Jump to content

Վալենտինիանոս III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինիանոս III
Հռոմի կայսր
Իշխանություն425 - 455
Լրիվ անունFlavius Placidus Valentinianus
Ծնվել է՝հուլիսի 2, 419[1]
ԾննդավայրՌավեննա, Հռոմէական Իտալիա, Արևմտյան Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 16, 455[1] (35 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրՀռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն[2]
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհռոմեացի
ՀարստությունՎալենտինյան
ՆախորդՀովհաննես
ոչ մի (ուներ երկու դուստր՝ Եվդոկիա և Պլացիդիա)
ԱմուսինԼիկինիա Եվդոքսիա
ՏոհմԹեոդոսյան տոհմ
միապետ և քաղաքական գործիչ
ՀայրConstantius III?[3]
ՄայրGalla Placidia?[3]
ԵրեխաներPlacidia? և Eudocia?

Վալենտինիանոս[4] III-ը (լատիներեն՝ Flavius Valentinianus) (ծ. հուլիսի 2, 419, Ռավեննա, վ. մարտի 16, 455, Հռոմ) Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրն էր 425-ից՝ 455 թվականը։

Վալենտինիանոսը Փլավիոս Կոստանցիոս պատրիկի որդին էր, որը իշխեց Հռոմին 421 թ. որպես Կոստանցիոս III կայսր։ Մայրը՝ վեստգոթերի թագուհի Գալլա Պլացիդիան էր։ Երբ իր հորեղբայրը՝ Հոնորիոսը վախճանվեց 423 թ., Հռոմի իշխանությանը ժամանակավորապես բռնատիրեց Հովհաննեսը, որը շատ արագ գահընկեց եղավ։

Վալենտինիանոսի երկարատև գահակալման ընթացքում որևէ ժամանակ նա անձնապես չղեկավարեց երկրով, դա կատարում էին ուրիշները՝ իր փոխարեն։ Հովհաննեսին իշխանությունից զրկելուց հետո Պլացիդան էր կառավարում Արևմտյան կայսրությունը՝ իր որդու անունից, որպես ռեգենտ, մինչև 437 թվականը, թեև ազդեցիկ Ֆլավիոս Աետիոս պատրիկը արդեն փաստացի ղեկավար էր դարձել Հռոմում այդ տարիներին։ Այդ ժամանակաշրջանում ամենանշանավոր իրադարձություններից մեկն էր Հյուսիսային Աֆրիկայի ծովամերձ շրջանների զավթումը վանդալների կողմից 429 թվականին, որի հետևանքով, տասը տարի անց, նրանք թոթափեցին Վալենտինիանոս III-ի գերիշխանությունը այդ շրջաններում։

437 թվականի հոկտեմբերի 29-ին Վալենտինիանոսն ամուսնացավ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս II-ի դուստր Լիկինիա Եվդոքսիայի հետ։ Շատ քիչ տվյալներ կան Վալենտինիանոսի գործունեության վերավերյալ՝ այդ ամուսնությունից հետո։ Նա իր օրերն անց էր կացնում հաճույքների և ուրախ ժամանցի ետևից ընկնելով, մինչ Աետիոսը կառավարում էր երկիրը։ Վալենտինիանոսի գահակալության տարիների ամենակարևոր դեպքն էր հոների ներխիժումը Գալլիա (451) և Հյուսիսային Իտալիա (452), բայց հայտնի չի, արդյո՞ք Վալենտինիանոսն անձամբ ինչ որ ձևով մասնակցել է այդ ճգնաժամային իրադարձություններում։

Աետիոսի հասցեին զանազան զրպարտություններին և բամբասանքներին հավատալով, փոքրոգի Վալենտինիանոսն իր ձեռքերով դավադրաբար սպանեց այդ տաղանդավոր զորավարին և քաղաքական գործչին, 454 թ. սեպտեմբերի 21-ին, Հռոմի կայսերական պալատում։ Մինչ այդ Աետիոսն ամուսնացել էր Վալենտինիանոսի դուստրներից մեկի հետ։ Կարճ ժամանակ հետո Վալենտինիանոսն ինքը զոհ դարձավ սպանության, Աետիոսի բարբարոս զինակիցների՝ Օպտիլա և Թրաուստիլա անուններով՝ ի հատուցում Աետիոսի սպանության։

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Deutsche Nationalbibliothek Record #118931962 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Любкер Ф. Valentinianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1435—1436.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Նախորդող
Հովհաննես
Հռոմի կայսր
Վալենտինիանոս III

425 - 455
Հաջորդող
Պետրոնիոս Մաքսիմոս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինիանոս III» հոդվածին։