Jump to content

Վալենտինիանոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինիանոս I
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 321
ԾննդավայրՎինկովցի, Vukovar-Srijem
Մահացել էնոյեմբերի 17, 375 (54 տարեկան)
Մահվան վայրBrigetio, Պանոնիա
ԳերեզմանՍուրբ Առաքյալների եկեղեցի
ՔաղաքացիությունՀին Հռոմ և  Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMarina Severa? և Justina?
Ծնողներհայր՝ Գրատիան
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր և Հռոմի կայսր
ԵրեխաներGratian?, Galla?, Valentinian II? և Grata?
 Valentinianus I Վիքիպահեստում

Վալենտինիանոս I (լատին.՝ Valentinianus; 321-նոյեմբերի 17,375), երբեմն հայտնի է որպես Վալենտինիանոս Մեծ, Հռոմի կայսր 364-ից մինչև 375 թվականը։ Նա կառավարում էր կայսրության արևմտյան հատվածը, մինչդեռ նրա եղբայր Վաղեսը ղեկավարում էր արևելյան մասը։ Իր կառավարման ընթացքում նա հաջողությամբ պայքարել է ալեմանների, քվադների և սարմատների դեմ, ամրապնդել է սահմանային ամրությունները և արշավներ իրականացրել Հռենոսի ու Դանուբի հոսանքների երկայնքով։ Նրա զորավար Թեոդոսիոսը ճնշել է ապստամբությունը Աֆրիկայում և «Մեծ դավադրությունը», Հռոմեական Բրիտանիայի վրա պիկտերի, սկոտերի և սաքսերի կոորդինացված հարձակումը։ Վալենտինիանոսը հիմնադրել է Վալենտինիանոսյան դինաստիան, որի ընթացքում նրա որդիները՝ Գրացիանոսն ու Վալենտինիանոս II-ը, հաջորդել են նրան կայսրության արևմտյան հատվածի կառավարման գործում։

Վալենտինիանոսը ծնվել է 321 թվականին Ցիբալայում (այժմ՝ Վինկովցի, Խորվաթիա)[1][2]՝ Պաննոնիայի հարավում, իլլյուրա-հռոմեական ծագումով ընտանիքում[3]։ Վալենտինիանոսը և նրա կրտսեր եղբայր Վաղեսը Գրացիանոսի (մականունով՝ Ֆունարիուս) որդիներն էին։ Նրա հայրը ռազմական սպա էր և հատնի էր ըմբշամարտի հմտություններով[1][2][4]։

Գրացիանոսը 320-ական թվականների վերջում կամ 330-ականների սկզբում նշանակվել է comes Africae (Աֆրիկայի կոմս), և երիտասարդ Վալենտինիանոսը ուղեկցել է նրան Աֆրիկա։ Սակայն շուտով Գրացիանոսին մեղադրել են գույքի յուրացման մեջ, ինչից հետո նա հրաժարական է տվել։ Վալենտինիանոսը զինվորական է դարձել 330-ականների վերջում և հավանաբար, զբաղեցրել է protector domesticus պաշտոնը[5][6]։ 340-ականների սկզբում Գրացիանոսը կրկին կանչվել է և նշանակվել comes Britanniarum (Բրիտանիայի կոմս), ինչից հետո նա հեռացել է ընտանեկան կալվածք՝ Ցիբալայում[6][7]։

350 թվականին Կոնստանց I-ը սպանվեց ուզուրպատոր Մագնենտիոսի գործակալների կողմից, ով Գալլիայում իրեն կայսր էր հռչակել[8]։ Կոնստանցիոս II-ը՝ Կոնստանցի ավագ եղբայրն ու կայսրը Արևելքում, մեծ բանակով շարժվեց ընդդեմ Մագնենտիոսի։ Հաջորդ տարի երկու կայսրերը հանդիպեցին Պաննոնիայում և կռվեցին Մուրսայի ճակատամարտում, որը ավարտվեց Կոնստանցիոսի հաղթանակով։ Երկու տարի անց Մոնս Սելեուկոսի ճակատամարտում պարտվելուց հետո Մագնենտիոսը ինքնասպան եղավ, ինչը Կոնստանդիոսին դարձրեց որպես կայսրության միակ կառավարիչ[9][10]։

Հենց այդ ժամանակ Կոնստանդիոսը բռնագրավեց Գրացիանոսի կալվածքները, ենթադրաբար Մագնենտիոսին Պաննոնիայում հյուրընկալելու ժամանակ։ Չնայած հոր դիրքի անկմանը, Վալենտինիանոսը կարծես թե դրանից չի տուժել[11][9]։ Հայտնի է, որ Վալենտինիանոսը հակամարտության ընթացքում գտնվել է տարածաշրջանում, սակայն անհայտ է մնում նրա մասնակցությունը ռազմական գործողություններին[11]։

Ծառայությունը Կոնստանդիոսի և Հուլիանոսի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինիանոս I-ի վնասված գլուխը։ Ներկայումս գտնվում է Նյու Կարլսբերգ Գլիփտոտեկում։ Նյու Կարլսբերգ Գլիփտոտեկում[12][13][14][15]

