Վալենտին Գլուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Գլուշկո
ռուս.՝ Валентин Петрович Глушко
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1908[1]
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1989(1989-01-10)[2] (80 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունQ10497074?, ճարտարագետ, գրող, քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՆՊՕ Էներգոմաշ, Էներգիա, Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտ, Տիեզերական և հրթիռային տեխնոլոգիաների թանգարան (Սանկտ Պետերբուրգ), Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա, Տուշինսկի մեքենաշինական գործարան և Կազանի Ա. Ն. Տուպոլևի անվան պետական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտհրթիռաշինություն և Հրթիռատիեզերական տեխնոլոգիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և տնօրեն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Ալմա մատերՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1957)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Կուրբատով
Պարգևներ
Ամուսին(ներ)Սուսաննա Գեորգիևսկայա
Ստորագրություն
Изображение автографа
 Valentin Glushko Վիքիպահեստում

Վալենտին Պետրովիչ Գլուշկո (ռուս.՝ Валенти́н Петро́вич Глушко́, օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1908[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1989(1989-01-10)[2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ և գիտնական հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում։ Հրթիռային և տիեզերական տեխնոլոգիայի առաջամարտիկներից մեկը, խորհրդային հեղուկային հրթիռային շարժիչաշինության հիմնադիրը։

Տիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտոր (1974 թվականից), Էներգիա-Բուրան բազմակի օգտագործման հրթիռի և տիեզերական համալիրի գլխավոր նախագծող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958, 1953 թվականից՝ թղթակից անդամ), Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1961)։ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1976-1989)։ 1929-1934 թվականներին գլխավորել է Գազոդինամիկական լաբորատորիայի փորձակոնստրուկտորական բյուրոն, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են աշխարհում առաջին էլեկտրաջերմային հրթիռային շարժիչի նախատիպերը, իսկ 1930 թվականից՝ մեծ քանակությամբ հեղուկ հրթիռային շարժիչներ (ՀՀՇ)։ Գլուշկոյի կողմից նախագծված հզոր հեղուկ հրթիռային շարժիչները տեղադրվել են խորհրդային առաջին և երկրորդ աստիճանի կրող հրթիռների մեծ մասի և բազմաթիվ մարտական հրթիռների վրա, նրանք ապահովել են առաջին խորհրդային երկրի արհեստական արբանյակների ուղեծիր դուրս բերումը, Յուրի Գագարինի և այլ խորհրդային տիեզերագնացների թռիչքները և Ավտոմատ միջմոլորակային կայանների արձակումը դեպի Լուսին և արեգակնային համակարգի մոլորակներ։ 1974-1989 թվականներին որպես գլխավոր կոնստրուկտոր գլխավորել է «Էներգիա» գիտաարտադրական միավորումը և լինելով Գլխավոր կոնստրուկտորների խորհրդի նախագահ, իրականացրել է բազմաթիվ ձեռնարկությունների և կազմակերպությունների խորհրդային տիեզերագնացության հետ կապված կարևոր նախագծերի ընդհանուր ղեկավարումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Գլուշկոն Ուկրաինայի փոստային նամականիշի վրա (2003)

Վալենտին Գլուշկոն ծնվել է 1908 թվականի օգոստոսի 20-ին (սեպտեմբերի 2-ին), Օդեսայում, ծառայող Պյոտր Գլուշկոյի ընտանիքում։ Մանուկ հասակում դրսևորել է երաժշտության, նկարչության, օտար լեզուներ սովորելու ընդունակություններ[4]։ 1919 թվականին ընդունվել է Սուրբ Պավելի անվան ռեալական ուսումնարան (որը հետագայում վերանվանվել է Լև Տրոցկու անվան «Մետաղ» IV արհեստագործական ուսումնարան)։ Ուսումնարանում սովորելուն զուգահեռ (1920-1922 թվականներին) սովորել է կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Պյոտր Ստոլյարսկու ջութակի դասարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Օդեսայի երաժշտական ակադեմիա[5]։ Նույն տարիներին ղեկավարել է Երկրագիտության սիրահարների ռուսական ընկերության Օդեսայի բաժանմունքին կից Երկրագիտության սիրահարների խմբակը։ 1924 թվականին խմբակն ունեցել է 120 անդամ[4]։

1921 թվականի գարնանը նա կարդացել է Ժյուլ Վեռնի մի քանի վեպեր։ Նրա վրա հատկապես մեծ տպավորություն են թողել «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերը, որից հետո նա սկսել է ուսումնասիրել աստղագիտության վերաբերյալ գրքեր, մասնավորապես՝ Կամիլ Ֆլամարիոնի և Հերման Քլեյնի գրածները[6]։

1923-1930 թվականներին նամակագրական կապի մեջ է եղել Կոնստանտին Ցիոլկովսկու հետ[5]։ 1924 թվականի մարտին դպրոցական Վալենտին Գլուշկոն գրել է Ցիոլկովսկուն. «... միջմոլորակային հաղորդակցությունները համարվում են իմ իդեալը և իմ կյանքի նպատակը, որը ես ցանկանում եմ նվիրել այս մեծ գործին»։ Գլուշկոն իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր խոստմանը[7]։

1924 թվականին ստացել է պրոֆտեխուսումնարանի դիպլոմ և նույն թվականին ավարտել է աշխատանքը իր «Մոլորակների շահագործման խնդիրը» գրքի առաջին հրատարակության վրա։ Պարբերական հրատարակչությունները տպագրում են նրա գիտահանրամատչելի հոդվածները տիեզերական թռիչքների մասին՝ «Լուսնի նվաճումը Երկրի կողմից» (1924), «Երկրից դուրս գտնվող կայանը» (1926) և այլն[8]։

Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական կրթության կոմիսարիատի ուղեգրով 1925 թվականին գործուղվել է Լենինգրադի պետական համալսարան սովորելու[5]։ Ուսման հետ միաժամանակ աշխատել է Պ. Ֆ․ Լեսգրաֆտի անվան գիտական ինստիտուտի արհեստանոցում, իսկ 1927 թվականից Լենինգրադի գլխավոր գեոդեզիական վարչությունում որպես գեոդեզիստ։ 1929 թվականի գարնանը պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը, որտեղ առաջարկել է ստեղծել միջմոլորակային «Հելիոհրթիռային» տիեզերանավի նախագիծ։ Այդ տիեզերանավը պետք է օգտագործեր արևային էներգիա, առաջացած էլեկտրական հոսանքն ուղղվեր դեպի շարժիչների այրման խցիկներ, որտեղ ուժեղ էլեկտրական լիցքերի փոխազդեցության շնորհիվ պետք է տեղի ունենար խցիկներին մատակարարվող պինդ (մետաղական լարեր) կամ հեղուկ (սնդիկ կամ էլեկտրահաղորդիչ լուծույթներ) աշխատանքային նյութի ջերմային պայթյուն։ Կատարված հաշվարկներով հիմնավորվել է, որ այդ դեպքում ապահովվում է աշխատանքային նյութի արտահոսքի շատ ավելի մեծ արագություն, քան քիմիական ռեակցիաների ժամանակ։ 1929 թվականի ապրիլի 18-ին նա Գյուտերի կոմիտեին կից բաժնին է հանձնել այդ աշխատության երրորդ մասը, որը կոչվում էր «Մետաղը որպես պայթուցիկ նյութ» և նվիրված էր հրթիռապլանի  էլեկտրական հրթիռային շարժիչին (ԷՀՇ), որից հետո էլ նրան առաջարկել են սկսել փորձնական աշխատանքներ այդ շարժիչի գործնական կիրառման ուղղությամբ[8][9]։

Գլուշկոն այդպես էլ չի ավարտել համալսարանը, 1929 թվականի փետրվարին, պետական քննությունները հանձնելուց հետո, հինգերորդ կուրսի ուսանող Գլուշկոն (ով կրթաթոշակ չէր ստանում, ապրել է պատահական աշխատանքով և չի կարողացել վճարել ուսման վարձը, տարվա առաջին կիսամյակի համար) հեռացվել է Լենինգրադի պետական համալսարանից[10]։

Աշխատանք Գազոդինամիկական լաբորատորիայում և Հրթիռային գիտահետազոտական ինստիտուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի մայիսի 15-ին Գլուշկոն աշխատանքի է անցել Գազոդինամիկական լաբորատորիայում (ԳԴԼ), որն այն ժամանակ ղեկավարել է դրա հիմնադիր Նիկոլայ Տիխոմիրովը, որտեղ նա դարձավ էլեկտրական և հեղուկ հրթիռային շարժիչների և հրթիռների մշակման բաժնի վարիչ[11]։ Հետագայում Գլուշկոն համակարգել է բազմաթիվ նախագծային կոնստրուկտորական կազմակերպություններ, որոնք նա ղեկավարել է մինչև 1974 թվականը, որպես մեկ միասնական կազմակերպության զարգացման փուլեր, որոնք տիեզերագնացության պատմություն մեջ հայտնի են դարձել Գազոդինամիկական լաբորատորիա-փորձնական կոնստրուկտորական բյուրո անունով[12][13][14], ներկայումս դրա իրավահաջորդը համարվում է ակադեմիկոս Վալենտին Գլուշկոյի անվան «Էներգոմաշ» գիտահետազոտական միավորումը[15]։

Էլեկտրոդինամիկական հրթիռային շարժիչի, Օպերատիվ հետախուզական սարքավորման (1931) և Փորձնական հրթիռային շարժիչ -52–ի (1993) կտրվածքը թանգարանում
ՌԼԱ-1 հրթիռը Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանում

