Jump to content

Վալենտինա Վեցցալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Վեցցալի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝իտալ.՝ Maria Valentina Vezzali
Բնօրինակ անունիտալ.՝ Valentina Vezzali
Մասնագիտացումքաղաքական գործիչ, սուսերամարտիկ, ոստիկան և մարզիկ
Երկիր Իտալիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 14, 1974(1974-02-14)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԷզի
Հասակ՝164 սանտիմետր
Քաշ53 կգ
🌐

Մարիա Վալենտինա Վեցցալի (իտալերեն՝ Maria Valentina Vezzali. valenˈtiːna vetˈtsaːli. փետրվարի 14, 1974(1974-02-14)[1], Էզի), իտալացի քաղաքական գործիչ, նախկին մարզուհի-խոցասուսերակրուհի, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոնուհի և մրցանակակիր: 6 անգամ հաղթող է ճանաչվել ամառային օլիմպիական խաղերում, 16 անգամ՝ աշխարհի առաջնություններում[4][5]: Ամառային օլիմպիական խաղերի պատմության մեջ այն վեց մարզուհիներից մեկն է, ում հաջողվել է անհատական հաշվարկով հինգ մեդալ նվաճել միևնույն մրցաձևում: Համարվում է լավագույն խոցասուսերակրուհին համաշխարհային սուսերամարտի պատմության մեջ:

2013 թվականին Վեցցալին Քաղաքացիական ընտրություն կուսակցության ցուցակով ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր: 2021 թվականին նա նշանակվել է Իտալիայի սպորտի փոխնախարար:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինան սուսերամարտ պարապել է մանուկ հասակից. սկզբում՝ հոր, այնուհետև՝ սպորտի վարպետ Էցիո Տրիկոլիի ղեկավարությամբ[6]:

Վեցցալին դարձել է օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին խոցասուսերամարտիկը, որ անհատական հաշվարկով ոսկե մեդալներ է նվաճել միմյանց հաջորդած երեք օլիմպիադաներում՝ Սիդնեյ 2000-ում, Աթենք 2004-ում և Պեկին 2008-ում: Նա ընդհանուր առմամբ արժանացել է ինը օլիմպիական մեդալների, դրանցից հինգը՝ անհատական հաշվարկով (3 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե), չորսը՝ թիմային հաշվարկով (3 ոսկե և մեկ բրոնզե): Ընդ որում՝ մասնակցելով 1996-ի 2012 թվականներին անցկացված հինգ ամառային օլիմպիադաներին, դրանցից յուրաքանչույուրից տուն է վերադարձել պարտադիր կարգով մեդալ նվաճած: 41 տարեկանում փորձել է անհրաժեշտ վարկանիշային միավորները ձեռք բերել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին ևս մասնակցելու համար, սակայն դա նրան չի հաջողվել[7]: Օլիմպիական մեդալներ նվաճած իտալացի մարզիկների ցանկում Վեցցալին չորրորդ տեղն է գրավում իր ինը օլիմպիական մեդալներով՝ հաջորդելով սուսերամարտիկ Էդոարդո Մանջարոտիին (13), շորթթրեքիստ չմշկավազորդուհի Արիաննա Ֆոնտանային (11) և դահուկավազորդուհի Ստեֆանիա Բելմոնդոյին (10):

Բացի այդ, նա 16 ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնություններում, դրանցից 6-ը՝ անհատական (1999, 2001, 2003, 2005, 2007, 2011), տասը՝ թիմային հաշվարկով (1995, 1997, 1998, 2001, 2004, 2009, 2010, 2013, 2014, 2015): Դրանց պետք է գումարել վեց արծաթե (2-ը՝ անհատական հաշվարկով, 1994 և 2006 թթ., չորսը՝ թիմային հաշվարկով, 1994, 2006, 2011, 2016 թթ.) և չորս բրոնզե մեդալները (բոլորը՝ անհատական հաշվարկով, 1995, 1998, 2012 և 2014 թթ.):