Մագնենտիոսի և Կոնստանդիոսի միջև հակամարտության ընթացքում ալեմանները և ֆրանկները օգտվեցին ստեղծված խառնաշփոթից՝ անցնելով Հռենոսը և հարձակվելով մի քանի կարևոր բնակավայրերի և ամրությունների վրա[5][11]։ 355 թվականին, իր զարմիկ Գալլոսին իշխանությունից հեռացնելուց հետո Կոնստանդիոսը իր մյուս զարմիկ Հուլիանոսին շնորհեց Կեսարի կոչում[5][16]։ Գալիայում իրավիճակը արագորեն վատթարանում էր և Հուլիանոսին անվանականորեն Գալիայում նշանակեցին երկու հիմնական բանակներից մեկի հրամանատար, իսկ Բարբացիոն՝ մյուսի հրամանատար։ Կոնստանդիոսը մշակեց մի ռազմավարություն, որի համաձայն Հուլիանոսն ու Բարբացիոն պետք է գործեին ալեմանների դեմ շրջափակման մեջ վերցնելով նրանց[11]։ Այնուամենայնիվ, ալեմանների մի խումբ կարողացավ շրջանցել Հուլիանոսին և Բարբացիոյին՝ հարձակվելով Լուգդունումի (Լիոնի) վրա։ Հուլիանոսն ուղարկեց տրիբուններ Վալենտինիանոսին և Բայնոբաուդեսին՝ հսկելու այն ճանապարհիը, որով ալեմանների հարձակվող խումբը պետք է վերադառնար։ Սակայն Բարբացիոն իր տրիբուն Ցելլայի հետ խոչընդոտեց նրանց նախաձեռնությունները։ Ալեմանների թագավոր Խնոդոմարիուսը օգտվեց իրավիճակից և հարձակվեց հռոմեացիների վրա՝ պատճառելով մեծ կորուստներ[11]։ Բարբացիոն բողոքեց Կոնստանդիոսին, և մեղքը բարդվեց Վալենտինիանոսի և Բայնոբաուդեսի վրա, որոնք բանակից հեռացվեցին[11][17]։

Անհաջողություններ կրելով՝ Վալենտինիանոսը ապաստան գտավ Սիրմիումում գտնվող իր նոր ընտանեկան կալվածքում։[17][18]։ Երկու տարի անց նրա առաջին կինը՝ Մարինա Սևերան, նրան որդի պարգևեց, ում անվանեցին Գրատիանոս։ Հեթանոս Հուլիանոսի միանձնյա կառավարման տարիներին Վալենտինիանոսի գործունեությունը և գտնվելու վայրը անհայտ են դառնում, բայց հավանական է, որ նա աքսորվել է կամ պարզապես ուղարկվել հեռավոր կայազոր ղեկավարելու[19]։ Աղբյուրները հակասական տեղեկություններ են տալիս կատարվածի մասին. որոշ վարկածների համաձայն՝ նա հրաժարվել է հեթանոսական զոհաբերություններից և կամավոր հեռացել, իսկ մյուս վարկածների համաձայն՝ նրան պարզապես ազատել են ծառայությունից քրիստոնյա լինելու պատճառով[20]։

Իշխանության վերելքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանյան կայսրության դեմ արշավանքի ժամանակ Հուլիանոսի մահվան լուրից հետո բանակը Հովիանոսին հռչակեց նոր կայսր[21]։ Նա իր զինվորներին դուրս բերեց պարսկական տարածքից՝ համաձայնվելով նվաստացուցիչ հաշտության պայմանագրին(հայտնի է որպես «Ամոթալի պայմանագիր»), ապա վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Հովիանոսի կարճատև գահակալության ընթացքում Վալենտինիանոսը կոչում է ստանում և ուղարկվում է Անկիրա[22]։

Հովիանոսը մահացավ առեղծվածային հանգամանքներում՝ նախքան մայրաքաղաք հասնելը։ Նիկիայում քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների ժողով գումարվեց՝ նոր կայսր ընտրելու համար։ Սալուտիուսը, ով արդեն հրաժարվել էր գահից Հուլիանոսի մահվանից հետո, այժմ նորից դա արեց նախ իր, ապա՝ իր որդու անունից[23]։ Առաջարկվեցին ևս երկու այլ անուն՝ Աեկվիտիանոսը, Սկուտարիի առաջին տրիբունը և Յանուարիոսը՝ Հովիանոսի ազգականը, որը պատասխանատու էր Իլլիրիայում ռազմական մատակարարումների համար։ Սակայն երկուսն էլ մերժվեցին. Էքվիտիուսը չափազանց կոպիտ և անկիրթ էր, իսկ Յանուարիոսը հեռու էր կառավարական գործերից[22][24]: Որպես համապատասխան թեկնածու՝ ժողովը վերջապես համաձայնեց Վալենտինիանոսի թեկնածությանը և հաղորդագրություն ուղարկեց նրան Անկիրա։