  Գլուշկոյի գլխավորած ստորաբաժանումում  ստեղծվել են աշխարհում առաջին էլեկտրաջերմային հրթիռային շարժիչի նախատիպերը, որոնք հաջողությամբ փորձարկումներ են անցել 1930-1931 թվականներին։ Սակայն, տիեզերագնացության մեջ էլետրական հրթիռային շարժիչների գործնական օգտագործումը հնարավոր դարձավ միայն տիեզերանավերն ուղեծիր դուրս բերելուց հետո և արդեն 1930 թվականի սկզբից Գլուշկոն հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել է հեղուկ հրթիռային շարժիչների (ՀՀՇ) մշակման վրա[16]։ Այդ շարժիչների համար որպես օքսիդացնող նյութ նա առաջարկել է օգտագործել ազոտի տետրոքսիդ, հեղուկ թթվածին, ազոտական թթու, իսկ որպես վառելիք տոլուոլ, բենզին, կերոսին և բենզոլ։ Գազոդինամիկական լաբորատորիայում, Գլուշկոյի ղեկավարությամբ մշակվել և փորձարկվել են հեղուկային հրթիռային շարժիչի շարքի փորձնական հրթիռային շարժիչի նախագծեր՝ ՓՀՇ (փորձարկվել է 1931 թվականի ամռանը), ՓՀՇ-1 (փորձարկվել է նույն տարում) և նույն շարքի այլ շարժիչներ, ներառյալ ազոտաթթվային-կերոսինային վառելիք օգտագործողները և 1933-1934 թվականներին  փորձարկված ՓՀՇ-50 շարժիչները՝ 1500 Ն քարշով (նախատեսված 05 հրթիռի համար, որը նախագծվել է Հրթիռային շարժման ուսումնասիրության խմբի կողմից) և ՓՀՇ-52՝ 3000 Ն քարշով, որոնք այդ ժամանակ աշխարհի ամենահզոր հրթիռային շարժիչներն են եղել։ ՓՀՇ-52 շարժիչը նախատեսված է եղել ծովային տորպեդների, Ի-4 ինքնաթիռների (որպես օժանդակ ուժային սարքավորում) և ՀԴԼ-ում նախագծված ՌԼՍ-1, ՌԼՍ-2, ՌԼՍ -3 և ՌԼՍ -100 հրթիռների վրա տեղադրելու համար[17][18]։

ՓՀՇ շարքի շարժիչների խցիկներում Գլուշկոն օգտագործել է ցիրկոնիումի երկօքսիդից պատրաստված ջերմապաշտպան կերամիկական ծածկույթ, որը հետագայում լայնորեն օգտագործվել է հրթիռաշինության պրակտիկայում, իսկ 1933 թվականից օգտագործել է նաև ներքին սառեցումը, որի ժամանակ վառելիքի բաղադրիչի հոսքը լվանում էր խցիկի կողային ներքին պատը[19]։

ՓՀՇ-65 շարժիչի հատվածային տեսքը

1933 թվականի սեպտեմբերի 21-ին հրապարակվել է ԽՍՀՄ Հեղափոխական ռազմական խորհրդի հրամանը, Բանվորագյուղացիական կարմիր բանակի Հրթիռային գիտահետազոտական ինստիտուտի (ՀԳՀԻ) կազմավորման մասին, որը ստորագրել է Միխայիլ Տուխաչևսկին (1936 թվականին ՀԳՀԻ-ն վերանվանվել է ԳՀԻ-3[20])[21]։ 1934 թվականի հունվարի 3-ին Գլուշկոն և իր աշխատակիցները տեղափոխվել են Մոսկվա՝ շարունակելու իրենց աշխատանքը ՀՀՇ-ի վրա ՀԳՀԻ-ի կազմում, իսկ Գլուշկոն նշանակվել է այդ ինստիտուտի «Ազոտաթթվային հրթիռային շարժիչների» թիվ 2 բաժնի սեկտորի վարիչ[15]։

1934-1935 թվականներին Գլուշկոյի ղեկավարությամբ սեկտորում մշակվում են փորձարարական ՀՀՇ ՓՀՇ -53 - ՓՀՇ -64, իսկ 1936 թվականի մարտի 15-ից սկսած ՀՀՇ ՓՀՇ -65-ը մինչև 1750 Ն քարշով ազոտաթթվային կերոսինային վառելիքով, որը նախատեսված է ՌՊ -318 հրթիռային ինքնաթիռի վրա և Սերգեյ Կորոլյովի կողմից նախագծված 212 թևավոր հրթիռի վրա տեղադրելու համար,  1936 թվականի նոյեմբերի 5-ին այդ հրթիռային շարժիչը անցավ պաշտոնական ստենդային փորձարկումներ, 1937 թվականին նրա առաջին ցամաքային կրակային փորձարկումներն իրականացվեցին որպես 212 հրթիռի (ապրիլի 29) և ՌՊ-318 հրթիռային ինքնաթիռի կազմում (դեկտեմբերի 16), իսկ 1939 թվականի հունվարի 29-ին, առաջին թռիչքային փորձարկումը 212[15] հրթիռների կազմում։

1933-1934 թվականներին Գլուշկոն ՀԳՀԻ-ում աշխատանքներին զուգահեռ դասախոսություններ է կարդացել Ն․ Ե․ Ժուկովսկու անվան Ռազմա-օդային ուժերի ինժեներական ակադեմիայում, 1935 թվականին նա եղել է Օսոավիախիմի Կենտրոնական խորհրդի ինժեներների վերապատրաստման ռեակտիվ դասընթացների ղեկավար և ուսուցիչ։ 1935 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում «Հրթիռներ՝ դրանց կառուցվածքը և կիրառումը» գիրքը, որը խմբագրել են Գեորգի Լանգեմակը և Գլուշկոն, իսկ 1936 թվականի մարտին հրատարակվում է Գլուշկոյի «Հեղուկ վառելիք ռեակտիվ շարժիչների համար» աշխատությունը։ 1937 թվականին Գլուշկոն հրապարակել է 7 հոդված ՀԳՀԻ-ի «Հրթիռային տեխնիկա» գիտական աշխատանքների ժողովածուներում[5][8]։

Սակայն Գլուշկոյի գլխին ամպեր են կուտակվել։ Ապրիլին ինժեներ Անդրեյ Կոստիկովը նամակ է ուղարկել Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, որտեղ նա պնդել է, որ «հակահեղափոխական տրոցկիստական դիվերսիոն և վնասարարական խմբավորման բացահայտումը» պահանջում է «ավելի խիստ հսկողության տակ պահել» իրավիճակը ԳՀԻ-3-ում, որտեղ, նրա կարծիքով, «մենք ունենք մի շարք ախտանշաններ, որոնք կասկածներ են հարուցում», այնուհետև, նա կտրուկ քննադատել է Գլուշկոյի կողմից հեղուկ վառելիքի շարժիչների վրա կատարած աշխատանքները և մեղադրել է ինստիտուտի ղեկավարներին թերությունների և արատավոր գործելաոճի համար՝ առաջին հերթին ԳՀԻ-3-ի տնօրեն Իվան Կլեյմյոնովին, նրա տեղակալ Գեորգի Լանգեմակին և փորձնական արտադրության ղեկավար Գ. Գ. Նադյոժինին։ Կոստիկովը նման հայտարարություն է ուղարկել նաև ԳՀԻ-3–ի կուսակցական կոմիտեին և երկու հայտարարություններն էլ փոխանցվել են ՆԳԺԿ-ին։ Դրանից հետո ԳՀԻ-3-ում սկսվել են «կուսակցական գծով» ստուգումները և 1937 թվականի նոյեմբերի 2-ին Կլեյմյոնովը և Լանգեմակը ձերբակալվել են[22][23]։

1938 թվականի փետրվարի 13-ին և 20-ին ԳՀԻ-3-ում տեղի են ունեցել Ինժեներական և տեխնիկական խորհրդի (ԻՏԽ) բյուրոյի նիստեր, որտեղ քննարկվել է «Վալենտին Գլուշկոյի վնասարարական գործունեությունը» և նրա կապերը ժողովրդի թշնամիներ Կլեյմյոնովի և Լանգեմակի հետ։ Բյուրոն որոշել է Գլուշկոյին վտարել ԻՏԽ-ի կազմից[10]։ Անախորժություններ են սկսվել նաև Սերգեյ Կորոլյովի համար,  հունվարի 1-ին նա հեռացվել է բաժնի պետի պաշտոնից, իսկ հունիսի 1-ին դադարեցվել են ՌՊ-318 հրթիռային ինքնաթիռի գծով աշխատանքները[24]։

Բանտարկություն և աշխատանք «շարաշկաներում»[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի մարտի 23-ին Գլուշկոյին ձերբակալել են և մինչև 1939 թվականի օգոստոսը գտնվել է հետաքննության մեջ։ Նրան պահել են ՆԳԺԿ-ի Լուբյանկայի և Բուտիրկայի ներքին բանտում։ Հետաքննության ընթացքում Գլուշկոն բազմիցս ծեծի է ենթարկվել կապարե մեկուսացված մետաղալարերից պատրաստված մահակներով և մտրակներով, ինչպես հետաքննության տակ գտնվող մյուս բանտարկյալները, նա ստիպված է եղել ստորագրել անկեղծ խոստովանություն, որ իբր մասնակցել է հակախորհրդային կազմակերպությանը և զբաղված է եղել պաշտպանական արդյունաբերության վնասարարական աշխատանքներով[25]։

Այդ ընթացքում ներկայացվել է ԳՀԻ-3-ում պատրաստված տեխնիկական փորձաքննության ակտը, որը ստորագրվել է 1938 թվականի հուլիսի 20-ին հանձնաժողովի կողմից, որի կազմում ընգրկված են եղել Ա. Գ. Կոստիկովը, Լեոնիդ Դուշկինը, Ա. Ն. Դեդովը և Մ. Պ․ Կալյանովան։ Ակտում 38 թերթերի վրա մանրամասն տեղեկություններ էին ներկայացվել Վալենտին Գլուշկոյի և Սերգեյ Կորոլյովի «վնասարարական գործունեությունների» մասին[26][27][28]։ Դուշկինի ուշացած փորձերը Կոստիկովին արդարացնելու վիճարկելու նրա չարաբաստիկ դերը ռեպրեսիաներում, որոնց ենթարկվել են Գլուշկոն և Կորոլյովը, չեն հաստատվել, աղբյուրներում պահպանվել են Կոստիկովի նամակների տեքստերը, ՀամԿ(բ)Կ-ին և ԳՀԻ-3-ի կուսակցական կոմիտեին, ԻՏԽ-ի բյուրոյին ուղարկված նյութերը և տեխնիկական փորձաքննության նշված ակտը[23][26]։