Եվրոպայի առաջնություններում Վալենտինան արժանացել է ինը ոսկե (անհատական հաշվարկով՝ 1998, 1999, 2001, 2009, 2010 թթ., թիմային հաշվարկով՝ 1999, 2001, 2009, 2010 թթ.), երեք արծաթե (անհատական հաշվարկով՝ 2003, 2007 թթ., թիմային հաշվարկով՝ 2007 թ.), երկու բրոնզե մեդալների (անհատական հաշվարկով՝ 1993 թ., թիմային հաշվարկով՝ 1998 թ.):

Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վեցցալին եղել է Իտալիայի հավաքականի դրոշակակիրը[8]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցցալին 2013-2018 թվականներին եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր: Ի սկզբնե ներկայացրել է Մարիո Մոնտիի ղեկավարած Քաղաքացիական ընտրություն կուսակցությունը[9]: 2021 թվականին նշանակվել է Իտալիայի սպորտի փոխնախարար[10]: 2022 թվականի հուլիսի 27-ին անդամագրվել է Սիլվիո Բեռլուսկոնիի Forza Italia (FI) կուսակցությանը[11]:

Մրցանակների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումները Անհատական Թիմային Ընդամենը
Օլիմպիական խաղեր311301612
Աշխարհի առաջնություններ62410401664
Եվրոպայի առաջնություններ5328121343
Ընդամենը1467215335119
Սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությունների հաղթող
  • խոցասուսեր (1996, 1997, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2007, 2008, 2010)

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարինՄրցումներըՄրցավայրըԳրաված տեղըՄրցաձևը
1996 Օլիմպիական խաղեր {{{2}}} Ատլանտա 2-րդ խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
2000 Օլիմպիական խաղեր Ավստրալիա Ավստրալիա, Սիդնեյ 1-ին խոցասուսեր, անհատական
1st խոցասուսեր, թիմային
2004 Օլիմպիական խաղեր Հունաստան Հունաստան, Աթենք 1-ին խոցասուսեր, անհատական
2008 Օլիմպիական խաղեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Պեկին 1-ին խոցասուսեր, անհատական
3-րդ խոցասուսեր, թիմային
2012 Օլիմպիական խաղեր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լոնդոն 3-րդd խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարինՄրցումներըՄրցավայրըԳրաված տեղըՄրցաձևը
1993 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Գերմանիա Գերմանիա, Էսսեն 6-րդ խոցասուսեր, անհատական
1994 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Հունաստան Հունաստան, Աթենք 2-րդ խոցասուսեր, անհատական
2-րդ խոցասուսեր, թիմային
1995 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Նիդերլանդներ Նիդերլանդներ, Հաագա 3-րդ խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
1997 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն, Քեյփթաուն 1-ին խոցասուսեր, թիմային
1998 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Շվեյցարիա Շվեյցարիա, Լա Շո դը Ֆոն 3-րդ խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
1999 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Հարավային Կորեա, Սեուլ 1-ին խոցասուսեր, անհատական
2001 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ֆրանսիա Ֆրանսիա, Նիմ 1-ին խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
2003 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Կուբա Կուբա, Հավանա 1-ին խոցասուսեր, անհատական
2004 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Յորք 1-ին խոցասուսեր, թիմային
2005 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Գերմանիա Գերմանիա, Լայպցիգ 1-ին խոցասուսեր, անհատական
2006 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Իտալիա Իտալիա, Թուրին 2-րդ խոցասուսեր, անհատական
2-րդ խոցասուսեր, թիմային
2007 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ռուսաստան Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ 1-ին խոցասուսեր, անհատական
2009 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Թուրքիա Թուրքիա, Անթալիա 5-րդ խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
2010 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ 3-րդ խոցասուսեր, անհատական
1-ին խոցասուսեր, թիմային
2011 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Իտալիա Իտալիա, Կատանիա 1-ին խոցասուսեր, անհատական
2-րդ խոցասուսեր, թիմային
2013 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Հունգարիա Հունգարիա, Բուդապեշտ 1-ին խոցասուսեր, թիմային
2014 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ռուսաստան Ռուսաստան, Կազան 1-ին խոցասուսեր, թիմային
3-րդ խոցասուսեր, անհատական
2015 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա 1st խոցասուսեր, թիմային
2016 Սուսերամարտի աշխարհի առաջնություն Բրազիլիա Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո 2-րդ խոցասուսեր, թիմային
  • Իտալիա: Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana (իտալերենից թարգմանած՝ Իտալիայի Հանրապետության Վաստակի շքանշանի մեծն սպա), 1 սեպտեմբերի 2008 թ.[12]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vezzali, Valentina; Luchetti, Caterina (2006). A viso scoperto [With uncovered face] (իտալերեն). Dalai Editore. ISBN 978-8866203551.
  • Vezzali, Valentina; Carbone, Betta (2012). Io, Valentina Vezzali (իտալերեն). Milan: Dalai Editore. ISBN 978-88-6620-355-1.

