդնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Վոդնիկ
սլովեն.՝ Valentin Vódnik կամ Vodník
Ծնվել է1758 փետրվարի 3
ԾննդավայրZgornja Šiška, Կրայնա դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 8, 1819(1819-01-08) (տարիքը 60)
Վախճանի վայրՍլովենիա Լյուբլյանա, Սլովենիա
Մասնագիտությունբանաստեղծ, լեզվաբան, խմբագիր, գրաքննադատ, թարգմանիչ
Լեզուսլովեներեն
Ազգությունսլովենացի
ՔաղաքացիությունՍլովենիա Սլովենիա
Ուշագրավ աշխատանքներ«Հառնած Իլարիա» (1811)
«Pesme sa pokuschino»
 Valentin Vodnik Վիքիպահեստում

Վալենտին Վոդնիկ (սլովեն.՝ Valentin Vódnik կամ Vodník, 3 փետրվարի, 1758, Զգորնյա-Շիշկա, Գաբսբուրգի միապետություն (ներկայում՝ Լյուբլյանայի շրջաններից մեկը, Սլովենիա) - 8 հունվարի, 1819, Լյուբլյանա), սլովենացի բանաստեղծ, լեզվաբան, խմբագիր, գրաքննադատ, թարգմանիչ։ Ֆրանցիսկյան Փոքր եղբայրների օրդենի հոգևորական։ Սլովենիայի ազգային վերածնության շարժման գործիչ, լուսավորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Վոդնիկ

Վալենտին Վոդնիկը ծնվել է 1758 թվականի փետրվարի 3-ին։ Ստացել է աստվածաբանական կրթություն։ 1784 թվականին դարձել է հոգևորական Կոպրիվնիկում։ Այստեղ նա ծանոթանում է սլովենական գրականության մեկենաս բարոն Սիգիզմունդ ֆոն Ցոյսի հետ ու տարվում միներալոգիայով ու լեզվաբանությանբ։ Այդ ժամանակաշրջանում նա հրատարակում է կրաինական օրացույց (1795—1797)՝ «Velika pratika ali Kalender»,, որին կցված էին հոդվածներ գյուղատնտեսության վերաբերյալ։

1797 թվականին տեղափոխվել է Լյուբլյանա, աշխատել որպես գիմնազիայի ուսուցիչ, օժանդակել Աստվածաշնչի կրաինացի թարգմանիչներին։

Եղել է սլավոնական առաջին թերթի՝ «Lublanske novice od všich krajov cęliga svęjta» (1797—1800), խմբագիրն ու միակ հեղինակը։

XIX դարի սկզբին սլովնացիները մեծ հույսեր էին կապում իրենց ազգին սպասող լավագույն ապագայի հետ, երբ 1809 թվականին նապոլեոնյան պատերազմների արդյունքում Կրաինան ու Սլովենական Ծովափը անցան Ֆրանսիային։ Այդ տրամադրությունների արտահայտողն է դառնում Վալենտին Վոդնիկը։ Ֆրանսերենի իմացության շնորհիվ Վալենտին Վոդնիկը նշանակվում է Իլարիայի բոլոր դպրոցների տնօրեն։

Վալենտին Վոդնիկը դպրոցական համակարգում կատարեց բարեփոխումներ։ 1811 թվանականին նա հրատարակեց «Pisemnost», դպրոցական քերականությունը, որի սկզբում դրել էր «Ilirija oživljena» («Հառնած Իլարիա») բանաստեղծությունը, որում առավելագույնս իրենց արտահայտույթունն էին գտել սլովենացիների ազգային-հայրենասիրական հույսերը։

Վալենտին Վոդնիկը թարգմանել է Լոմոնդի ֆրանսերենի քերականությունը և գրել սլովեներենի դասագիրք տարրական դպրոցների համար։ Նույն ժամանակաշրջանում մեծ աշխատանք է տարել գերմաներեն-սլովեներեն-լատիներեն «Slovar némshko-slovensko-latinski» բառարանի կազմման համար, որը, սակայն, չհասցրեց, ավարտել։

Նապոլեոն Բոնապարտի անկումը ոչնչացրեց սլովենացիների հույսերը, ովքեր նորից ընկան Ավստրիական միապետության տիրապետության տակ։