Քաղվածք հատուկ նիստի արձանագրությունից՝ վճռի տեքստով

1939 թվականի օգոստոսի 15-ին Գլուշկոն ԽՍՀՄ ՆԳԺԿ հատուկ հանձնաժողովի կողմից ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-7 և 58-11 հոդվածներով դատապարտվել  է ազատազրկման ուղղիչ աշխատանքային  ճամբարում 8 տարի ժամկետով, հետագայում  թույլատրելով աշխատել տեխնիկական բյուրոյում[23]։ Մինչև 1940 թվականը աշխատել է ՆԳԺԿ-ի 4-րդ հատուկ բաժնի (այսպես կոչված՝ «Շարաշկա») նախագծային խմբում, ԱԱԺԿ-ի Տուշինոյի ավիացիոն շարժիչների թիվ 82 գործարանում[23]։ Այստեղ նա սկզբում մշակել է  ԳԳ-3 գազային գեներատորը՝ արագընթաց ծովային տորպեդի շարժիչի հաղորդակի համար, այնուհետև՝ հեղուկ հրթիռային շարժիչի օժանդակ սարքավորման նախագիծը, որը նախատեսված է S-100 երկշարժիչանի կործանիչ ինքնաթիռների արագացված մանևրում ապահովելու համար[29][30]։

1940 թվականի աշնանը Գլուշկոյի խումբը տեղափոխվել է Կազանի № 16 ավիացիոն շարժիչների գործարան, որտեղ նա շարունակել է զարգացնել պոմպային վառելիքի մատակարարմամբ հեղուկ շարժիչով ինքնաթիռների օժանդակ կայանքների մշակումը[30][31]։ Խումբը գտնվում էր № 16 գործարանի տարածքում, սակայն չէր ենթարկվում կոմբինատի տնօրենին, այլ գործում էր ՆԳԺԿ-ի հատուկ նախագծային բյուրոյի ղեկավար, պետական անվտանգության կապիտան Վ. Ա. Բեկետովի ենթակայության ներքո, ով ուներ մետալուրգ ինժեների դիպլոմ[29][32]։ 1942 թվականի փետրվարին խմբին միացան նաև բանտարկյալներ  և քաղաքացիական անձինք, ովքեր նախկինում աշխատել էին Անդրեյ Չարոմսկու կողմից ղեկավարվող  տուրբոկոմպրեսորի ստեղծման խմբում[29][33]։

1941 թվականի աշնանից Կազանի հատուկ բանտը ստացել է «ԱԱԺԿ-ի № 16 գործարանին կից ԽՍՀՄ ՆԳԺԿ 4-րդ հատուկ բաժնի ՓԿԲ» (ՓԿԲ -16) պաշտոնական անվանումը, իսկ Փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար է դարձել Բեկետովը։ Պաշտոնապես այդ  հատուկ բանտային տիպի կոնստրուկտորական բյուրոն հաստատվել է ԽՍՀՄ Ավիացիոն արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի հրամանով միայն 1942 թվականի հունվարին։ Միևնույն ժամանակ, ՓԿԲ-16-ի կառուցվածքում յուրաքանչյուր թեմատիկ նախագծի համար ստեղծվել էին կոնստրուկտորական բյուրոներ, որոնցից յուրաքանչյուրին հատկացվել է աշխատողների անձնակազմ անձնակազմ՝ ԿԲ-1 (գլխավոր կոնստրուկտոր Բորիս Ստեչկին) և ԿԲ-2 (գլխավոր կոնստրուկտոր՝ Վալենտին Գլուշկո, վերջինս գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը ստացել էր 1941 թվականի վերջին՝ կապված ՀՀՇ ՀՇ-1 օժանդակ ինքնաթիռային սարքավորումների տեղակայման հետ[34][35])։ ԿԲ-2-ի հաստիքացուցակում ընդգրկված էին գլխավոր կոնստրուկտորի երկու տեղակալներ՝ նախագծային աշխատանքների գծով տեղակալ (Գեորգի Ժիրիցկի) և փորձարարական աշխատանքների գծով տեղակալ (Դ. Դ. Սևրուկ)[29][36]։

ԿԲ-2-ի կազմում ընդգրկված են եղել բարձր որակավորում ունեցող գիտնականներ, կոնստրուկտորներ, փորձարարներ, տեխնոլոգներ, մետալուրգներ և քիմիկոսներ։ Բացի վերը հիշատակվածներից այստեղ աշխատել են, պրոֆեսորներ Կոնստանտին Ստրախովիչը, Ալեքսանդր Գավրիլովը, Վ. Վ. Պազուխինը, ինժեներներ Վլադիմիր Վիտկան, Գ. Ն. Լիստը, Ն. Լ. Ումանսկին, Նիկոլայ Շնյակինը, Ալեքսանդր Մեերովը, Ա. Ս. Նազարովը, Նիկոլայ Ժելտուխինը[30][37]։ 1942 թվականի նոյեմբերին Սերգեյ Կորոլյովը տեղափոխվել է Կազանի շարաշկա, որը նույնպես գրանցվել է ԿԲ-2-ում (1943-1944 թվականներին նա եղել է «Հրթիռային կայանքների մշակման թիվ 5 խմբի» ղեկավարը, որը ստեղծվել է 1943 թվականի հունվարի 8-ին և ՓԿԲ-16-ի կառուցվածքում զբաղեցնում էր համեմատաբար ինքնավար դիրք)[38][39][40]։ Փորձը և գիտելիքները, որոնք ԿԲ-2-ի աշխատակիցները բերել էին գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտներից, թույլ էին տվել բյուրոյի թիմին հաջողությամբ մշակել և արտադրության մեջ ներդնել ինքնաթիռների հեղուկային հրթիռային շարժիչների յուրահատուկ կառուցվածքներ[30][37]։

ԽՍՀՄ Պետական պաշտպանության կոմիտեն հաջողված է ճանաչել РД-1 հրթիռային շարժիչի ստեղծման աշխատանքները և 1944 թվականի հուլիսի 16-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան նամակ է ուղարկել ՊՊԿ-ի նախագահ Իոսիֆ Ստալինին՝ առաջարկելով ազատ արձակել ՓԿԲ-16-ի 35 հատկապես աչքի ընկած բանտարկյալ մասնագետների, հանելով նրանց դատվածությունը (ցուցակը կցված է եղել նամակին)։ Ստալինը տվել է իր համաձայնությունը և 1944 թվականի հուլիսի 27-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է կայացրել վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալներին՝ հանելով նրանց դատվածությունը։ Նրանց թվում են եղել ԿԲ-2-ի 9 առաջատար աշխատակիցներ՝ Վլադիմիր Վիտկան, Վալենտին Գլուշկոն, Գեորգի Ժիրիցկին, Սերգեյ Կորոլյովը, Գ. Ն. Լիստը, Վ. Լ. Պռժեցլավսկին, Դոմինիկ Սևրուկը, Ն. Լ. Ումանսկին, Նիկոլայ Շնյակինը։ Օգոստոսի 9-ին նրանց հայտնվել է վաղաժամկետ ազատման մասին, իսկ 3-ից 4 օր հետո տրվել են անձնագրերը[38]։

Աշխատանքը հրթիռային շարժիչի փորձնական կոնստրուկտորական բյուրոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի օգոստոսին ԽՍՀՄ Ավիացիոն արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի հրամանով նախկին ԿԲ-2-ը վերափոխվել է Ռեակտիվ շարժիչների փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի՝ ՌՇ ՓԿԲ, որը հայտնի էր նաև ՀՇՓԿԲ անվանումով (Հատուկ շարժիչների փորձարարական կոնստրուկտորական բյուրո), որտեղ աշխատանքի են ընդունել քաղաքացիական և ԿԲ-2-ի նոր ազատ արձակված աշխատակիցներին, ինչպես նաև ՆԳԺԿ-ի 4-րդ հատուկ բաժնից գործուղված բանտարկյալներից մի քանիսին։ Գլուշկոն մնացել է գլխավոր կոնստրուկտոր, Ժիրիցկին և Սևրուկը՝ նրա տեղակալներ։ 1944 թվականի աշնանը Ս. Պ. Կորոլյովը նշանակվել է գլխավոր կոնստրուկտորի մեկ այլ տեղակալ[38][41][42]։

1944-1946 թվականներին իրականացվել են ՀՀՇ ՀՇ-1 -ի ցամաքային և թռիչքային փորձարկումներ Пе-2Р, Ла-7, Як-3, Су-6 և Су-7 ինքնաթիռների վրա։ Մշակվել են երեք խցիկանի ազոտաթթվա-կերոսինային ՀՀՇ ՀՇ -3՝ 9000 Ն քարշով շարժիչներ, կատարվել են հաստոցային և թռիչքային փորձարկումներ (Як-3РД и Пе-2Р ինքնաթիռների վրա) իրականացվել են ՀՀՇ ՀՇ-1 ХЗ -ի քիմիական կրկնակի բռնկումով փորձարկումներ[15]։ Միաժամանակ Յակ-3 ինքնաթիռին հաջողվել է հասնել 182 կմ/ժ առավելագույն արագության[43]։