Վալենտինիանոսն ու Վաղեսը գահին նստասծ։Victoria Augg մակագրությամբ։

Կայսերական իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինիանոսը կայսր հռչակվեց 364 թվականի փետրվարի 25-ին կամ 26-ին[25]։ Զինվորականները սպառնում էին ապստամբությամբ, քանի որ կասկածներ ունեին նրա հանդեպ։ Վալենտինիանոսը հավաստիացրեց նրանց, որ բանակը իր ամենամեծ առաջնահերթությունն է։ Ըստ Ամիանոս Մարկելլինոսի՝ զինվորները զարմացած էին Վալենտինիանոսի համարձակ կեցվածքով և կայսերական իշխանությունը ստանձնելու պատրաստակամությամբ։ Ժառանգական ճգնաժամից խուսափելու նպատակով նա համաձայնվեց ընտրել համակառավարիչ Աուգուստոսին՝ հավանաբար կայսրության արևելյան հատվածի քաղաքացիական պաշտոնյաներին վստահություն ներշնչելու նպատակով[26]։

«Կարլոս Բարլետտացի. Հռոմեական կայսեր արձան, որը երբեմն նույնացվում է Վալենտինիանոս I-ի հետ։ Արձանը հավանաբար վերաբերում է Լևոն I-ին կայսրին[27]

364 թվականի մարտի 28-ին Վալենտինիանոսը իր եղբայր Վաղեսին Կոստանդնապոլսում նշանակում է համակառավարիչ[25]: Ամմիանոսը հստակեցնում է, որ Վաղեսը ենթարկվում էր իր եղբորը։ 364 թվականին Վալենտինիանսը զբաղվում է վարչական և ռազմական գործերով: Ըստ 5-րդ դարի հեթանոս պատմիչ Զոսիմայի,Հուլիանոսի կողմից նշանակված բոլոր նախարարներն ու պաշտոնյաները հեռացվեցին պաշտոններից[28]:Սոֆիստներն ու փիլիսոփաները, ովքեր գործում էին Հուլիանոսի արքունիքում և մեծ աշխատավարձ էին ստանում կեղծ ծառայությունների համար, հեռացվեցին աշխատանքից[29]: Վաղեսին հանձնվեց Արևելքի Պրետորական պրեֆեկտուրան: Վալենտինիանոսը վերահսկողության տակ է առնում Իտալիան, Գալլիան և Իլլիրիան։ Վաղեսն իշխանավարում էր Կոստանդնուպոլսում, իսկ Վալենտիանոսի արքունիքը գտնվում էր Միլանում (Մեդիոլանում)։

Գալլիայի և Գերմանիայի արշավները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինիանոսի դրամներից restitutor reipublicae մակագրությամբ («Հանրապետության վերականգնողը»)

365 թվականին ալեմաններն անցան Հռենոսը և ներխուժեցին Գալլիա։ Միևնույն ժամանակ, Պրոկոպիոսը ապստամբություն բարձրացրեց Վաղեսի դեմ։ Ըստ Ամմիանոսի, Վալենտինիանոսը այս իրադարձությունների մասին լուր է ստացել նոյեմբերի 1-ին, երբ ուղևորվում էր Լուտետիա:Սկզբում նա Դագալաֆիոսին ուղարկեց ալեմանների դեմ կռվելու[30], մինչդեռ պատրաստվում էր արշավել դեպի արևելք ՝ օգնելու Վաղեսին։ Վալենտիանոսը խորհուրդներ ստանալով իր արքունիքից և գալլիական առաջատար քաղաքների պատգամավորներից, որոնք աղաչում էին նրան մնալ և պաշտպանել Գալլիան, նա որոշեց մնալ և պայքարել ալեմանների դեմ[31][32]:Վալենտինիանոսը շարժվեց դեպի Դուրոկորտորում և իր երկու հրամանատարներ ՝ Չարիետտոյին և Սևերիանոսին, ուղարկեց զավթիչների դեմ[33]։ Երկու հրամանատարներն էլ արագ ջախջախվեցին և սպանվեցին[34]. Դագալաֆիոսը նրանց տեղը նշանակվեց 366 թվականին,բայց նա նույնպես անարդյունավետ էր գործում[35]: Արշավի ավարտին Դագալաֆիոսին փոխարինեց Վալենտինիանոսի արքունքի զորավար Յովինը։ Մաաս գետի վրա մի քանի հաղթանակներից հետո Յովինը Շալոնի մոտ գտնվող խոշոր ճակատամարտում հաղթանակ տարավ ալեմանների դեմ[36]։ Իր հաղթանակից հետո նա ալեմաններին դուրս մղեց Գալլիայից և հաջորդ տարի իր գործունեության համար արժանացավ կոնսուլի տիտղոս[37]:

