Վալենշիա
Վալենշիա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իռլանդիա |
Վարչատարածք | Քերի կոմսություն |
Երկարություն | 11 կմ |
Լայնություն | 3 կմ |
Մակերես | 26,306 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Բրիտանական կղզիներ |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
Վալենշիա (իռլանդերեն՝ Dairbhre, անգլ.՝ Valentia Island), կղզի Ատլանտյան օվկիանոսում՝ Իռլանդիայի հարավ-արևմտյան ափին, Քերի կոմսությունում՝ Իվերաչ թերակղզու մոտակայքում։ Այն կամրջով ու լաստանավով միանում է մայրցամաքին։ Կղզու չափսերն են 11 կմ երկարություն և 3 կմ լայնություն։ Մշտական բնակչությունը 665 մարդ է (2011)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին երկրաբանության մի ուսանող հայտնաբերեց պարզունակ ողնաշարավորների բրածո մնացորդներ, որոնք այստեղ ապրել են 385 միլիոն տարի առաջ՝ ծանծաղ ջրի միջոցով մայրցամաքից տեղափոխվելով կղզի։ Այս հայտնագործությունները դարձել են Երկրի հնագույններից մեկը։
19-րդ դարի կեսերին կղզին դարձավ այն կետերից մեկը, որով անցնում էր անդրատլանտյան հեռագրական մալուխը՝ միացնելով Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենշիայի բնական, պատմական և մշակութային հանգստի ռեսուրսները, ինչպես նաև Քերիի օղակին մոտ գտնվելը կղզին բավականին գրավիչ են դարձնում զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, կարելի է նշել հետևյալ տեսարժան վայրերը.
- Գեոքոուն լեռներ և Ֆոգեր ժայռեր - կղզու ամենաբարձր կետերն են։
- Գլանլեմ տուն - կողքին կան այգիներ՝ արևադարձային բույսերով։ Այգիները ստեղծվել են 1830-ականներին`Հարավային Ամերիկայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Չիլիից, Ճապոնիայից և այլն բուսական աշխարհի յուրահատուկ հավաքածուի սեփականատեր Պիտեր Ջորջ Ֆիցջերալդի կողմից։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենաբարձր բույսը։
- Գրոտտո - Մարիամ Աստվածածնի արձանի հետ։
- «Ժառանգության կենտրոն» - այստեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք պատմում են կղզու պատմության և դրա բնական հատկությունների մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Island Change in Population, 1841 - 2011». 2013 թ․ հունվարի 28.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենշիա» հոդվածին։ |
|