ՀՇ ՓԿԲ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին արժանացել է պետական մրցանակի։ 1945 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «Նոր տեխնիկայի նախագծման ոլորտում կառավարության հանձնարարականների օրինակելի կատարման համար» պարգևատրվեցին ավիացիոն արդյունաբերության կոնստրուկտորների մի մեծ խումբ, այդ թվում ՀՇ ՓԿԲ-ի աշխատակիցներ՝ Գլուշկոն և Սևրուկն արժանացել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, իսկ Վիտկան, Ժիրիցկին, Կորոլյովը, Լիստը, Ումանսկին և Շնյակինը` Պատվո նշան շքանշանի[38]։

ԱԱԺԿ-ի 1945 թվականի մայիսի 1-ի հրամանով, ռեակտիվ շարժիչների գծով ինժեներա-տեխնիկական կադրերի պատրաստման նպատակով, Կազանի ավիացիոն ինստիտուտում (ԿԱԻ) կազմակերպվել է Խորհրդային Միությունում հրթիռային շարժիչների առաջին ամբիոնը, որը ղեկավարել է Վալենտին Գլուշկոն[44][45]։ Դրա աշխատակազմում ընդգրկված էին ՀՇ ՓԿԲ-ի առաջատար աշխատակիցները, համաձայն Կազանի ավիացիոն ինստիտուտի տնօրեն Գ. Վ. Կամենկովի 1945 թվականի հուլիսի 14-ի հրամանի, նոր ամբիոնի հասիքացուցակում Գեորգի Ժիրիցկին զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոնը, իսկ Սերգեյ Կորոլյովը, Գ. Ն. Լիստը, Դոմինիկ Սևրուկը և Դ. Յա. Բրագինը՝ ավագ դասախոսների պաշտոնները[37][38]։ Ամբիոնը գոյություն է ունեցել մինչև 1949 թվականը, երբ ընդգրկվել է ավիաշարժիչների տեսության ամբիոնի կազմում, 1965 թվականին այն վերակազմավորվել էր որպես հատուկ շարժիչների ինքնուրույն ամբիոն, ներկայումս կոչվում է ռեակտիվ շարժիչների և էներգետիկ կայանքների ամբիոն[45]։

Նրանցից շատերը, սակայն, այդ ժամանակ հնարավորություն չեն ունեցել լրջորեն զբաղվելու ուսուցմամբ։ 1945 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՇ ՓԿԲ-ի առաջատար աշխատակիցների մեծ մասին գործուղել են Գերմանիա՝ ուսումնասիրելու գերմանական A-4 («Ֆաու-2») մարտական բալիստիկ հրթիռների կառուցվածքը[46][47]։ Ինքը՝ Գլուշկոն, Գերմանիա է գործուղվել գնդապետ ինժեների կոչումով և այնտեղ է գտնվել 1945 թվականի հուլիսից դեկտեմբեր և 1946 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակի զգալի մասը նա զբաղված է եղել գերմանական ռազմաավարային հրթիռային տեխնիկայի ուսումնասիրությամբ Նորդհաուզենի ինստիտուտում (որտեղ նա ղեկավարել է A-4 շարժիչների ուսումնասիրության բաժինը)[4][48]։ 1946 թվականի ամռանը Բեռլինի պարետատան մուտքի մոտ Գլուշկոն անսպասելիորեն հանդիպել է Կոստիկովին, ով մեքենայից իջել է բոլորովին նոր գեներալական հագուստով և նրան դիմել․ «Սա քեզ Լանգեմակի և մեր բոլորի համար» բառերով նախկին բանտարկյալն ամբողջ ուժով հարվածել է թշնամու դեմքին, այնպես, որ հագուստը պատվել է արյան կաթիլներով։ Ավելի ուշ, ծեծի մասին Կոստիկովի հայտարարության վրա պարետը մակագրել է․ «Վարույթի հարուցումը մերժվել է։ Ստացել է ըստ արժանվույն»[49]։

Հրթիռային ճյուղի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի մայիսի 13-ին ընդունվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1017-419սս «Ռեակտիվ սպառազինության հարցերը» որոշումը, որտեղ Վալենտին Գլուշկոյի մասին ուղղակիորեն նշված չի եղել, սակայն այդ փաստաթղթի համաձայն նա նշանակվել է աշխատանքի նոր վայրում[50]։ Հուլիսի 3-ին ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարար Միխայիլ Խրունիչևի հրամանի համաձայն Շ-ՓԿԲ-ն Կազանից տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի, որտեղ գտնվել է թիվ 456 ավիացիոն գործարանը, որը պետք է վերապրոֆիլավորվեր բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների համար հրթիռային շարժիչներ արտադրելու համար, իսկ ՀՇ-ՓԿԲ-ն անցել է հզոր հեղուկային հրթիռային շարժիչների նախագծմանը և վերանվանվեց ՓԿԲ-456։ Նույն հրամանով Վալենտին Գլուշկոն նշանակվել է ՓԿԲ -456-ի (այժմ՝ «Էներգոմաշ» ԳԱՄ) գլխավոր կոնստրուկտոր։ Գրեթե անմիջապես ձևավորվել է Գլխավոր կոնստրուկտորների խորհուրդը, որտեղ Գլուշկոն ընդգրկվել է որպես հեղուկ հրթիռային շարժիչների գլխավոր կոնստրուկտոր[46][51][52]։ 1946 թվականի նոյեմբերին նախկին ՀՇ-ՓԿԲ-ի աշխատողների մեծ մասը ընտանիքների հետ միասին տեղափոխվել են Խիմկի։ Գրեթե միաժամանակ «Նորդհաուզեն» ինստիտուտի աշխատակիցներից ընտրված 17 գերմանացի մասնագետներ ընտանիքներով ժամանել են Խիմկի՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու A-4 հրթիռային շարժիչների արտադրության գործում[48]։

1947 թվականի վերջին, 1948 թվականի սկզբին արդեն տեղական նյութերից և հայրենական տեխնոլոգիայով ՓԿԲ-456-ում և на заводе № 456 գործարանում պատրաստվեցին RD-100 շարժիչի առաջին օրինակները (307 кН դատարկ քարշով), որը հիմնականում պատճենվել էր A-4 շարժիչից և նախատեսված էր R-1 հրթիռի վրա տեղադրելու համար[53]։ Դրան զուգահեռ աշխատանքներ սկսվեցին 600 կմ հեռահարությամբ R-2 հրթիռի RD-101 շարժիչի և 3000 կմ հեռահարությամբ R-3 հրթիռի RD-110 շարժիչի ստեղծման ուղղությամբ։ Գերմանացի մասնագետներն այլևս ներգրավված չէին այդ նոր նախագծերի վրա, նրանք տեղափոխվեցին գործարանի օժանդակ ստորաբաժանումներ, իսկ 1950 թվականի օգոստոսին ուղարկվեցին հայրենիք[54]։

РД-108 շարժիչը

1948 թվականի հոկտեմբերի 10-ին հաջողությամբ արձակվեց R-1 հրթիռը RD-100 շարժիչով։ 1951 թվականին տեղի են ունեցել R-2 հրթիռի հաջող թռիչքային փորձարկումներ (Ռ-3 հրթիռի ստեղծումը դադարեցվել է նախնական աշխատանքի փուլում)։ 1953 թվականի ապրիլի 19-ին ՓԿԲ-456-ի կողմից մշակված RD-103 շարժիչով R-5 հրթիռը հաջողությամբ արձակվել է մինչև առավելագույն հեռավորությունը (1200 կմ) (500 кН դատարկ քարշով)[53])[55][56]։

1953 թվականի հոկտեմբերի 23-ին Վալենտին Գլուշկոն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Տեխնիկական գիտությունների բաժնի գծով (ջերմատեխնիկա)[57]։ Երկու օր անց նա հեռագիր է ստացել Ս. Պ. Կորոլյովից (ընտրվել էր Ակադեմիայի թղթակից անդամ Գլուշկոյի հետ միաժամանակ), որտեղ Կորոլևը գրել էր՝ «Սրտանց ջերմորեն գրկում եմ քեզ, իմ սիրելի ընկեր և շնորհավորում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ... Մաղթում եմ քեզ քաջառողջություն, ուժ, նոր մեծ հաղթանակներ՝ ի բարօրություն մեր սիրելի Խորհրդային Հայրենիքի » Կորոլևի և Գլուշկոյի բեղմնավոր համագործակցությունն այնուհետև իսկապես հանգեցրեց մի ամբողջ շարք փայլուն նվաճումների, որոնք ընդմիշտ գրանցվեցին տիեզերագնացության պատմության մեջ, չնայած 1959-1960 թվականներին ծանր կրող հրթիռների զարգացման հեռանկարների վերաբերյալ տեսակետներում նրանց միջև ծագած տարաձայնություններին։ Հրթիռների համար վառելիքի ամենահարմար բաղադրիչների ընտրությունը բացասաբար էր ազդել հրթիռային տեխնիկայի երկու ռահվիրաների անձնական հարաբերությունների վրա[58]։

1954-1957 թվականներին ՓԿԲ-456-ը, Գլուշկոյի ղեկավարությամբ, մշակվել են RD-107 հրթիռային շարժիչներ՝ 1000 кН դատարկ քարշով և RD-108՝ 941 кН դատարկ քարշով, որոնք նախատեսված էին Ս․ Պ․ Կորոլյովի կողմից, ՓԿԲ-1-ում ստեղծված R-7 հրթիռի և դրա մոդիֆիկացիաների կողային բլոկների (1-ին աստիճան) և կենտրոնական բլոկի (2-րդ աստիճան) վրա տեղադրման համար[59]։

1956 թվականի փետրվարի 2-ին մարտական միջուկային լիցքով Р-5М հրթիռի փորձարկման արդյունքներով Վալենտին Գլուշկոն (ինչպես նաև հրթիռի նախագծման մի շարք այլ մասնակիցներ) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով «հեռահար բալիստիկ հրթիռների ստեղծման գործում ունեցած վաստակի համար» արժանացել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, իսկ ՓԿԲ-456-ն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[60][61]։ 1956 թվականի սեպտեմբերի 29-ին Գլուշկոն ռեաբիլիտացիայի է ենթարկվել[61] և նույն թվականի նոյեմբերին ընդունվել ԽՄԿԿ շարքերը[62]։ Ռեաբիլիտացիայից հետո Վալենտին Գլուշկոն մեծ ջանքեր է գործադրել օգնելու մահապատժի ենթարկված ԳԴԼ-ի և ՀԳՀԻ-ի իր աշխատանքային ընկերների ընտանիքներին, որպեսզի հավերժացնի նրանց անունները, ովքեր կանգնած են եղել խորհրդային տիեզերական ծրագրի ակունքներում[62]։