367 թվականի սկզբին Բրիտանիայի և Հյուսիսային Գալլիայի ճգնաժամը հետաձգեց Վալենտինիանոսի պատժիչ արշավախմբի ուղարկումը ալեմանների դեմ, որոնք արագ անցան Հռենոսը և թալանեցին Մոգունտիակը։ Վալենտինիանոսին հաջողվեց կազմակերպել ալեմանների առաջնորդ Վիտիկաբիուսի սպանությունը, բայց նա ցանկանում էր վերջ դնել հակամարտությանը՝ ալեմաններին ենթարկելով հռոմեական հեգեմոնիային։ 367 թվականի ամբողջ ձմեռը Վալենտինիանոսը ծախսել է հսկայական բանակ հավաքագրելուն՝ գարնանային հարձակման համար։ Նա հորդորեց Իտալիայի կոմես Սեբաստիանոսին իտալական և իլլիական լեգեոնների հետ միանալ Յովինին և Սևերիուսին[38]։ 368 թվականի գարնանը Վալենտինիանոսը, նրա ութամյա որդին ՝ Գրացիանոսը բանակներով անցան Հռենոս և Մայն գետերը և ներխուժեցին ալեմանների տարածք։ Սկզբում նրանք դիմադրության չհանդիպեցին՝ այրելով իրենց ճանապարհին հանդիպած բոլոր տներն ու սննդի պահեստները։ Վերջապես, Սոլիսինիումի ճակատամարտում Հռոմեացիները հաղթանակ տարան[39], բայց ծանր կորուստներ կրեցին[40]։ Ժամանակավոր խաղաղություն է կնքվում, և Վալենտինիանոսը ձմռանը վերադարձավ Տրիեր[41]: 369 թվականին Վալենտինիանոսը հրամայեց կառուցել նոր պաշտպանական կառույցներ և վերակառուցել հին հենակետերը Հռենոսի արևմտյան ափին[42]։ Նա հրամայեց ամրոց կառուցել Հռենոսի մյուս ափին՝ ժամանակակից Հայդելբերգից ոչ հեռու գտնվող լեռներում[43]։ Ալեմանները բողոքեցին դեսպաններին, բայց շուտով մերժում ստացան: Ալեմանները հարձակվեցին ամրոցի վրա, երբ այն դեռ կառուցման փուլում էր և ավերեցին այն[44]։

370 թվականին սաքսոնները վերսկսեցին իրենց հարձակումները Հյուսիսային Գալլիայի վրա։ Նաննիենուս կոմեսը, որը հյուսիսային Գալլիայի զորքերի հրամանատարն էր, Սևերիոսից օգնություն խնդրեց։ Մի քանի փոքր հաջողություններից հետո զինադադար կնքվեց, և սաքսոնները հանձնեցին հռոմեական բանակում ծառայելու համար պիտանի երիտասարդներին՝ հայրենիք վերադառնալու պայմանով։ Հռոմեացիները հետապնդեցին նրանց և և ամբողջապես ջախջախեցին[45]։

Միևնույն ժամանակ, Վալենտինիանոսը փորձեց համոզել բուրգունդացիներին՝ ալեմանների թշնամիներին, արշավել ալեմանների հզոր առաջնորդ Մակրիանոսի վրա: Եթե ալեմանները փորձեին փախչել, Վալենտինիանոսը նրանց կսպասեր իր բանակով։ Բուրգունդացիների հետ բանակցությունները ձախողվեցին, երբ Վալենտինիանոսը հրաժարվեց հանդիպել Բուրգունդիայի դեսպանների հետ և անձամբ հավաստիացնել նրանց Հռոմի աջակցության վերաբերյալ: Այնուամենայնիվ, բուրգունդացիների հետ հռոմեացիների դաշինքի մասին լուրերը հանգեցրին նրան, որ ալեմանները ցրվեցին՝ վախենալով իրենց թշնամիների մոտալուտ հարձակումից: Այս իրադարձությունը թույլ տվեց magister equitum Թեոդոսիոսին հարձակվել ալեմանների վրա Ռեցիայի միջով[38]։ Բազմաթիվ գերիներ, որոնց նա գերեվարել էր, բնակություն հաստատեցին Իտալիայի Պո գետի հովտում, որտեղ նրանք ապրում էին դեռևս այն ժամանակ երբ Ամմիանոսի գրում էր իր հայտնի պատմությունը։

Portrait head of Valentinian or Valens on a modern bust.
Վալենտինիանոսի կամ Վաղեսի կիսանդրին Ուֆֆիցի թանգարանում.[14][46]

Վալենտինիանոսը ևս 4 տարի ծախսեց Մակրիանոսին հաղթելու համար, որը 372 թվականին հազիվ հազիվ եր խույս տվել գրեի ընկնելուց։ Միևնույն ժամանակ, Վալենտինիանոսը շարունակում էր սիրաշահել ալեմաններին։ Ալեմանական թագավոր Ֆրաոմարը ստացավ տրիբունի կոչում և 372-373 թվականներին լրացուցիչ ուժերով ուղարկվեց Բրիտանիա, իսկ ազնվականներ Բեթերիդին և Գորտարիոսը դարձան Վալենտինիանոսի բանակի հրամանատարներ, թեև շուտով Գորտարիոսը մահապատժի ենթարկվեց Մակրիանոսի հետ դավադրությություն կազմակերպելու մեղադրանքով։ Վալենտինիանոսի հետագա արշավները ձախողվել են են նախ Աֆրիկայում, ապա Դանուբում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: 374 թվականին Վալենտինիանոսը ստիպված եղավ հաշտություն կնքել Մակրիանոսի հետ, քանի որ կայսեր ներկայությունը անհրաժեշտ էր կվադների և սարմատացիների Իլլիրիա ներխուժմումը հակազդելու համար։

