Վալենտինա Լեխկոստուպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտինա Լեխկոստուպովա
ռուս.՝ Валентина Валерьевна Легкоступова
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1965(1965-12-30)
ԾննդավայրԽաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 14, 2020(2020-08-14) (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍիմֆերոպոլի երաժշտական ​​դպրոց (1985) և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1990)
Մասնագիտություներգչուհի, երաժշտության ուսուցիչ, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր
ԱշխատավայրՏուլայի ֆիլհարմոնիկ դահլիճ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքweb.archive.org/web/20191220005431/http://legkostupova.com/

Վալենտինա Վալերևնա Լեխկոստուպովա (ռուս.՝ Валенти́на Вале́рьевна Легкосту́пова, դեկտեմբերի 30, 1965(1965-12-30), Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2020(2020-08-14), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ​​և ռուսական էստրադային երգչուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2001)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Լեխկոստուպովան ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 30-ին Խաբարովսկում։ Հայրը Վալերի Վլադիմիրովիչն էր, մայրը` Գալինա Իվանովնան։ Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Թեոդոսիա[3][4]։

1985 թվականին ավարտել է Սիմֆերոպոլի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական ​​քոլեջը (ջութակի դասարան)[4]):

1985-1990 թվականներին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում՝ պրոֆեսոր Ի.Դ.Կոբզոնի[4] էստրադային վոկալի բաժնում։

Երգչուհու դեբյուտը էստրադայի ժանրում Սենյա Սոնի[5] ղեկավարությամբ խմբի հետ մենահամերգ մենահամերգն էր, որը տեղի է ունեցել 1985 թվականին, Ուկրաինական ԽՍՀԽերսոն քաղաքում։

1986 թվականի հունիսի 30-ին Վալենտինա Լեխկոստուպովան Լատվիայի ԽՍՀՅուրմալա քաղաքում ստացել է Խորհրդային ​​էստրադային երգերի երիտասարդ կատարողների 1-ին համամիութենական հեռուստատեսության մրցույթի երկրորդ մրցանակը, որտեղ նա կատարել է «Երջանկության ափ» (Վ. Դանիլին, Ս. Սոն - Ի. Ռեզնիկ) և «Ես, միևնույն է, հուսով եմ» (Մարգարիտա Պուշկինա-Քրիս Քելմի) երգերը[6]։ Նույն թվականին նա սկսել է համագործակցել կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի հետ («Երկուսը», «Կեչիների սպիտակ ստեղներում» և այլ երգեր)։ 1986-1992 թվականներին աշխատել է Տուլայի տարածաշրջանային ֆիլհարմոնիկում։

1987 թվականին նա մասնակցել է Չեխոսլովակիայի և Լեհաստանի երիտասարդական փառատոնին («Զիելոնա Գուրա»՝ «Կանաչ լեռ»), ձայնագրել է իր ամենահայտնի երգը` «Ягода-малина» (երաժշտությունը ՝ Վ. Դոբրինինի, խոսքերը՝ Մ. Պլյացկովսկու), որը առաջին անգամ ցուցադրվել է 1987 թվականի հունվարի 1-ին[7] Կենտրոնական հեռուստատեսությամբ Տարեմուտյան «Գալուբոյ ագանյոկ» երաժշտական-ժամանցային ծրագրով։ Տարվա վերջում երգը հասել է նաև «Տարվա երգ»[8] փառատոնի եզրափակիչ փուլ։

1988 թվականին արժանացել է դիպլոմի՝ «Սոպոտ-88» մրցույթում (ժյուրիի հատուկ մրցանակ)[9]։ Նույն թվականին հայտնվել են «Մի կաթիլ ծովում» և «Ղրիմի լողափ» երգերը։ 1989 թվականին նա մշակույթի նախարարության պատվիրակության կազմում համերգներով շրջագայել է ԳԴՀ-ում, 1990 թվականին Իոսիֆ Կոբզոնի խմբի հետ շրջագայել է Աֆրիկայում։ 1991 թվականին դստեր ծննդյան պատճառով համերգային գործունեության դադարից հետո Լեխկոստուպովան 1993-1995 թվականներին աշխատել է Լև Լեշչենկոյի ղեկավարած «էստրադային երգի թատրոնում»։ 1995 թվականին նա Բուլղարիայում ելույթ է ունեցել ռուսական երգի փառատոնին։

2001 թվականի դրությամբ նա եղել է Մոսկվայի «Էստրադա»[1] էստրադային համույթի մենակատար։

2014 թվականին Լեխկոստուպովան մշտական ​​բնակության է տեղափոխվել Տեներիֆե կղզի (Իսպանիայի Կանարյան կղզիներ)։ Նա հիմնականում զբաղվել է անշարժ գույքով, բայց չի դադարել համերգային և դասավանդման գործունեությունը[10]։

2016 թվականի վերջին արտիստուհին դարձել է Յուլյա Մենշովայի «Բոլորի հետ առանձին» հաղորդաշարի հյուրը։ 2016 թվականի օգոստոսին սկսել է գործել Վալենտինա Լեխկոստուպովայի «VL Music»[11] պրոդյուսերային կենտրոնը։

