Վալենտին Պրինսեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Պրինսեպ
ԿեղծանունPrinsep, Val Cameron
Ծնվել էփետրվարի 14, 1838(1838-02-14)[1][2][3]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1904(1904-11-11)[5][1][3] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ, վիպասան և լուսանկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրHenry Thoby Prinsep?[6][7]
ՄայրSarah Pattle?[2][7]
ԱմուսինFlorence Leyland?[7]
ԶավակներAnthony Leyland Val Prinsep?[7]
 Valentine Cameron Prinsep Վիքիպահեստում

Վալենտին Քեմերոն Պրինսեպ (անգլ.՝ Valentine Cameron Prinsep, փետրվարի 14, 1838(1838-02-14)[1][2][3], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] - նոյեմբերի 11, 1904(1904-11-11)[5][1][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանացի պատմական և ժանրային գեղանկարիչ։

Հայրը՝ Հենրի Թոբի Պրինսեպը, տասնվեց տարի լինելով Հնդկաստանի հարցերով խորհրդի անդամ, հիմնավորվել է Քենսինգթոնի Լիթլ Հոլանդ Հաուզում, որը դարձել է տեղի մշակութային հասարակության կենտրոն։ Հենրի Պրինսեպը եղել է Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի մտերիմ ընկերը, որի մոտ էլ սկզբում սովորել է որդին՝ մանկուց հետաքրքրված լինելով նկարչությամբ[8]։ Հետագայում Վալենտինը աշխատել է Փարիզում՝ Շառլ Գլեյրի արվեստանոցում, նա պատկերել է Տաֆֆիին՝ Ջորջ Դյումորյեի «Տրիլբի» պատմվածքի հերոսուհուն։ Վալենտինը եղել է Ջոն Էվերեթ Միլլեի և Էդվարդ Բերն-Ջոնսի մտերիմ ընկերը, որոնց հետ էլ ճամփորդել է Իտալիայում։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և այլ նկարիչների հետ մասնակցել է Օքսֆորդի համալսարանում բանավիճային խմբի սրահի գեղարվեստական ձևավորմանը։ Սովորել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նրա հիմնական ուսուցիչը եղել է Ֆրեդերիկ Լեյթոնը, որի գեղարվեստական հնարները արագ ընդօրինակել է։

1862 թվականից Պրինսեպն սկսել է ճանաչում ձեռք բերել որպես սալոնային նկարիչ։ Նրա առաջին հայտնի աշխատանքը ակադեմիայում ցուցադրվել է 1862 թվականին և եղել է «Բյանկա Կապելլոն փորձում է թունավորել կարդինալ Մեդիչիին» նկարը։ Ճանաչում ձեռք են բերել նաև գեներալ Գորդոնի դիմանկարը չինական հագուստով (1866)[8], «Նորածին Մովսեսի քույրը հսկում է նրան Նեղոսում» (1867), «Արվեստի վենետիկցի սիրահարը», «Բաքոս և Արիադնե», «Կլեոպատրայի մահը» (1870), «Նորություններ օտարությունից» (1871), «Գարնան ներգործությունը» (1872), «Մենուետ» և «Մինչ հանդիպում» նկարները։ 1877 թվականին մեկնել է Հնդկաստան և ճամփորդության արդյունքում 1880 թվականին նկարել է կտավ, որում պատկերված է 1877 թվականի հունվարի 1-ին Դելիում փոխարքա լորդ Լեյթոնի նախագահությամբ տեղի ունեցող ժողովը։ Նկարը հետագայում զարդարել է Բուքինգհեմյան պալատը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Պրինսեպ» հոդվածին։