Վալենսիայի գեղարվեստի թանգարան
Վալենսիայի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Տեղագրություն | Վալենսիա[1][2][3] |
Ղեկավարության նստավայր | Վալենսիա, Իսպանիա |
Հասցե | C/San Pío V 9 |
Հիմնադրվել է | հուլիսի 24, 1913 |
Կայք | museobellasartesvalencia.gva.es |
Վալենսիայի գեղարվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Bellas Artes de Valencia, անգլ.՝ Museum of Fine Arts of Valencia), պատկերասրահ Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Այստեղ է ներառված Իսպանիայի նկարների ամենահարուստ հավաքածուներից մեկը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Տուրիա գետի հին հունի մոտ, այժմ այգու տարածք է։ Թանգարանը գտնվում է Սուրբ Պիոս 5-րդի կաթոլիկ քոլեջի պատմական շենքում։ Շենքը բաղկացած է երկու պատմական մասերից` քոլեջից ու եկեղեցուց։ Շենքի ճակատը զարդարված է երկու տպավորիչ աշտարակներով, շենքի անկյունները ռուստաշար են, տանիքը պատված է բազրիքով՝ զարդարված ծաղկամաններով և գնդերով։ Եկեղեցու կիսշրջանաձև գմբեթը ծածկված է կապույտ կերամիկական կղմինդրներով և պսակված է ավելի մեծ թմբուկ ունեցող փոքր գմբեթով։ Թանգարանը այս շենքում տեղակայվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում շենքն օգտագործվել է որպես ռազմական հիվանդանոց։ Պատերազմի տարիներին թանգարանի նախկին շենքը վնասվել է։ Թանգարանի համար բավականին աշխատանքներ է տարել այդ տարիների տնօրեն Գոնսալես Մարտին, որի անունն այսօր կրում է իր կողմից հիմնադրած Վալենսիայի կերամիկայի թանգարանը։
Թանգարանն ունի գոթական ռետաբլոների և կրոնական նկարների հարուստ հավաքածուներ, այդ թվում, տեղական, վալենսիական աշխատանքներ։ Թանգարանի գոհարներ են համարվում «Հովհաննես Մկրտչի» կտավը, Էլ Գրեկոյի կտավները, Դիեգո Վելասկեսի ինքնադիմանկարը, Գոյայի ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, թանգարանի հավաքածուն այցելուներին ներկայացնում է եվրոպական գեղանկարչության զարգացումը միջին դարերից մինչև քսաներորդ դարի սկիզբ։ Գրաֆիկայի հավաքածուն ներառում է Պիրանեզիի ստեղծագործությունների հավաքածուն, սակայն գրաֆիկայի մեծ մասը գտնվում է ֆոնդապահոցներում, քանի որ արևի լույսը վնասակար է դրանց համար։ Թանգարանում ցուցադրվում են նաև կիրառական արվեստի մի շարք հին գործեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենք
Կտավներ
-
«Տիրամայրը ներկայանում է տաճարին», Մաեստրո դե Կալսադա
-
Ecce Homo («Ահա մարդը»), Սան Նարսիցո մաստեր San Narciso Master.
-
«Հովիվների երկրպագություն»
-
«Մոգերի երկրպագությունը» եռապատկեր
-
«Հովհաննես Մկրտիչ», Էլ Գրեկո
-
«Տոբիասի ու Սառայի ամուսնությունը», Օբրադոր դե Մաերտեն դե Վոս
-
«Ռամոն Մարիա Նարվաես, Վալենսիայի առաջին դուքս», Վիսենտե Լոպես Պորտանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ «Museo de Bellas Artes de Valencia: museos en Valencia, Valencia-València en España es cultura» (իսպաներեն). www.xn--espaaescultura-tnb.es. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենսիայի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|