Վալենտին Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտին Իվանով
բուլղար․՝ Валентин Иванов
Ծնվել էօգոստոսի 1, 1967(1967-08-01)[1] (52 տարեկան)
Բուրգաս, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն

Վալենտին Իվանով (բուլղար․՝ Валентин Иванов, օգոստոսի 1, 1967(1967-08-01)[1], Բուրգաս, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ և ֆանտաստիկա ժանրի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Իվանովը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում: 1985 թվականին ավարտել է Կիրջալի քաղաքի մայր գիմնազիան, իսկ 1992 թվականին՝ Սոֆիայի պետական համալսարանը՝ մագիստրոսի աստիճանով:

2001 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանում: Նույն տարում աշխատել է նաև Չիլիում գտնվում եվրոպական հարավային աստղադիտարանում: Աստղագիտության բնագավառում Վալենտին Իվանովի հետաքրքրությունների մեջ են մտնում աստղակույտերի, շագանակագույն թզուկների և արևադարձային մոլորակների ուսումնասիրությունները:

Ռեյ Ջայվարդհանայի հետ միասին կատարում է գիտահետազոտական աշխատանքներ: Բացի աստղագետ և ֆիզիկոս լինելուց, Իվանովը գրել է նաև ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ: Վալենտին Իվանովն իր ստեղծագործական կյանքը սկսել է դեռևս ուսանողական տարիներից:

2006 թվականին Կիրիլ Դոբրևի հետ համատեղ նա հրատարակել է «Հերոս մասնագիտություն» գիտա-ֆանտաստիկ պատմությունների շարքը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.