Մեծ դավադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինիանոսի դրամը

367 թվականին իրադարձությունները, որոնք հայտնի են որպես մեծ դավադրություն, վտանգեցին հռոմեական իշխանությունը Բրիտանիայում։ Վալենտինիանոսը հաղորդում է ստացել այն մասին, որ պիկտերի, ատտակոտների և սքոթների միացյալ ուժերը հարձակվել են նահանգի վրա։ Միևնույն ժամանակ, ֆրանկների և սաքսոնների զորքերը հարձակվեցին Հյուսիսային Գալլիայի ափամերձ շրջանների վրա։ Վալենտինիանոսը Բրիտանիա է ուղարկում Սևերիոսին, բայց նա շուտով վերադառնում է Գալլիա և հանդիպում Վալենտինիանոսին Սամարոբրիվայում։ Այնուհետև Վալենտինիանոսը Հովիանոսին ուղարկեց Բրիտանիա, իսկ Սևերիոսին նշանակեց magister peditum։ Հենց այդ ժամանակ էր, որ Վալենտինիանոսը հիվանդացավ և իրավահաջորդության համար պայքար սկսվեց։ Հակամարտությունը դադարեց, երբ Վալենտինիանոսը վերականգնվեց և իր որդուն՝ Գրացիանոսին, նշանակեց արևմուտքում իրեն համիշխան։ Ամմիանը նշում է, որ նման քայլն աննախադեպ էր։ 368 թվականին Վալենտինիանոսը Թեոդոսիոսին նշանակեց Բրիտանիայի նոր նահանգապետ՝ Բրիտանիան Հռոմի տիրապետությանը վերադարձնելու հրահանգով։ Միևնույն ժամանակ Հովիանոսը և Սևերիոսը ուղարկվեցին ալեմանների դեմ պայքարելու։

Թեոդոսիոսը 368 թվականին հասնում է Բրիտանիա։ Ռուտուպիա հասնելուց նա ուղևորվեց Լոնդինիում ՝ վերականգնելու հռոմեական կարգերը Հարավային Բրիտանիայում: Ավելի ուշ նա հավաքեց այն կայազորը, որն ի սկզբանե տեղակայված էր Բրիտանիայում։ Ստորաբաժանումները կորցրեցին իրենց համախմբվածությունը և մարտունակությունը, երբ Ֆուլոֆաուդեոսը և Նեկտարիդիուսը պարտություն կրեցին: 369 թվականին Թեոդոսիոսը սկսեց վերականգնել Լոնդինիումի հյուսիսում գտնվող տարածքները՝ ճնշելով փոխանորդ Մաքսիմլանի աներորդու՝ Վալենտինոսի ապստամբությունը։ Հետագայում Թեոդոսիոսը Բրիտանիայի մնացած մասը հպատակեցրեց կայսրությանը և վերակառուցեց բազմաթիվ ամրություններ՝ Հյուսիսային Բրիտանիան վերանվանելով Վալենտիա։ 369 թվականին Թեոդոսիոսը վերադարձավ և Վալենտիանոսը նրան շնորհեց magister equitum՝ Հովիանոսի փոխարեն։

Աֆրիկայի ապստամբությունը և Դանուբյան ճգնաժամը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինիանոսի հաղթանակը պատկերող missorium (մ․թ․ա 364-375)

372 թվականին Ֆիրմաուսի ապստամբությունը բարձրացրեց Աֆրիկյան Նահանգներում։ Այս ապստամբությունը պայմանավորված էր Ռոմանիուս կոմեսի կոռումպացվածությամբ։ Նահանգը անապատի քոչվորներից պաշտպանելու նրա անկարողությունը և պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործումը հանգեցրեց նահանգի բնակչության ապստամբությանը։ Վալենտինիանոսը ուղարկեց Թեոդոսիոսին՝ վերականգնելու կայսրության վերահսկողությունն Աֆրիկայում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Թեոդոսիոսը բացահայտեց Ռոմանուսի հանցագործությունները, ձերբակալեց նրան և նրա կողմնակիցներին, պարտության մատնեց Ֆիրմաուսին և Աֆրիկյան մյուս ցեղերին, ինչպիսիք են աբաննիները և կապրարները, որոնք աջակցում էին նրանց[47]:

