Վալենտին Յուդաշկին
Վալենտին Յուդաշկին ռուս.՝ Валентин Абрамович Юдашкин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1963 |
Ծննդավայր | Բակովկա, Կունցևի շրջան, ՌԽՖՍՀ, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 2, 2023[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | ոճաբան, նկարիչ, խմբագիր, հեռուստահաղորդավար, գլխավոր խմբագիր և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | yudashkin.com |
Valentin Abramovich Yudashkin Վիքիպահեստում |
Վալենտին Յուդաշկին (հոկտեմբերի 14, 1963, Բակովկա, Կունցևի շրջան, ՌԽՖՍՀ, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2023[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մոդելավորող, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (2005)[2], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզի Բակովկա ավանում։ Սովորել է № 8 միջնակարգ դպրոցում։
1986 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի արդյունաբերական տեխնիկումը (ունի երկու դիպլոմ՝ «Կոստյումի պատմություն» և «Դիմահարդարում և դեկորատիվ կոսմետիկա»)[3]։
1991 թվականին Փարիզում ներկայացվել է Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելից (ստեղծվել է ավելի վաղ՝ 1987 թվականին)[4]։
2008 թվականին մասնակցել է ՌԴ ԶՈՒ զինծառայողների համար համազգեստի ձևանմուշների մշակմանը։ Մամուլը հաճախ նոր համազգեստը սխալմամբ անվանում է «յուդաշկինի», չնայած որ նա, նորաձևության դիզայներ Իգոր Չապուրինի հետ նախագծել էր միայն շքերթային համազգեստը, իսկ ամենօրյա, դաշտային և հատուկ համազգեստով զբաղվել են տեքստիլ արդյունաբերության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, կաշվի և կոշիկի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության հերալդիկ բաժինը և ՌԴ զինված ուժերի զորամասերը[5]։
2010 թվականի հուլիսի 30-ին Յուդաշկինը դարձել է «Առաջին ալիք»-ի «Նորաձևության դատավճիռ» շոուի հաղորդավարը՝ ի պատիվ հաղորդման տարեդարձի[6]։
2012 թվականի փետրվարի 6-ին Յուդաշկինը պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ[7]։
2012 թվականի փետրվարից Յուդաշկինն ընտրվել է Ռուսաստանի պարային սպորտի միության նախագահ[8], իսկ ապրիլից դարձել է «Ոճ և նորաձևություն» շուրջօրյա հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը[9]։
Բրենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Yudashkin Jeans»[10] (Յուդաշկին ջինս) ապրանքանիշը casual ոճի հագուստի ցանց է, որը թողարկվում է Վալենտին Յուդաշկինի ռուսական Նորաձևության տան կողմից։ Դիզայներն իր առաջին հավաքածուն ստեղծել է 1987 թվականին։ Յուդաշկինը իսկական հաջողության է հասել «Ֆաբերժե» (1991) հավաքածուի շնորհիվ[11], որը ցուցադրվել է Փարիզում՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Այս հավաքածուի ցուցադրությունից հետո դիզայները լայն ճանաչում է ստացել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում։ Հանրությունը ոգևորությամբ է ընդունել Ֆաբերժեի ձվերի զգեստները։ Այդ զգեստներից մեկը հետագայում փոխանցվել է Լուվրին[12]։
1994 թվականին բրենդը թողարկել է «pret-a-porte» առաջին հավաքածուն[13]։ 1995 թվականին կայացել է բրենդի առաջին օծանելիքի շնորհանդեսը[14]։
1996 թվականին «Valentin Yudashkin» նորաձևության տունը ստացել է Փարիզի բարձր նորաձևության սինդիկատի թղթակից-անդամի կարգավիճակ[14]։
1997 թվականին Մոսկվայում բացվել է «Valentin Yudashkin» առաջին բուտիկը[13].
