Վալենտին Բոգոմազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Բոգոմազով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1943
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 29, 2019(2019-12-29)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վալենտին Բոգոմազով (ռուս.՝ Валенти́н Миха́йлович Богома́зов, 1943, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2019(2019-12-29)), խորհրդային և ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է իսպաներենին, իտալերենին և անգլերենին։

1966 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1966-1971 և 1974-1984 թվականներին՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1984-1985 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական առաջին բաժնի սեկտորի վարիչ։
  • 1985-1989 թվականներին՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ և Սան Մարինոյում գլխավոր հյուպատոս։
  • 1989-1993 թվականներին՝ Բրյուսելում Եվրոպական ընկերակցությունների ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետի տեղակալ։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1997 թվականի փետրվարի 3-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 11-ից Պերուում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի նախագահ։
  • 2004 թվականի հունիսի 24-ից մինչև 2008 թվականի հոկտեմբերի 21-ը Էկվադորում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 11)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1999 թվականի ապրիլի 13)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]