373 թվականին ռազմական գործողություններ սկսվեցին Քվադի՝ գերմանախոս ժողովուրդների խմբի հետ, որոնք ապրում էին Դանուբի վերին հոսանքներում։ Ինչպես ալեմանները, քվադները նույնպես վրդովված էին, որ Վալենտինիանոսը ամրություններ է կառուցում իրենց տարածքում: Նրանք բողոքեցին և պատգամավոր ուղարկեցին magister armorum per Illyricum Aequitius մոտ, ով խոստացավ գործը փոխանցել Վալենտինիանոսին: Այնուամենայնիվ, ավելի մեծ ազդեցություն ձեռք բերած նախարար Մաքսիմիուսը, որն ադ ժամանակ Պրետորիա Գալլիայի պրեֆեկտն է, մեղադրեց Aequitius-ին Վալենտինիանոսի համար խնդիրներ առաջացնելու մեջ։ Բողոքներին վերջ տալու համար Մարկելիանոսը սպանեց քվադ թագավոր Գաբինիուսին խնջույքի ժամանակ, որը ենթադրաբար կազմակերպվել էր խաղաղ բանակցությունների համար: Սա դրդեց քվադներին պատերազմել իրենց դաշնակից սարմատների հետ միասին: Աշնանը նրանք անցան Դանուբի վրայով և սկսեցին ասպատակել Պանոնիա-Վալերիա նահանգը։ Կողոպտիչները չեն կարողացել մուտք գործել ամրացված քաղաքներ, բայց լուրջ վնաս են հասցրել անպաշտպան գյուղերին: Երկու լեգեոններ ուղարկվեցին այնտեղ, բայց չկարողացան համակարգել իրենց գործողությունները և ջախջախվեցին սարմատացիների կողմից: Միևնույն ժամանակ, սարմատացիների մեկ այլ խումբ ներխուժեց Մեզիա, բայց հետ շպրտվեց Թեոդոսիոսի որդու՝ Դուքս Մեզիոսի, իսկ ավելի ուշ՝ Թեոդոսիոս կայսեր կողմից։

Վալենտինիանոսը այս խնդիրներից անտեղյակ է մնացել մինչև 374 թվականի վերջը։ Հաջորդ գարնանը նա դուրս եկավ Տրիերից և հասավ դատարկված Կարնունտում։ Այնտեղ նրան դիմավորեցին սարմատների դեսպանները, որոնք ներողություն խնդրեցին իրենց գործողությունների համար։ Վալենտինիանոսը պատասխանեց, որ կպարզի, թե ինչ է տեղի ունեցել և համապատասխան միջոցներ կձեռնարկի: Վալենտինիանոսը անտեսեց Մարկելիանոսի դավաճանական գործողությունները և որոշեց պատժել քվադներին։ Նրան ուղեկցում էին Սեբաստիանուսն ու Մերոբաուդեսը և նա ամառային ամիսներն պատրաստվեց նոր արշավանքի։ Աշնանը նա անցավ Դանուբը Աքվինկումի մոտ և ներխուժեց Քվադիի տարածք։ Թալանելով քվադների հողերը, չհանդիպելով լուրջ դիմադրության, նա տեղափոխվեց Սոմբատհեյի՝ ձմեռային զորակայանում հանգստանալու[48]։

Չսպասելով գարնանը՝ Վալենտինիանոսը որոշեց շարունակել արշավանքը և Սավարիայից տեղափոխվեց Բրիգետիո։ Նա ժամանեց 375 թվականի նոյեմբերի 17-ին և լարված հանդիպում ունեցավ քվադների պատգամավորների հետ։ Դեսպանները պնդում էին, որ հակամարտությունը պայմանավորված է իրենց հողերում հռոմեական ամրոցների կառուցմամբ[49]։ Նրանք ավելացրեցին, որ Քվադդի առանձին ջոկատները, որոնք կապ չունեն պայմանագրեր կնքած առաջնորդների հետ, դեռ կարող են ցանկացած պահի հարձակվել հռոմեացիների վրա: Զայրացած Վալենտինիանոսը սկսեց վիրավորանքներ հնչեցնել դեսպանների հասցեին և այդ ժամանակ մահացու հարված ստացավ[50]։ Ըստ ավանդության նրան աստվածացրին անվանելով Divus Valentinianus Senior, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածային Վալենտինիանոս Ավագ»[51]։

Վալենտինիանոսի ժամանակակից հուշարձանը։ Գտնվում է Հունգարիայում

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ժամանակակից պատմաբան Ա.Հ.Մ. Ջոնսի՝ Վալենտինիանոս I-ը, թեև «ավելի քիչ կոպիտ էր», քան կայսերական գահին նրա գլխավոր մրցակիցը, «բռնի և դաժան բնավորություն ուներ և ոչ միայն ինքն էր անկիրթ, այլև թշնամաբար էր տրամադրված կրթված անձանց հանդեպ»։ Ամմիանոսը գրում է, որ «նա ատում էր լավ հագնված, կրթված, հարուստ և ազնվատոհմիկ մարդկանց»[52]։