2018 թվականի սկզբին նա տեղափոխվել է Թեոդոսիա, որտեղ ղեկավարել է Թեոդոսիայի քաղաքային մշակույթի բաժինը[12]։ 2018 թվականի սեպտեմբերին նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ կապված վարչակազմի ղեկավարի հետ ունեցած կոնֆլիկտից. նա դեմ էր «Давай подождём, твою мать» երգի կատարմանը (կատարող՝ Իգորյոկ)՝ նման կատարումը համարելով ոչ պատշաճ՝ Ռազմական Փառքի քաղաքում անցկացվող տոնական փողոցային համերգին, բայց վարչակազմի ղեկավարը պնդել է հակառակը[13]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 6-ին[14] Վալենտինա Լեխկոստուպովան Մոսկվայի իր բնակարանից ուղեղի ծանր տրավմատիկ վնասվածքով հոսպիտալացվել է[15], հիվանդանոցում երգչուհին գտնվել է կոմայի մեջ[16]։ Վնասվածքներ ստանալու փաստով Քննչական կոմիտեն[17] նախաքննություն է իրականացնում։

Նա մահացել է 2020 թվականի օգոստոսի 14-ին, Մոսկվայում[18]։ Հրաժեշտը և հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Տրեկուրովսկու գերեզմանատանը[19]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (2001)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսինը Իգոր Կուշնարևն է[2]։
    • Դուստրը՝ Անետա Բրիլ (ծնված՝ 1991)[20], երգչուհի։
  • Երկրորդ ամուսինը Ալեքսեյ Գրիգորևն է՝ ձայնային օպերատոր և ռեժիսոր Յուրի Գրիգորևի որդին։
    • Որդին՝ Մատվեյը (ծնված՝ 2001)[21].
  • Երրորդ ամուսինը Յուրի Ֆիրսովն է, խորհրդային և ռուսական առագաստանավորդ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 — «Վալենտինա Լեխկոստուպովան և «Հեռախոսի վստահություն» խումբը» մինի ալբոմ
  • 1994 — «Ягода-малина» երգերի հավաքածու
  • 2001 — «Я улыбаюсь»
  • 2011 — «Мой милый»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Լեխկոստուպովան ունեցել է «Հարսնացուի դիակը»[22] մուլտֆիլմից կմախք պատկերող դաջվածք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации В. Путина № 1473 от 23 декабря 2001 года «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт президента Российской Федерации // kremlin.ru
  2. 2,0 2,1 «Биография Валентины Легкоступовой» (ռուսերեն)։ ТАСС։ 2020-08-14։ Վերցված է 2020-08-15 
  3. «Я не артистка Легкоступова, а муниципальный служащий»
  4. 4,0 4,1 4,2 Валентина Легкоступова: «Представителей творческих профессий должно быть мало».
  5. Екатерина Щеглова (2003-04-21)։ ««Моё интервью — это моя игра». Интервью с Сеней Соном»։ Jewish.ru։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2013-05-22 
  6. Фестиваль молодых исполнителей Юрмала-Ялта-Москва. — Проведён впервые в июле 1986 года в Юрмале (Латвийская ССР), после проявления сепаратистских настроений в 1990 году — в Юрмале и параллельно в Ялте, в 1991 году — в Ялте, с 1992 по 1996 год — в Москве. Архив с сайта «Песня года» (pesnyagoda.nm.ru) // archive.li
  7. http://pesnyagoda.my1.ru/1980_89.html
  8. http://pesnyagoda.my1.ru/1985_87.html
  9. http://pesnyagoda.my1.ru/sopot.htm
  10. «Певица Валентина Легкоступова покинула Россию ещё два года назад»։ Суть событий։ 2016-01-10։ Վերցված է 2016-11-23 
  11. «Продюсерский центр Валентины Легкоступовой VL Music»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-24-ին։ Վերցված է 2016-11-23 
  12. «Я не артистка Легкоступова, а муниципальный служащий»
  13. Ягода-малина не дождалась твою мать
  14. Москва24, 14 августа 2020. Коллега певицы Легкоступовой выразила соболезнования в связи со смертью артистки
  15. Российская газета, 11 августа 2020. Певица Легкоступова госпитализирована с черепно-мозговой травмой
  16. N4k.Ru, 14 августа 2020. Названа причина смерти Валентины Легкоступовой
  17. Следствие считает, что Легкоступову никто не избивал, сообщил источник
  18. Умерла певица Валентина Легкоступова
  19. Стали известны дата, место прощания и похорон Валентины Легкоступовой
  20. Биография Валентины Легкоступовой
  21. Татьяна Подъяблонская. Валентина Легкоступова: «Мои победы — муж и дети» // Комсомольская правда : газета. — 2008. — 7 Հոկտեմբերի.
  22. Валентина Легкоступова: «Пока держимся»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]