Վալենտինա (ֆիլմ, 1981)
Արտաքին տեսք
Վալենտինա ռուս.՝ Валентина | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գլեբ Պանֆիլով |
Դերակատարներ | Դարիա Միխայլովա, Ռոդիոն Նահապետով և Իննա Չուրիկովա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
«Վալենտինա» (ռուս.՝ «Валентина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովն[1][2][3] Ալեքսանդր Վամպիլովի «Անցյալ ամռանը Չուլիմսկում» պիեսի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողության ժամանակը 1970 թվականն է։ Տայգայական մի փոքր գյուղում տասնութամյա Վալենտինան աշխատում է որպես մատուցողուհի։ Նա սիրում է քննիչ Շամանովին, իսկ վերջինս, իր գործերով կլանված, ոչինչ չի նկատում։ Աղջկա խոստովանությունը նրա համար դառնում է բացահայտում։ Սակայն Վալենտինայի սիրո ճանապարհին հայտնվում են խոչընդոտներ, որոնք հանգեցնում են դրամատիկ հանգուցալուծման։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարյա Միխայլովա – Վալենտինա
- Ռոդիոն Նահապետով – Վլադիմիր Միխայլովիչ Շամանով, քննիչ
- Իննա Չուրիկովա – Աննա Վասիլիևնա Խորոշիխ, բուֆետապանուհի
- Յուրի Գրեբենշչիկով – Աֆանասի, Աննայի ամուսինը
- Սերգեյ Կոլտակով – Պավել, Աննայի որդին
- Վասիլի Կորզուն – Ֆեոդոր, Վալենտինայի հայրը
- Լարիսա Ուդովիչենկո – Զինաիդա Պավլովնա Կաշկինա, դեղատան աշխատող
- Վսեվոլոդ Շիլովսկի – Ինոկենտի Ստեպանովիչ Մեչետկին, հաշվապահ
- Մաքսիմ Մունզուկ – Իլյա, որսորդ-էվենկ
- Անատոլի Պանֆիլով – տեղական էլեկտրակայանի մեխանիկ
Նկարահնող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Գլեբ Պանֆիլով
- Բեմադրող ռեժիսոր՝ Գլեբ Պանֆիլով
- Բեմադրող օպերատոր՝ Լեոնիդ Կալաշնիկով
- Բեմադրող նկարիչ` Մարքսեն Գաուխման-Սվերդլով
- Կոմպոզիտոր` Վադիմ Բիբերգան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վալենտինա» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|