Սակայն, Վալենտինիանոսի կերպարի այս նկարագրությունը կարող է բխել Հռոմում նրա թշնամիների փորձերից՝ վարկաբեկելու նրան՝ ներկայացնելով որպես անգրագետ ու կոպիտ մարդ։ Սա ամբողջական պատկեր չէ. Ամմիանոսը խոստովանում է, որ Վալենտինիանոսն ուներ որոշակի ինքնաբուխ հռետորական հմտություններ և նշում է, որ կայսրը իր ազատ ժամանակը նվիրում էր նկարչությանը և քանդակագործությանը, ինչպես նաև նոր զենքերի ստեղծմանը։

Վալենտինիանոսը գնահատում էր դասական կրթությունը, որը ինքն անձամբ չէր ստացել։ Նա իր որդի Գրացիանոսի համար ուսուցիչ նշանակեց Աուսոնիուսին[53]՝ այն ժամանակվա ամենափայլուն լատինագետին։ Որպես հմուտ զինվորական և բծախնդիր կառավարիչ՝ Վալենտինիանոսը հետաքրքրված էր հասարակ խավերի բարեկեցությամբ, որոնցից էլ ծագում էր իր հայրը։ Նա հիմնադրեց դպրոցներ և ապահովեց բժշկական օգնություն Հռոմի աղքատների համար՝ յուրաքանչյուր վարչական շրջանի տրամադրելով բժիշկ[54]։

Բացի այդ, Վալենտնիիանոսը նորից հաստատեց Կոնստանտինոս I-ի հրովարտակը, որով մանկասպանությունը հայտարարվում էր ծանր հանցագործություն և արժանի էր մահապատժի[55]։

Բացի այդ, Վալենտինիանոսը հաճախ մահապատժի էր ենթարկում ծառայողներին ու սպասավորներին չնչին մեղադրանքների հիման վրա։ Ըստ տեղեկությունների՝ նա սովորություն ուներ իր զոհերով կերակրելու երկու արջերին, որոնք հայտնի էին որպես Mica Aurea («Ոսկե փոշի») և Innocence («Անմեղություն»)։ Այս արջերի երկաթյա վանդակը տեղափոխվում էր ամենուր[56]։

