Վալենտին Յուշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Յուշչենկո
Ծնվել էդեկտեմբերի 10, 1913(1913-12-10)
ԾննդավայրՇախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1986(1986-10-22) (72 տարեկան)
Վախճանի վայրՎորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանKominternovskoe cemetery
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերվեպ և պատմվածք
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վալենտին Տիմոֆեևիչ Յուշչենկո (ռուս.՝ Валентин Тимофеевич Ю́щенко, դեկտեմբերի 10, 1913(1913-12-10), Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1986(1986-10-22), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Տիմոֆեևիչ Յուշչենկոն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 27-ին (դեկտեմբերի 10-ին), Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի (այժմ՝ Շախտի, Ռոստովի մարզ) քաղաքում, բանվորի ընտանիքում։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ էր 1943 թվականից[1]։

Ավարտել է Հյուսիսային Կովկասի մամուլի երկրամասային պոլիտեխնիկումը (Դոնի Ռոստով, 1933)։ 1933-1941 թվականներին եղել է Վորոնեժի գրահրատարակչության աշխատակից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Յուշչենկոն ծառայել է ՍՄԵՐՇ-ի ռազմական գրաքննության բաժնում։ Զորացրվելուց հետո նշանակվել է «Մոլոդոյ կոմունար» թերթի (1950-1957), «Պոդյոմ» ամսագրի (տպագրվել է 1933 թվականից), ինչպես նաև «Լիտերատուրնի Վորոնեժ» ալմանախի պատասխանատու քարտուղարի պաշտոններում։ 1958 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։

Վալենտին Յուշչենկոն մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 22-ին։ Թաղված է Վորոնեժի Կոմինտեռնովսկոյե գերեզմանատանը[1]։

Նրա դուստրերն են գրադարանավարուհի Տատյանա Յուշչենկոն և դերասանուհի Գալինա Ռազուվաևան։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանդիպումներ» (Վորոնեժ, 1941)
  • «Միշտ քեզ հետ» (Դոնի Ռոստով, 1954, Վորոնեժ, 1958, 1967)
  • «Հավերժական կրակ» (Վորոնեժ, 1962, 1964, 1976), բեմադրվել է Ն. Ֆ. Պոգոդինի անվան դրամատիկական թատրոնի բեմում (Շախտի, 1967)
  • «Երեք գաղտնիքների ափ» (Վորոնեժ, 1963, Չեբոքսարի, 1977, չուվաշերեն)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «В. Т. Ющенко». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.