Այժմ Վալենտին Յուդաշկինի նորաձևության տունը Ռուսաստանում առաջատարներից մեկն է[15]։ Ընկերությունն ունի բրենդային բուտիկների ցանց, դիզայների ցուցադրությունները անցկացվում են Փարիզում, Միլանում, Նյու Յորքում և Մոսկվայու[16]։ Յուդաշկինի աշխատանքները Լուվրի կոստյումի թանգարանի, Մոսկվայի պետական պատմական թանգարանի, Կալիֆոռնիայի նորաձևության թանգարանի ցուցանմուշներն են[15]։
2016 թվականին «Valentin Yudashkin» նորաձևության տունը դարձել է Ֆրանսիայի ֆեդերացիայի բարձր նորաձևության, «pret-a-porte»-ի և մոդելավորողների լիիրավ անդամ։ Սա ռուսական նորաձևության արդյունաբերության առաջին բրենդն է, որն արժանացել է այդ անդամակցությանը[17]։
2017 թվականին եղել է «Faberlic 2017»-ի գարնանային հավաքածուի (Faberlic by Valentin Yudashki) հեղինակը[18]։
Աշխատանք կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում միակ դերը կամեոյի կարգավիճակով «Մոսկովյան գեղեցկուհիները» ֆիլմի գեղեցկության մրցույթի ժյուրիի դերն է։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Յուդաշկինը Ռուսաստանի Պաշտպանության նախարարության համար պատրաստել է նոր ռազմական համազգեստ[19]։ 2010 թվականի դեկտեմբերին հիպոթերմիայի արդյունքում հոսպիտալացվել է Կեմերովոյի մարզում գտնվող 160-250 զինծառայող, որի պատճառը ըստ որոշ աղբյուրների, նոր համազգեստն է եղել[20][21]։ Սակայն ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբը, ի դեմս բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի, հերքել է[22] այդ տեղեկությունը։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել է բարձրորակ «հոլոֆայբեր» մեկուսացման փոխարինում էժանագին սինթետիկ անալոգներով[23]։ Ընդ որում, համազգեստի մոդելավորողը որևէ առնչություն չունի այդ համազգեստի արտադրության հետ։
2011 թվականին պաշտպանության նախարարությունը մերժել է Յուդաշկինի մշակած համազգեստը՝ նյութերի ցածր որակի և վատ ֆունկցիոնալության պատճառով[24]։ Ստուգումն անցկացրել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր ռազմական դատախազությունը։ Յուդաշկինը պնդել է, որ համազգեստը փոխվել է առանց իր իմացության, և վերջնական տարբերակը ոչ մի կապ չունի իր հետ[25][26]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Աբրամ Իոսիֆի Յուդաշկին (1937- մահացել է 1990-ական թվականների վերջին)[27], «Ճիշտ» հրատարակչության բանվոր[3]
- Մայր՝ Ռաիսա Պետրոսի Յուդաշկին (ծնվել է 1945 թվականին), Յուդաշկինի տան պատրաստի զգեստի բաժնի վարիչ[3]
- Եղբայր՝ Եվգենի Աբրամի Յուդաշկին[3]
- Կին՝ Մարինա Վլադիմիրի Յուդաշկին (ծննդյամբ՝ Պատալովա) (ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 2-ին), Յուդաշկինի տան գլխավոր մենեջեր
- Աղջիկ՝ Գալինա Վալենտինի Յուդաշկին (ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 22-ին), լուսանկարիչ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (նոյեմբերի 28, 2018)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների, հասարակական ակտիվ գործունեության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[31]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-դ աստիճանի շքանշան (հոկտեմբերի 19, 2013)՝ հայրենական մշակույթի և արվեստի, հեռարձակման զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[32]։
- Պատվավոր շքանշան (հոկտեմբերի 28, 2008)՝ Հայրենական մշակույթում ունեցած մեծ ավանդի և ռուսական նորաձևության զարգացման համար[33]։
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (հունիսի 6, 2005)՝ կերպարվեստի և ռուսական նորաձևության զարգացման բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[34]։
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (սեպտեմբերի 27, 1999)՝ Հայրենական նորաձևության զարգացման գործում ունեցած վաստակի համար[35]։
- Ռուսաստանի Դաշնության կառավարության 2002 թվականի մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (փետրվարի 18, 2003)՝ Ռուսաստանի կոնվերսիոն ձեռնարկություններում արտադրվող նախագծման համակարգչային տեխնոլոգիաների և բաց սարքավորումների հիման վրա հագուստի նախագծման և պատրաստման ավտոմատացված տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման համար[36]։
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (2013)՝ ռուս-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի, նորաձևության մշակույթի զարգացման գործում անձնական ներդրման համար[37]։
- Արվեստի և գրականության շքանշանի ասպետ՝ (Ֆրանսիա, 2007)[38]։
- 2001 թվականին Ռուսաստանի բիզնեսի և ձեռներեցության ակադեմիայի «Դարին» բիզնես-հեղինակության ազգային մրցանակի դափնեկիր[39]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Առաջին ալիք — 2023.