Վալենտինիանոսը քրիստոնյա էր և իր հպատակներին շնորհել էր լայն դավանաբանական ազատություն՝ արգելելով միայն որոշ ծեսեր, ինչպիսիք են որոշակի զոհաբերությունների տեսակները և կախարդանքի կիրառումը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ամմիանոսի բնութագրության Վալենտինիանոսը ֆիզիկապես եղել է ուժեղ և մկանուտ, ունեցել պայծառ մաշկ, մոխրագույն աչքեր՝ որոնց հայացքը միշտ կողմնորոշված և խիստ էր, բարձր հասակ և կանոնավոր դիմագծեր[57]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Roberts, 1998
  2. 2,0 2,1 Grant, 1985, էջ 259
  3. Lenski, 2003, էջ 56
  4. Tomlin, 1973, էջ 2
  5. 5,0 5,1 5,2 Tomlin, 1973, էջ 4
  6. 6,0 6,1 Hughes, 2013, էջ 7
  7. Tomlin, 1973, էջ 5
  8. Potter, 2004, էջ 471
  9. 9,0 9,1 Hughes, 2013, էջ 8
  10. Potter, 2004, էջ 473
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Tomlin, 1973, էջ 13
  12. «Valentinian I». Museum of Classical Archaeology. «This frowning head with staring eyes can be identified with accuracy by comparison with coins, and from a bronze head discovered in the early twentieth century at the Ponte Sisto in Rome.»
  13. Johansen, F. (1995). Catalogue of the Roman Portraits III; Ny Carlsberg Glyptotek. Copenhagen. pp. 178–179
  14. 14,0 14,1 García Ruiz, María P.; Quirogas Puertas, Alberto J. (2021). Emperors and Emperorship in Late Antiquity: Images and Narratives. Brill. p. 150.
  15. http://laststatues.classics.ox.ac.uk, LSA-578 (J. Lenaghan)
  16. Hughes, 2013, էջ 9
  17. 17,0 17,1 Hughes, 2013, էջ 12
  18. Tomlin, 1973, էջ 14
  19. Hughes, 2013, էջ 16
  20. Jones, A.H.M.; Martindale, J.R. (1971). The Prosopography of the Later Roman Empire, Vol. I: AD 260–395. Cambridge University Press. p. 933.
  21. Tomlin, 1973, էջ 16
  22. 22,0 22,1 Hughes, 2013, էջ 18
  23. Edward Gibbon, The Decline and Fall of the Roman Empire, (The Modern Library, 1932), ch. XXV., pp. 845, 846
  24. Curran, 1998, էջեր 80-81
  25. 25,0 25,1 Den Boeft, J. (2008). Philological and historical commentary on Ammianus Marcellinus: XXVI. Brill. էջեր 23–24, 81–82. ISBN 978-9004163461.
  26. James W. Ermatinger (2018). The Roman Empire: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 242. ISBN 978-1440838095.
  27. «Discussion: Colossal bronze statue of emperor in cuirass. Probably from Constantinople (now in Barletta). Late fourth to fifth century [LSA-441]». Last Statues of Antiquity. University of Oxford.
  28. Gibbon, p. 849 note
  29. Gibbon, ch. XXIII., pp. 771–773; ch. XXV., p. 849
  30. Ammianus Marcellinus, Res Gestae XXVI.5.9
  31. Ammianus Marcellinus, Res Gestae XXVI.5.12
  32. Ammianus Marcellinus, Res Gestae XXVI.5.13
  33. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.1.2
  34. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.1.4
  35. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.2.1
  36. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.2.1–7
  37. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.2.10
  38. 38,0 38,1 Hughes, 2013
  39. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.10.15
  40. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.10.16
  41. Ammianus Marcellinus, Res Gestae XXVII.10.17
  42. Ammianus Marcellinus, Res Gestae XXVIII.2.1
  43. Ammianus Marcellinus, Res Gestae XXVIII.2.2
  44. Ammianus Marcellinus, Res Gestae XXVIII.2.8
  45. Rike, R.L., Apex Omnium: Religion in the Res Gestae of Ammianus (1987), p.. 91; Jones, Martindale and Morris, The Prosopography of the Later Roman Empire Vol. I (1971), pp. 615–616
  46. http://laststatues.classics.ox.ac.uk, LSA-582 (J. Lenaghan)
  47. Desanges, J. (1984). Encyclopédie berbère. Vol. 1. էջ 56.
  48. Ammianus Marcellinus, Res Gestae XXX.5.14
  49. Curran, 1998, էջ 86
  50. Lenski, 2003, էջ 142
  51. Kulikowski, Michael (2019). The Tragedy of Empire: From Constantine to the Destruction of Roman Italy. Harvard University Press. ISBN 978-0674660137.
  52. Marcellinus, Ammianus (1972). Loeb Classical Library: Ammianus Marcellinus, III. Translated by Rolfe, John C. Cambridge, MA, and London: Harvard University Press and William Heinemann Ltd. էջ 371. ISBN 0-674-99365-9.
  53. Robert Colton, "Ausonius and Juvenal", in: The Classical Journal, 1973, p. 41
  54.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Valentinian I.». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 27 (11th ed.). Cambridge University Press. էջ 851.
  55. Gibbon, ch. XIV, p. 375; ch. XXV, p. 859
  56. Ammianus Marcellinus, Res Gestae XXIX.3.9; Charles Kingsley, The Roman And The Teuton, A Series Of Lectures delivered before the University of Cambridge, (Macmillan & Co., 1889, London), lecture II, The Dying Empire
  57. Marcellinus, Ammianus (1972). Loeb Classical Library: Ammianus Marcellinus, III. Translated by Rolfe, John C. Cambridge, MA, and London: Harvard University Press and William Heinemann Ltd. էջ 373. ISBN 0-674-99365-9.

Առաջնային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ammianus Marcellinus. Rerum gestarum libri qui supersunt. W. Seyfarth, ed. 3 vols. Leipzig, 1978.
  • Charles, Robert H. (2007) [1916]. The Chronicle of John, Bishop of Nikiu: Translated from Zotenberg's Ethiopic Text. Merchantville, NJ: Evolution Publishing. ISBN 9781889758879.
  • Consularia Constantinopolitana. T. Mommsen ed., Monumenta Germaniae Historica, Auctores Antiquissimi. Volume 9. Berlin, 1892.
  • Codex Theodosianus. T. Mommsen, P.M. Meyer, and P. Krüger, eds. Theodosiani libri XVI cum constitutionibus Sirmondianis et leges novellae ad Theodosianum pertinentes (2 vols.). Berlin, 1905.
  • Corpus Inscriptionum Latinarum. Vol. 6. T. Mommsen, ed. Berlin, 1875.
  • Epitome de Caesaribus. F.R. Pichlmayr, ed. Leipzig, 1961.
  • Jerome. Chronicon. R. Helm, ed., in Malcolm Drew Donalson, A Translation of Jerome's Chronicon with Historical Commentary. Lewiston, NY, 1996.
  • Orosius. Adversus paganos historiarum libri septem. Z. Zangemeister, ed. Corpus scriptorum ecclesiasticorum latinorum 5. Vienna, 1882.
  • Socrates. Historia Ecclesiastica. J.P. Migne ed., Patrologia Graeca 67. Paris, 1864.
  • Sozomen. Historia Ecclesiastica. J.P. Migne ed., Patrologia Graeca 67. Paris, 1864.
  • Theoderet. Historia Ecclesiastica. J.P. Migne ed., Patrologia Graeca 82. Paris, 1864.
  • Zosimus. Historia nova. François Paschoud, ed. and trans., Zosime: Histoire Nouvelle (3 vols.). Paris, 1971–89.
  • Ammian, Books 26–30 Uchicago.edu. English summaries. Main text in Latin.

Հավելյալ աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինիանոս I» հոդվածին։