1957 թվականի օգոստոսի 21-ին իրականացվել է Р-7 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) առաջին հաջող արձակումը, որի վրա տեղադրված են եղել ՓԿԲ-456-ում նախագծված RD-107 և RD-108 հրթիռային շարժիչներ[63]։ Հետագայում այդ շարժիչները երկար տարիներ օգտագործվել են հրթիռային տեխնիկայի մեջ, 1977 թվականին ակադեմիկոս Ա. Յու Իշլինսկին այդ մասին գրել է․ «Ակադեմիկոս Վալենտին Պետրովիչ Գլուշկոյի կողմից նախագծված շարժիչների բացառիկ հուսալիությունը մինչ օրս հիացմունք են պատճառում»[64]

Տիեզերքի յուրացման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոլյովը և Գլուշկոն Ուկրաինայի փոստային նամականիշի վրա 2007 թվականին՝ նվիրված երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման 50-ամյակին
РД-301շարժիչը

1957 թվականի հոկտեմբերի 4-ին սկսվել է տիեզերական դարաշրջանը, արձակվել է Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ուղեծիր է դուրս բերվել «Սպուտնիկ» հրթիռի միջոցով (R-7 հրթիռի մոդիֆիկացիան նույն շարժիչներով)[65]։ Առաջին արբանյակի արձակման գործում ներդրած ավանդի համար Վալենտին Գլուշկոն, ինչպես նաև մյուս առաջատար գիտնականներն ու կոնստրուկտորները, արժանացել են Լենինյան մրցանակի[66]։ 1957 թվականի հոկտեմբերի 26-ին Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ Գլուշկոյին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, իսկ 1958 թվականի հունիսի 20-ին Վալենտին Գլուշկոն ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների բաժանմունքում (էներգետիկա)[57]։ Մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի ապահովման գործում ունեցած ներդրման համար ՓԿԲ-456-ը (որը մշակել է RD-107 և RD-108[59] շարժիչները «Վոստոկ» տանող հրթիռի համար) արժանացել է Լենինի շքանշանի, իսկ գլխավոր կոնստրուկտոր Վալենտին Գլուշկոյին 1961 թվականի հունիսի 17-ին երկրորդ անգամ շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում[66][67]։

Հետագա տարիներին Գլուշկոյի ղեկավարությամբ ստեղծվել են հզոր հեղուկ հրթիռային շարժիչներ ցածր եռացող և բարձր եռացող վառելիքի վրա, որոնք օգտագործվել են խորհրդային տանող հրթիռների առաջին և երկրորդ աստիճանների մեծ մասում և բազմաթիվ մարտական հրթիռներում[68]։ Ոչ ամբողջական ցանկում ներառված են՝ «Կոսմոս» տանող հրթիռի RD-119, RD-214, RD-216, RD-219 շարժիչները, RD-253՝ «Պրոտոն» տանող հրթիռի 1-ին աստիճանի համար, փորձնական RD-301 հրթիռների վերին աստիճանների և թափառքի համար (աշխարհում միակ ՀՀՇ-ն ֆտոր-ամոնիակային վառելիքով[69]) և շատ այլ շարժիչներ[15][70]։

Միևնույն ժամանակ, Գլուշկոյին չի հաջողվել ստանալ Н-1 գերծանր կրող հրթիռի շարժիչներ ստեղծելու պատվեր, որի ստեղծման խնդիրը դրվել է օրակարգում՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1960 թվականի հունիսի 23-ի որոշմամբ։ 1960 թվականի հոկտեմբերի 1-ին ՓԿԲ-1-ը այդ հրթիռի 1-ին և 2-րդ աստիճանների շարժիչների մշակման տեխնիկական բնութագրերը միաժամանակ ուղարկել են ՓԿԲ -456 Վալենտին Գլուշկոյին և Նիկոլայ Կուզնեցովի կոնստրուկտորական բյուրոյին։ Երկու ֆիրմաներն էլ սկսեցին նախագծային կոնստրուկտորական աշխատանքները՝ եթե Գլուշկոյի նախագծային բյուրոյում որպես վառելիք նախապատվությունը տրվել էր ազոտի տետրօքսիդ + դիմեթիլհիդրազին համադրությանը (որպես պահեստային տարբերակ դիտարկվում էր նաև թթվածին + դիմեթիլհիդրազին համակցությունը), ապա Կուզնեցովի փորձնական կոնստրուկտորական բյուրոյում ընտրվել է թթվածնա-կերոսինային վառելիքը[71]։ Կորոլյովը եռանդուն կերպով դեմ հանդես եկավ Գլուշկոյի առաջարկներին՝ պնդելով, որ դիմեթիլհիդրազինը շատ թունավոր է, արդյունքում 1962 թվականի հուլիսի 16-ին կայացած Պետական փորձագիտական հանձնաժողովի նիստում որոշվել է պատվերը փոխանցել Կուզնեցովի կոնստրուկտորական բյուրոյին[72]։

«Էներգիա» Գիտա-արտադրական ընկերության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էներգիա» տանող հրթիռը «Բուրան» տիեզերանավով

Հետագայում Н-1-ի ստեղծման ծրագիրը ձգձգվել է, աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամկետները բազմիցս խախտվել են։ 1974 թվականի մայիսին, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեում Դմիտրի Ուստինովի նախագահությամբ անցկացված խորհրդակցության առաջարկությունների և Н-1-ի ստեղծման աշխատանքները դադարեցնելու մասին մայիսի 17-ի ԽՍՀՄ պաշտպանության խորհրդի նիստի որոշումների համաձայն Վասիլի Միշինն ազատվել է ՓՄԿԿԲ-ի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնից (Փորձարարական մեքենաշինության կենտրոնական կոնստրուկտորական բյուրո, այսպես էր կոչվում ՓԿԲ-1-ը Կորոլյովի մահից հետո), ՓՄԿԿԲ-ն վերափոխվել է «Էներգիա» ԳԱՄ-ի «Էներգոմաշ» ԿԲ- ի ընդգրկմամբ (1967 թվականի հունվարի 1-ից այդպես է կոչվել ՓԿԲ-456-ը)։ «Էներգիա» ԳԱՄ-ի կազմակերպման մասին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մայիսի 21-ի որոշմամբ Գլուշկոն նշանակվել է նոր ԳԱՄ-ի գլխավոր կոնստրուկտոր։ Ընդհանուր մեքենաշինության նախարար Սերգեյ Աֆանասևի մայիսի 21-ի հրամանով Վալենտին Գլուշկոն նշանակվել է «Էներգիա» ԳԱՄ-ի տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր[73]։

Նույն օրը Գլուշկոն, ժամանելով այժմ արդեն նախկին ՓՄԿԿԲ և զբաղեցնելով գլխավոր կոնստրուկտորի կաբինետը, նախ և առաջ կարգադրեց, որ Միշինին այլևս թույլ չտան մուտք գործել ձեռնարկություն (հետագայում Վասիլի Միշինը կենտրոնացել է ՄԱԻ-ում դասավանդելու վրա)։ Չսպասելով Н-1 թեմայով աշխատանքների կրճատման մասին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի խոստացված որոշման հրապարակմանը (այն հրապարակվել է միայն 1976 թվականի փետրվարին), հունիսի 5-ին Գլուշկոն ստորագրել է իր առաջին թիվ 54 հրամանը որպես «Էներգիա» ԳԱՄ-ի ղեկավար՝ Н1-Л3 համալիրի և Н-1 տանող հրթիռի վրա բոլոր աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ։ Մյուս ծրագրերի վրա աշխատանքները շարունակվել են, իսկ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1976 թվականի փետրվարի 17-ի բազմակի օգտագործման տիեզերական համակարգի ստեղծման մասին որոշումից հետո Էներգիա-Բուրան ծրագրի վրա աշխատանքները երկար տարիներ դարձել են «Էներգիա» ԳԱՄ-ի գործունեության հիմնական ուղղությունը[73]։

Н1-L3 համալիրի աշխատանքների դադարեցումը Գլուշկոյի համար չի նշանակել հրաժարվել լուսնային ծրագրից։ 1974 թվականի հոկտեմբերին նրա առաջարկով «Էներգիա» ԳԱՄ-ի առաջիկա տարիների համապարփակ աշխատանքային ծրագրի կետերից մեկը դարձել է Լուսնի վրա երկարաժամկետ գիտահետազոտական բազայի ստեղծումը։ Դրա համար առաջարկվել է ստեղծել «ЛЭК» (լուսնային գիտարշավային տիեզերանավ) տիեզերանավը, որը Լուսին կհասներ «ուղիղ սխեմայով» (առանց լուսնային ուղեծրում ծայրակցման, ինչպես Ապոլոն ծրագրում)։ Ենթադրվել է, որ «ЛЭК»-ը պետք է բաղկացած լիներ հզոր հիմնական վայրէջքային աստիճանից և չորս ղեկային հրթիռային շարժիչներից, թռիչքային աստիճանից և բնակելի խցիկից։ Որպես «ЛЭК»-ի լուսնային ուղեծիր արձակելու միջոց՝ առաջարկվել է ստեղծել նոր գերհզոր «Վուլկան» տանող հրթիռ՝ 73,800 кН մեկնարկային քարշով (N-1 արձակման մեքենայի Н1Ф տարբերակով Н-1 տանող հրթիռի 49,700 кН-ի դիմաց), որը կարող էր երկրամերձ ուղեծիր բարձրացնել 200 տոննա զանգվածով օբյեկտներ[74][75]։

