Վալենտին Գենչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Գենչև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 3, 2000(2000-04-03) (24 տարեկան)

Վալենտին Գենչև (բուլղար․՝ Валентин Генчев, ապրիլի 3, 2000(2000-04-03)), բուլղարացի մարզիկ, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Գենչևը ծնվել է 2000 թվականին։ 2018 թվականին մասնակցել է մինչև 23 տարեկանների Եվրոպպայի առաջնությանը և զբաղեցրել 8-րդ տեղը։ Մեկ տարի անց մինչև 67 կգ քաշային կարգում մասնակցել է նմանատիպ մրցաշարի և նվաճել բրոնզե մեդալ։ 2021 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում բուլղարացի մարզիկը երկամարտի 315 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը և դարձել մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում 177 կգ քաշային կարգում Վալենտին Գենչևը նվաճել է փոքր արծաթե մեդալ[1]։

2021 թվականի դեկտեմբերին մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը և մինչև 67 կգ քաշային կարգում և երկու վարժությունների հանրագումարով՝ 308 կգ քաշով զբաղեցրել հինգերորդ տեղը։

2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում բուլղարացի ծանրորդը 314 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և իր կարիերայում առաջին անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն[2][3][4]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում Վլենտին Գենչևը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, սակայն հրում վարժությունում 166 կգ արդյունքով արժանացել փոքր բրոնզե մեդալի։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։
Արդյուն Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 67 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 138,0 177,0 315,0
 Ոսկի մինչև 67 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 139,0 175,0 314,0

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեղ Մրցաշար Պոկում Հրում Արդյունք Տեղ
1 2 3 Տեղ 1 2 3 Տեղ
Ծանրամարտի աշխարհի առաջնություն
2021 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան մինչև 67 կգ 132 135 137 10 168 173 176 5 308 5
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
2021 {{{2}}} Մոսկվա, Ռուսաստան մինչև 67 կգ 132 136 138 7 168 173 177 2nd 315 3rd
2022 Ալբանիա Տիրանա, Ալբանիա մինչև 67 կգ 133 136 139 2nd 169 175 180 1st 314 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Астапкович (2021 թ․ ապրիլի 5). «Тяжелая атлетика. Чемпионат Европы. Третий день». Библиотека изображений "РИА Новости" (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  2. «Болгарин Генчев и француженка Чекунте победили на албанском чемпионате Европы». news.myseldon.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  3. «Болгарин Генчев и француженка Чекунте победили на албанском чемпионате Европы». allsportinfo.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  4. «Третье золото Болгарии на ЧЕ по тяжелой атлетике - in-bulgaria.online». in-bulgaria.online (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]