Վալենտին Վոդնիկը, թողնելով նախկին երազանքները, եկավ այն համոզման, որ սլովենացիները լավագույն ապագայի հույս կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ կհամակերպվեն ստեղծված իրավիճակի հետ ու կշահեն ավստրիական իշխանությունների վստահությունը։ Այդ նպատակով նա սլովենացի զինվորների համար գրում է «Estrajh sa sve» («Ավստրիան բոլորի համար է») ռազմական երգը։ Սակայն դա նրան չփրկեց նախկինում ծավալած հասարակական-քաղաքական գործունեության համար հալածանքից։

Վալենտին Վոդնիկը զրկվեց տնօրենի պաշտոնից ու նշանակվեց իտալերենի ուսուցիչ նվազագույն աշխատավարձով։ Այդ ժամանակից ի վեր Վոդնիկն ստիպված էր գոյատևել աղքատիկ պայմաններում՝ գրեթե չզբաղվելով մանկավարժական գործունեությամբ։

Վալենտին Վոդնիկը մահացել է 1819 թվականի հունվարի 8-ին Լյուբլյանայում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Վոդնիկի հուշարձանը նրա անունը կրող հրապարակում, Լյուբլյանա

Վալենտին Վոդնիկի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1781 թվականին։ Նրա «Բանաստեղծական փորձեր» (1806) ժողովածուն ներառում է սլովեներեն առաջին բանաստեղծությունները, որ գրվել են կենդանի ժողովրդական լեզվով։ Վոլենտին Վոդնիկը գրել է հայրենասիրական շնչով ամակված բանաստեղծութուններ, որոնցում պատկերել է ազգի պատմության առանձին դրվագներ (օդա «Հառնած Իլարիա», 1811), վերամշակել հումորային կենցաղային սյուժեներ։

1806 թվականին իր բանաստեղծությունները հրատարակել է «Pesme sa pokuschino» ժողովածուով, այնուհետև կազմել է «Geschichte des Herzogthumus Krain, des Geliebthes von Trieste und der Grafschaft Görz» (1809) դասագիրքը։

Վալենին Վոդնիկն իր ուրույն տեղն է գրավում սլովենական գրականության պատմության մեջ։ Ընդունված է համարել, որ նրանով է սկսվում սլովենական «վերածնունդը»։

1880 թվականին Լյուբլյանայում տեղադրվել է Վալենտին Վոդնիկի հուշարձանը։

Բանաստեղծի ծննդյան 250-ամյակի առթիվ Սլովենիայի Ազգային բանկը թողարկել է արծաթե (€30 արժեքով) ու ոսկե (€100 արժեքով) մետաղադրամներ՝ Վալենտին Վոդնիկի պատկերով։ Դրանց վրա փորագրված է նրա «Moj spomenik» («Իմ Հուշարձանը») բանաստեղծությունից մի տող՝ «Չունեմ դուստր, չունեմ տղա, որ կհետևեն ինձ, ողջն իմ հիշողության մեջ է, երգը հնչում է իմ փոխարեն»:

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pesme za pokušino (բանաստեղծությունների ժողովածու, 1806)
  • Pesmi za brambovce (բանաստեղծությունների ժողովածու, Նապոլեոնին գովերգող ավստրիական հայրենասիրական երգերի թարգմանություններ, 1809)
  • Pesme (բանաստեղծությունների ժողովածու, որ լույս է տեսել հետմահու, 1840)

Մանկավարժական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Popisuvanje Krajnske dežele (Velika pratika, 1795)
  • Povedanje od slovenskiga jezika (1797—1798)
  • Kuharske bukve (թարգմանություն գերմաներենից, 1799)
  • Babištvo ali Porodničarski Vuk za Babice (թարգմանություն, 1818)

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geschichte des Herzogthumus Krain, des Geliebthes von Trieste und der Grafschaft Görz (1809)
  • Abeceda za perve šole (1811)
  • Pismenost ali Gramatika za perve šole (1811)
  • Početki gramatike to je Pismenosti Franzoske gospoda Lhomonda …: sa latinske franzoske shole v' Illirii (1811)
  • Keršanski navuk za Illirske dežele vzét iz Katehizma za vse cerkve Francozkiga Cesarstva (1811)
  • Abeceda ali Azbuka (1812)
  • Slowenisches Wörterbuch — Slovensek Besednjak(словарь, оставшийся в рукописи, 1813)
  • Vodnikova Krajnska pismenost okrajšana za male šole (1847)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Водник Валентин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]