РД-170 շարժիչը

Վալենտին Գլուշկոն ի սկզբանե դեմ է եղել ամերիկյան «Սփեյս շաթլ» համակարգի տիպի բազմակի օգտագործման տիեզերական համակարգ ստեղծելու որոշմանը, սակայն այն կայացվել էր զինվորականների ուժգին ճնշման ներքո։ Նախագծման աշխատանքների ընթացքում Գլուշկոն երաշխավորել է, որ համակարգի խորհրդային տարբերակում նոր «Էներգիա» կրող հրթիռը (35700 кН մեկնարկային քարշով)[75] կդառնա «Բուրան» տիեզերանավը ուղեծիր դուրս բերելու միջոց, ընդ որում, որպես երկու պինդ վառելիքի ուժեղացուցիչների նմանօրինակներ հանդես եկան РД-170 շարժիչներով չորս մեկնարկային արագացուցիչները, որոնք միասին կազմում էին հրթիռի 1-ին աստիճանը, իսկ արտաքին վառելիքի բաքի նմանօրինակը՝ դրա 2-րդ աստիճանն է՝ հագեցած չորս РД-0120 թթվածնա-ջրածնային հեղուկ հրթիռային շարժիչներով (ստեղծվել է «Քիմավտոմատիկա» կոնստրուկտորական բյուրոյում՝ գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Կոնոպատովի ղեկավարությամբ)[76][77]։ РД -170 թթվածնա-կերոսինային շարժիչը, որի ստեղծման գաղափարը պատկանում է Գլուշկոյին, իսկ մշակումն իրականացվել է «Էներգոմաշ» կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Վիտալի Ռադովսկու անմիջական հսկողության ներքո դարձավ աշխարհի ամենահզոր հրթիռային շարժիչը, որն ուներ 7260 кН քարշ երկրի վրա և 7900 кН վակուում տարածքում[78][79]։

Գլուշկոն ակնկալել է, որ կստեղծվի երեք կրող հրթիռներից բաղկացած ընտանիք, միանման մեկնարկային արագացուցիչներով և միասնական 2-րդ աստիճանով՝ «Ամպրոպ»-ը (երկու արագացուցիչով), «Էներգիա»-ն (չորսով) և «Վուլկան»-ը (ութով), սակայն միջոցներ չեն գտնվել «Ամպրոպ» և «Վուլկան» կրող հրթիռների վրա աշխատանքները ֆինանսավորելու համար։ «Էներգիա» կրող հրթիռի ուրվագծային նախագծումն ավարտվել է 1976 թվականի դեկտեմբերին, իսկ 1977 թվականի նոյեմբերին ընդունվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումը «Էներգիա» գերծանր հրթիռի և «Բուրան» տիեզերանավի ստեղծման մասին[76][77][78]։

1977 թվականի հունիսին Գլուշկոն հրաժարական է տվել «Էներգիա» ԳԱՄ-ի տնօրենի պաշտոնից, բայց մինչև իր կյանքի վերջը շարունակել է ղեկավարել միավորումը որպես գլխավոր կոնստրուկտոր։ 1974-1989 թվականներին լինելով Գլխավոր կոնստրուկտորների խորհրդի նախագահը, իրականացրել է երկրի հրթիռային և տիեզերական արդյունաբերության ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքների տեխնիկական կառավարումը և համակարգումը այն նախագծերի գծով, որոնց իրականացման գործում առաջատար դեր է խաղացել «Էներգիա» ԳԱՄ-ն։ Ղեկավարել է «Սոյուզ» կառավարվող տիեզերանավի, «Պրոգրես» բեռնատար տիեզերանավի, «Սալյուտ» ուղեծրային կայանների, «Միր» ուղեծրային համալիրի և «Էներգիա-Բուրան» բազմակի օգտագործման տրանսպորտային և տիեզերական համակարգի ստեղծման աշխատանքները[67][80]։

1987 թվականի մայիսի 15-ին հաջողությամբ իրականացվել է «Էներգիա» կրող հրթիռի արձակումը, որի 1-ին աստիճանում տեղադրված է եղել РД-170 հեղուկ հրթիռային շարժիչը։ 1988 թվականի նոյեմբերի 15-ին «Բուրան» տիեզերանավը կատարել է իր առաջին (և միակ) տիեզերական թռիչքը, որը ուղեծիր է դուրս բերվել «Էներգիա» կրող հրթիռով[15]։

Վալենտին Գլուշկոն եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի 7-ից 11-րդ գումարումների պատգամավոր Կալմիկական ԻԽՍՀ-ից[81], ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1976-1989)[80], Օդագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1976)[82]։

Մի քանի տասնամյակ Վալենտին Գլուշկոն ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ նախագահությանը կից «Հեղուկ հրթիռային վառելիքի» խնդիրների գծով գիտական խորհուրդը[83]։ Համակարգել է գիտական կազմակերպությունների աշխատանքը հրթիռային վառելիքի բնութագրերի ուսումնասիրության բնագավառում, որի արդյունքում 1956-1982 թվականներին լույս է ընծայել 40 հատոր տեղեկատվական հրապարակումներ՝ այդ վառելանյութերում օգտագործվող տարբեր նյութերի հատկությունների մասին տեղեկատվություններով[84]։

Վալենտին Գլուշկոն մահացել է 1989 թվականի հունվարի 10-ին, 81 տարեկան հասակում, ուղեղային զարկերակների աթերոսկլերոզից[8]։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[85]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Գլուշկոյի հայրը՝ Պյոտր Լեոնտևիչ Գլուշկոն, եղել է բատրակի որդի, որը, սակայն, բարձրագույն կրթություն է ստացել, մայրը եղել է Մատրոնա Սեմեոնովնան։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա, դուստրը՝ Գալինան (ծնված 1907 թվականին) և որդիները՝ Վալենտինը (ծնված 1908 թվականին) ու Արկադին (ծնված 1915 թվականին)[86]։

Վալենտին Գլուշկոյի առաջին ամուսնությունը՝ Սուսաննա Միխայլովնա Գեորգիևսկայայի հետ (ով հետագայում դարձել է մանկագիր) երկար չի տևել։ Երկրորդ կնոջից՝ Թամարա Սարկիսովայից (այս ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել), Գլուշկոն 1938 թվականին ունեցել է դուստր՝ Եվգենիան, Գլուշկոյի բանտից ազատվելուց հետո նրա հարաբերությունները Թամարա Սարկիսովայի հետ չի վերականգնվել։ Վերադառնալով Գերմանիա գործուղումից՝ Գլուշկոն ամուսնացել է անգլերենի ուսուցչուհի Մագդա Մակսովնա Գլուշկոյի հետ (երկար տարիներ՝ սկսած 1960-ականներից, նա եղել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի անգլերենի ամբիոնի վարիչ, 1980 թվականից՝ բանասիրական գիտությունների դոկտոր[87]), նրանք ունեցել են երկու երեխա, դուստրը՝ Ելենան (ծնված 1948 թվականին) և որդին՝ Յուրին (ծնված 1952 թվականին)։ 1959 թվականին ծանոթացել է ՓԿԲ-456-ի աշխատակցուհի Լիդիա Դմիտրիևնա Պյորիշկովային, 1972 թվականին նրանք որդի են ունեցել՝ Ալեքսանդրը[6][8][88], ով հետագայում պատմաբան է դարձել[89]։ Ի պատիվ Լիդիա Դմիտրիևնայի՝ Վալենտին Պետրովիչը Վեներայի խառնարաններից մեկը կոչել է նրա անվամբ՝ «Լիդա»[90]։

Անձնական որակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր հուշերում նշել է Բորիս Չերտոկը, Վալենտին Գլուշկոն առանձնացել է բարձր տեխնիկական հմտությամբ, լայն խորագիտակությամբ, ընդհանուր կրթվածությամբ և ընթացիկ խնդիրներն ու հիմնական առաջադրանքներն արագ բացահայտելու ունակությամբ, չնայած երբեմն նա չափազանց խոհեմություն է ցուցաբերել իր ենթակաների և գործընկերների նկատմամբ։ Ցանկացած ներքին հարաբերություններում կարողացել է զուսպ տեսք պահպանել, եղել է բարետես ու անթերի հագնված։

Գլուշկոն (ի տարբերություն տաքարյուն Կորոլյովի) երբեք չի բղավել իր ենթակաների վրա[91]։ Աշխատանքում առաջնորդվել է՝ «եթե ամեն մեկն իր գործը լավ կատարի, ընդհանուր գործն էլ լավ կլինի» սկզբունքով[92]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956 թվականի ապրիլի 20-ի թիվ 235/13 «հույժ գաղտնի» հրամանագիրը «հեռահար բալիստիկ հրթիռների ստեղծման գործում ունեցած վաստակի համար»[93],

  • Լենինի շքանշան (04/20/1956, 09/01/1958, 08/30/1968, 09/17/1975, 09/01/1978)[67][80],
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (04/26/1971)[67][80],
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (09/16/1945)[67][80],
  • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հիշատակին» մեդալ (1970)[94],
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի երեսուն ամյակի» հոբելյանական մեդալ (1975)[94],
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քառասուն ամյակի» հոբելյանական մեդալ (1985)[94],
  • Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» (1945)[94],
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1984)[94],
  • «Մոսկվայի 800-ամյակի հիշատակի» մեդալ (1948)[94],
  • Լենինյան մրցանակ (1957)[82],
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1967, 1984)[82],
  • ԽՍՀՄ ԳԱ-ի Կ. Է. Ցիոլկովսկու անվան Ոսկե մեդալ (1958)[82],
  • Պոլ Տիսանդիերի անվան դիպլոմ (ՄԱՖ, 1967)[94]։