- ↑ «В.Юдашкин доказал, что служил в армии». РБК. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Биография Валентина Юдашкина — статьи и новости на 7days.ru» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Полвека модных традиций - Валентин Юдашкин отмечает 50-летний юбилей» (ռուսերեն). m24.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Военная форма» (ռուսերեն). Interfax.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Валентин Юдашкин: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Союз танцевального спорта России возглавил Валентин Юдашкин» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Валентин Юдашкин возглавил новый телеканал «Стиль и мода»
- ↑ «Yudashkin Jeans: официальный сайт, каталог одежды и коллекции интернет-магазина YUDASHKIN JEANS*». www.adensya.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-07-05-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Парижский успех и платья для Лувра — главные победы Валентина Юдашкина» (ռուսերեն). РИА Новости. 20131014T1232+0400. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Юдашкин джинс(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 «Биография Валентина Юдашкина» (ռուսերեն). www.fashiontime.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 14,0 14,1 «ЮДАШКИН Валентин Абрамович - биография, новости, фото, дата рождения, пресс-досье. Персоналии ГлобалМСК.ру». globalmsk.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ 15,0 15,1 «Юдашкин Валентин» (ռուսերեն). WORLD PODIUM. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Биография Валентина Юдашкина» (ռուսերեն). РИА Новости. 20181014T0421+0300. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Ъ-Lifestyle-Новости — Дом Valentin Yudashkin стал членом Французской федерации высокой моды, прет-а-порте и модельеров
- ↑ «Коллекция by Valentin Yudashkin». 2017 թ․ մարտի 6.
- ↑ Новая военная форма для ВС РФ от Юдашкина
- ↑ Более 150 солдат госпитализированы из-за формы от Юдашкина(չաշխատող հղում)
- ↑ http://www.pravda.ru/news/accidents/13-12-2010/1060780-judashkin-0/
- ↑ Генштаб защитил модельера Юдашкина от клеветы: сотни солдат заморозили офицеры-разгильдяи
- ↑ «Новую форму российской армии утеплили пиаром». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Армия отказала Юдашкину из-за гнилых ниток
- ↑ Юдашкин: «Форма, в которой мерзнут в армии, не имеет ко мне отношения»
- ↑ «Кутюрье и солдатье».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Максаков Петр Максимович биография». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Жена Валентина Юдашкина показала умилительные фото 2-летнего внука с новогоднего утренника» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Галина Юдашкина родила сына». ru.hellomagazine.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 ноября 2018 года № 674 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 19 октября 2013 года № 783 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «О награждении орденом Почета Юдашкина В.А.». pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 6 июня 2005 года № 650 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «О присвоении почетного звания "Заслуженный деятель искусств Российской Федерации" Юдашкину В.А., Указ Президента РФ от 27 сентября 1999 года №1298». docs.cntd.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Постановление Правительства Российской Федерации от 18 февраля 2003 года N 112 «О присуждении премий Правительства Российской Федерации 2002 года в области науки и техники»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Валентин Юдашкин стал кавалером Ордена Почетного легиона.
- ↑ Валентин Юдашкин стал кавалером Ордена Французской республики.
- ↑ fl-beauty. «Валентин Юдашкин возвратился с триумфом» (ռուսերեն). Фаберлик Faberlic | Консультант FL-beauty. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Մայիսի 2 մահեր
- 2023 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Մոդելավորում