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Վեցցալին ամուսնացել է իտալացի ֆուտբոլիստ Դոմենիկո Ջուլիանոյի հետ: Զույգն ունի երկու տղա. Պիետրոն՝ ծնված 2005 թ. հունիսի 9-ին[13] և Անդրեան՝ 2013 թ. մայիսի 16-ին[14]: Վեցցալին դավանանքով կաթոլիկ է[15][16]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/297711
  3. ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/74708
  4. ↑ «Olympics Statistics: Valentina Vezzali». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  5. ↑ «Valentina Vezzali Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  6. ↑ Kefi, Ramsès. «Valentina Vezzali, l'adieu aux lames». Libération (ֆրանսերեն). Վերցված է 2024-10-18-ին.
  7. ↑ «Fencing great Valentina Vezzali fails to qualify for Rio 2016». OlympicTalk | NBC Sports. Associated Press. 2015 թ․ նոյեմբերի 28.
  8. ↑ Zara, Furio (2024-02-14). «Valentina Vezzali, cinquant'anni da regina del fioretto». Vanity Fair Italia (իտալերեն). Վերցված է 2024-10-18-ին.
  9. ↑ «XVII Legislatura - XVII Legislatura - Deputati e Organi - Scheda deputato - VEZZALI Maria Valentina». www.camera.it (իտալերեն).
  10. ↑ «Olympic champion Vezzali to oversee sports in Italy». AP NEWS (անգլերեն). 2021 թ․ մարտի 12.
  11. ↑ Vezzali entra in Forza Italia: "Pronta a contribuire con la mia esperienza", Corriere della Sera
  12. ↑ (it) Grande Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana Sig.ra Valentina Vezzali. Retrieved 30 September 2013.
  13. ↑ Harkins, Craig (2005 թ․ հուլիսի 15). «Interview: Valentina Vezzali». fencing.net. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  14. ↑ Staff (2013 թ․ հուլիսի 22). «Fencing, Vezzali to take part in World Championships less than 3 months after giving birth». La Gazzetta dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  15. ↑ «Being a mother is the greatest privilege of all» (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 19.
  16. ↑ Giordano, Lucio (2024 թ․ օգոստոսի 9). «Credo nel Signore e nella Sua misericordia, ma da separata non mi sono sentita una buona cristiana». Dipiù (իտալերեն). No. 31. էջեր 74–77.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marabini, Paolo (2022). Valentina Vezzali, la regine de Fioretto. Bolis Edizione. ISBN 9788878275201.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ
Նախորդող՝
Ստեֆանիա Բելմոնդո
Ստեֆանիա Բելմոնդո
Վանեսա Ֆեռարի
Իտալիայի «Տարվա մարզուհի»
2000–2001
2003–2005
2007
Հաջորդող՝
Ստեֆանիա Բելմոնդո
Վանեսա Ֆեռարի
Ֆեդերիկա Պելեգրինի
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Անտոնիո Ռոսսի
{{{2}}} Իտալիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիր
Լոնդոն 2012
Հաջորդող՝
Ֆեդերիկա Պելեգրինի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Վեցցալի» հոդվածին։