Գլուշկոն եղել է Կալուգա (1975), Օդեսա (1975), Կորոլյով և Խիմկի (1979), Բայկոնուր (1983), Կազան (1987), Պրիմորսկ և Էլիստա (1988) քաղաքների պատվավոր քաղաքացի[67]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Բանկի հուշադրամ՝ նվիրված Վալենտին Գլուշկոյի ծննդյան 100-ամյակին, արծաթ, 2 ռուբլի, 2008
  • 1994 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Գլուշկոյի անվամբ է կոչել Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանը[95]։
  • Վալենտին Գլուշկոյի անունով է կոչվել նաև 6357 Գլուշկո աստերոիդը, որը 1976 թվականին հայտնաբերել է Նիկոլայ Չեռնիխը[96]։
  • Վալենտին Գլուշկոյի բրոնզե կիսանդրիները տեղադրվել են Օդեսայում և Բայկոնուրում, հուշարձանները՝ Մոսկվայում և Խիմկիում[67]։
  • Գլուշկոյի անունով են կոչվել փողոց Մոսկվայում (Սևերնոյե Բուտովո շրջանում), անցում Սանկտ Պետերբուրգում, պողոտա Օդեսայում, փողոցներ Կազանում, Կալուգայում, Խիմկիում և Բայկոնուրում։
  • Գլուշկոյի անունով է կոչվում «Էներգոմաշ»[67] ձեռնարկությունը։
  • Գլուշկոյի անունով է կոչվել Կրասնոդարի № 72 գիմնազիան։
  • Օդեսայի Օլգիևսկայա փողոցի թիվ 10 տան վրա, որտեղ ապրել է Գլուշկոն, տեղադրվել է հուշատախտակ, իսկ տունը ճանաչվել է որպես ճարտարապետության և քաղաքաշինության հուշարձան[97]։
  • 2011 թվականից Վալենտին Գլուշկոյի անունն է կրում «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը[98]։
  • Գլուշկոյի անունով է կոչվում 1973 թվականին հիմնադրված Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանը (Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ)[99]։
  • 2008 թվականին Վալենտին Գլուշկոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Բանկը թողարկել է 2 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշադրամ«Ռուսաստանի նշանավոր անհատականություններ» շարքում։
Գլուշկոյի ցուցադրափեղկը թանգարանում
  • 2018 թվականին՝ գիտնականի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ, Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է Վալենտին Գլուշկոյին նվիրված 2 գրիվնա նեյզիլբերե (նոր արծաթ) հուշադրամը, որը թողարկվել է «Ուկրաինայի նշանավոր անհատականությունները» շարքում[100]։
  • Ակադեմիկոս Վալենտին Գլուշկոյի անվան միջազգային մրցանակ «Գրականության մեջ գիտության պրոպագանդման համար»։
Լանգեմակի և Գլուշկոյի համատեղ գիրքը (1935)

Կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Կորոլյովի կենսագրության հիման վրա նկարահանված «Կրակի սանձահարումը» (1972, ԽՍՀՄ) գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկը ՓԿԲ-1-ի առաջին գլխավոր կոնստրուկտորի գործընկերն է, ով հանդես է գալիս Եվգենի Օգնև անունով։ Ընդհանրապես ընդունված է, որ այս կերպարի նախատիպը Վալենտին Գլուշկոն է։ Սակայն Օգնյովը, ում մարմնավորում է դերասան Իգոր Գորբաչովը, ավելի շատ նման է Վասիլի Միշինին։ Բացի այդ, ըստ ֆիլմի, Բաշկիրցևը և Օգնևը ընկերական հարաբերություններ ունեն, մինչդեռ Կորոլյովը վերջին տարիներին լարված հարաբերությունների մեջ է եղել Գլուշկոյի հետ։ Դմիտրի Ուստինովի վկայությամբ «...Կորոլյովի կենդանության օրոք մենք չկարողացանք նրան հաշտեցնել Գլուշկոյի հետ։ Եթե նրանք լինեին այնպիսի ընկերներ, ինչպիսին Բաշկիրցևն ու Օգնևն են, մեզ մոտ շատ բան այլ կերպ կընթանար»[101]։
  • «Ճակատամարտ տիեզերքի համար» հեռուստասերիալում (2005, Ռուսաստան, ԱՄՆ, ԳՖՀ, Մեծ Բրիտանիա), որը նվիրված է տիեզերական մրցավազքում ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մրցակցությանը, Վալենտին Գլուշկոյի դերը խաղացել է ռուսական ծագումով ամերիկացի դերասան Ռավիլ Իսյանովը։ Հեռուստասերիալում ներկայացվում է, որ ձերբակալությունից հետո Գլուշկոն (գուցե խոշտանգումների ներքո) մատնում է Կորոլյովին, ինչի արդյունքում վերջինս ձերբակալվում է և այդ փաստը հիմք է հանդիսանում Գլուշկոյի նկատմամբ Կորոլյովի բացասական վերաբերմունքի համար։ Այդ վերսիան փաստացի նյութերով չի հաստատվում[102][103][104]։ Գլուշկոյի ցուցմունքներում նշվում էր Կորոլյովի անունը, բայց միայն որպես Գլուշկոյի «վնասարարական գործողությունների» զոհ[23]։
  • «Մայրին ճեղքում է երկինքը» հեռուստասերիալում (2011, Ռուսաստան), որը պատմում է պատերազմի ժամանակ և հետպատերազմյան տարիներին տիեզերքի յուրացման բնագավառում առաջնահերթության համար մղվող պայքարի մասին, Գլուշկոյի դերը կատարում է Յուրի Գրեբելնիկը։

«Գլխավորը» ֆիլմում Գլուշկոյի դերը կատարում է դերասան Բորիս Շչերբակովը։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուշկոն ավելի քան 400 գիտական աշխատությունների, հոդվածների և գյուտերի հեղինակ է։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը թվարկված են ստորև․

  • Георгий Эрихович Лангемак, Глушко В. П. Ракеты: их устройство и применение. — М.—Л.: ОНТИ, 1935. — 118 с.
  • Глушко В. П. Жидкое топливо для реактивных двигателей. Ч. 1. — М.: ОНТИ, 1936.
  • Глушко В. П. Основы устройства реактивных двигателей на жидком топливе. — М.: Изд-во МВТУ, 1948.
  • Глушко В. П. Источники энергии и их использование в реактивных двигателях. — М.: Воениздат, 1955. — 452 с.
  • Петрович Г. В. Ракетные двигатели ГДЛ — ОКБ. 1929—1969. — М.: Наука, 1969. — 35 с. (Г. В. Петрович — псевдоним В. П. Глушко[62])
  • Глушко В. П. Путь в ракетной технике. Избранные труды, 1924—1946. — М.: Машиностроение, 1977. — 504 с.
  • Глушко В. П. Развитие ракетостроения и космонавтики в СССР. — 3-е изд. — М.: Машиностроение, 1987. — 304 с.
  • Избранные работы академика В. П. Глушко. Часть 3 / Составители: B. C. Судаков, В. Ф. Рахманин, Р. Н. Котельникова, А. С. Козлов, Л. Д. Пёрышкова, С. А. Колинова, Н. М. Евсюкова. — Химки: НПО «Энергомаш», 2008. — 139 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Стернин Л. Е. «Всё, что создал Валентин Петрович Глушко, он создавал впервые». К 100-летию со дня рождения(ռուս.) // Природа. — Наука, 2008. — № 8. — С. 58—67.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Симоненков, 2014, էջ 136
  6. 6,0 6,1 Mark Wade. «Glushko, Valentin Petrovich». Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Text "Encyclopedia Astronautica" ignored (օգնություն)
  7. Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты // Двигатель. — 2015. — № 4. — С. 68—77.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Глушко А. В. «Академик Глушко Валентин Петрович». www.buran.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. Космонавтика СССР, 1986, էջ 26—27
  10. 10,0 10,1 Глушко А. В. Взаимоотношения академика В. П. Глушко со своими руководителями // Дерибасовская — Ришельевская: Одесский альманах. Кн. 28 / Сост. Ф. Д. Кохрихт, Е. М. Голубовский, О. И. Губарь. — Одесса: Печатный дом, 2007. — 320 с. — ISBN 966-8099-99-0 — С. 32—57.
  11. Глушко, 1987, էջ 29
  12. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 78, 88
  13. Космонавтика СССР, 1986, էջ 33
  14. Глушко, 1987, էջ 39—42
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «НПО «Энергомаш» имени академика В. П. Глушко. Вехи истории». НПО «Энергомаш» имени академика В. П. Глушко. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. Рахманин и Судаков, 2008, էջ 18
  17. Глушко, 1987, էջ 27—31
  18. Космонавтика СССР, 1986, էջ 27
  19. Рахманин и Судаков, 2008, էջ 19—20
  20. Голованов, 1994, էջ 226
  21. Глушко, 1987, էջ 35
  22. Глушко, 2010, էջ 349, 361—368, 402
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Криминальные страницы биографии Глушко и Королёва // Двигатель. — 2015. — № 5. — С. 52—60.
  24. Голованов, 1994, էջ 230, 233
  25. Симоненков, 2014, էջ 137
  26. 26,0 26,1 Глушко А. В. Опровергать факты нельзя // Техника — молодёжи. — 2000. — № 7. — С. 10—14.
  27. Голованов, 1994, էջ 248, 249
  28. «Так кто же есть кто!» Интервью Леонид Степанович Душкина]] // Крылья Родины. — 1989. — № 7. — С. 28—31. Стр. 28, 29, 30, 31.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Как во городе было во Казани // Двигатель. — 2015. — № 6. — С. 46—52.
  30. 30,0 30,1 30,2 30,3 Глушко, 1987, էջ 39
  31. Симоненков, 2014, էջ 138—139
  32. Голованов, 1994, էջ 305
  33. Янбердина Ю. А. Георгий Сергеевич Жирицкий: личность и деятельность // XXII Туполевские чтения (школа молодых учёных): Междунар. молодёжная науч. конф., 19—21 октября 2015 года: Материалы конф. Сб. докладов. Т. 5. — Казань: Фолиант, 2015. — 732 с. — ISBN 978-5-905576-52-2 — С. 510—513.
  34. 34,0 34,1 Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 78
  35. Голованов, 1994, էջ 302
  36. «Татарстан — один из арсеналов победы в Великой Отечественной войне 1941—1945 гг». Госкомархив Республики Татарстан. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  37. 37,0 37,1 37,2 Грибин В. Г. О Георгии Сергеевиче Жирицком // МЭИ: история, люди, годы. Сборник воспоминаний. Т. 1 / Под ред. Сергей Владимирович Серебрянникова. — М.: Издательский дом МЭИ, 2010. — 544 с. — (Выдающиеся деятели МЭИ). — ISBN 978-5-383-00576-7 — С. 420—430.
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Совместная работа В. П. Глушко и С. П. Королёва в Казани // Двигатель. — 2016. — № 1. — С. 34—45.
  39. Голованов, 1994, էջ 313
  40. Королёв. Энциклопедия жизни и творчества, 2014, էջ 12
  41. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 79
  42. Глушко, 1987, էջ 39—40, 58
  43. Рахманин и Судаков, 2008, էջ 21
  44. Глушко, 1987, էջ 5
  45. 45,0 45,1 Дрегалин А. Ф., Глебов Г. А. К 70-летию кафедры В. П. Глушко, С. П. Королёва: первой в стране кафедры ракетных двигателей // Актуальные проблемы авиационных и аэрокосмических систем: процессы, модели, эксперимент. — 2015. — Т. 20. — № 1 (40). — С. 161—172.
  46. 46,0 46,1 Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Изучение немецкой ракетной техники и организация её воспроизводства в СССР // Двигатель. — 2016. — № 2. — С. 38—47.
  47. Рахманин В. Ф. О «немецком следе» в истории отечественного ракетостроения. Часть 1 // Двигатель. — 2005. — № 1. — С. 52—55.
  48. 48,0 48,1 Рахманин В. Ф. О «немецком следе» в истории отечественного ракетостроения. Часть 2 // Двигатель. — 2005. — № 2. — С. 50—54.
  49. Качур и Глушко, 2008, էջ 418—419
  50. Постановление СМ СССР от 13 мая 1946 года № 1017-419сс «Вопросы реактивного вооружения»|текст=документа
  51. Э. Белобородько. «Когорта. К 100-летию со дня рождения академика В. П. Бармина». Портал «Русское воскресение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  52. Королёв. Энциклопедия жизни и творчества, 2014, էջ 288
  53. 53,0 53,1 Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 327—328
  54. Рахманин В. Ф. О «немецком следе» в истории отечественного ракетостроения. Часть 3 // Двигатель. — 2005. — № 4. — С. 40—43.
  55. Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Первые собственные ракеты дальнего действия // Двигатель. — 2016. — № 3. — С. 24—30.
  56. Королёв. Энциклопедия жизни и творчества, 2014, էջ 14—15
  57. 57,0 57,1 «Глушко Валентин Петрович. Историческая справка». // Официальный сайт РАН. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  58. Черток, кн. 4, 1999, էջ 47—49
  59. 59,0 59,1 Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 67—68, 327—329
  60. Черток, кн. 3, 1999, էջ 14
  61. 61,0 61,1 Рахманин В. Ф. Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Первая стратегическая ракета Р-5М // Двигатель. — 2016. — № 5—6. — С. 52—60.
  62. 62,0 62,1 62,2 Глушко А. В. Взаимоотношения академика В. П. Глушко со своими руководителями (окончание) // Дерибасовская — Ришельевская: Одесский альманах. Кн. 29 / Сост. Ф. Д. Кохрихт, Е. М. Голубовский, О. И. Губарь. — Одесса: Печатный дом, 2007. — 320 с. — ISBN 966-8099-99-0 — С. 15—31.
  63. Рахманин В. Ф. Проблематичное начало и драматический конец разработки ракеты-носителя Н1. Часть 10 // Двигатель. — 2013. — № 3. — С. 48—55.
  64. Александр Юльевич Ишлинский Механика: Идеи, задачи, приложения. — М.: Наука, 1985. — 624 с. — С. 584.
  65. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 67, 186
  66. 66,0 66,1 Судаков В. С., Рахманин В. Ф. Разработка ЖРД РД-107 и РД-108 для семейства РН Р-7 (к пятидесятилетию полёта Ю. А. Гагарина) // Двигатель. — 2011. — № 1. — С. 26—31.
  67. 67,0 67,1 67,2 67,3 67,4 67,5 67,6 67,7 67,8 «Дважды Герой Социалистического Труда Глушко Валентин Петрович». Интернет-проект «Герои Страны». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  68. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 88
  69. Глушко, 1987, էջ 94—95
  70. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 202, 307, 329—331
  71. Рахманин В. Ф. Проблематичное начало и драматический конец разработки ракеты-носителя Н1. Часть 1 // Двигатель. — 2011. — № 6. — С. 36—43.
  72. Рахманин В. Ф. Проблематичное начало и драматический конец разработки ракеты-носителя Н1. Часть 2 // Двигатель. — 2012. — № 1. — С. 30—34.
  73. 73,0 73,1 Рахманин В. Ф. Проблематичное начало и драматический конец разработки ракеты-носителя Н1. Часть 7 // Двигатель. — 2012. — № 6. — С. 34—41.
  74. Игорь Борисович Афанасьев Неизвестные корабли. — М.: Знание, 1991. — 64 с. — (Новое в жизни, науке, технике. Серия «Космонавтика, астрономия»; № 12). — ISBN 5-07-002194-X — С. 60—62.
  75. 75,0 75,1 Игорь Борисович Афанасьев «Лунная тема» после Н1—Л3 // Авиация и космонавтика. — 1993. — № 2. — С. 42—44.
  76. 76,0 76,1 Гладкий В. Ф. Как родился проект «Энергия — Буран» // Авиация и космонавтика. — 2002. — № 1. — С. 9—13.
  77. 77,0 77,1 Игорь Борисович Афанасьев Космические многоразовые // Авиация и космонавтика. — 1993. — № 4. — С. 20—21.
  78. 78,0 78,1 Рахманин и Судаков, 2008, էջ 25
  79. Рахманин В. Ф. Проблематичное начало и драматический конец разработки ракеты-носителя Н1. Часть 16 // Двигатель. — 2014. — № 3. — С. 28—36.
  80. 80,0 80,1 80,2 80,3 80,4 Королёв. Энциклопедия жизни и творчества, 2014, էջ 298
  81. Списки депутатов Верховного Совета СССР: 7-й созыв, 8-й созыв, 9-й созыв, 10-й созыв, «11-й созыв». // Сайт «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. 1898 — 1991». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  82. 82,0 82,1 82,2 82,3 Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 89
  83. «История предприятия. Валентин Петрович Глушко (1908—1989)». // Сайт ПАО «Ракетно-космическая корпорация „Энергия“ имени С. П. Королёва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  84. Краев М. В., Назаров В. П. Основоположник отечественного ракетно-космического двигателестроения // Вестник СибГАУ. — 2008. — № 2 (19). — С. 105—109.
  85. «Глушко Валентин Петрович (1908—1989) (могила на Новодевичьем кладбище)». // Сайт «Московские могилы». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  86. Глушко А. В. Выпускник реального училища Святого Павла — академик Валентин Петрович Глушко // Всемирные Одесские новости. — 2006. — № 5 (64). — С. 4. Архивировано из первоисточника 29 Սեպտեմբերի 2020.
  87. «Глушко Магда Максовна». // Сайт «Летопись Московского университета». Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  88. Осипчук, Игорь. Сын академика Валентина Глушко: «После разговора со Сталиным отца освободили и сняли с него судимость» // Факты и комментарии. — 2013. — № от 3 сентября.
  89. Можайцев И. Встреча в Музее героев // Вестник героев. — 2018. — Октябрь. — № 6 (78). — С. 8.
  90. Передача «„Легенды космоса“ с Андреем Барило». «Валентин Глушко» (интервью с Лидией Пёрышковой). «МИРмедиа», телеканал «Звезда», 2017.
  91. Черток, кн. 4, 1999, էջ 48, 68
  92. Голованов, 1994, էջ 694
  93. Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда т.т. Бармину В. П., Глушко В. П., Королеву С. П., Кузнецову В. Н., Мишину В. П., Пилюгину Н. А., Рязанскому М. С. за заслуги в деле создания дальних баллистических ракет» от 20 апреля 1956 года.
  94. 94,0 94,1 94,2 94,3 94,4 94,5 94,6 Глушко А. В. «Глушко Валентин Петрович». Энциклопедия «Космонавтика». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  95. Losiak A., Kohout T., O’Sulllivan K., Thaisen K., Weider S. «Lunar Impact Crater Database». // Lunar and Planetary Institute, Lunar Exploration Intern Program, 2009; updated by T. Öhman in 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  96. «Discovery Circumstances: Numbered Minor Planets (5001), (10000)». // Website of The Minor Planet Center (MPC). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  97. «Одесса, Ольгиевская улица, 10». // Сайт «Домофото: архитектурная фотобаза». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  98. «Аэрофлот ввёл в эксплуатацию самолёт А320 «В.Глушко»». // Сайт www.aeroflot.com. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  99. «Притяжение Космоса. Музей космонавтики и ракетной техники». // Сайт «Музеи России». Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  100. «Валентин Глушко». // Сайт «Національний банк України». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  101. Черток, кн. 4, 1999, էջ 345
  102. Сергей Лесков (2006 թ․ ապրիլի 10). «Юрий Гагарин нашёлся в Румынии». Газета «Известия». Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  103. «Космонавт Савицкая возмущена фильмом Первого канала «Битва за космос»». // Сайт РИА «Новости». 2011 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  104. Глушко А. В. «К слову о фильме «Битва за космос»». // Сайт Энциклопедии «Космонавтика». Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Գլուշկո» հոդվածին։