Վալդենյան դարձում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալդենյան դարձում, քիմիական փոխարկում, երբ օրգանական մոլեկուլում ասիմետրիկ կենտրոնի կոնֆիգուրացիան փոխվում է տեղակալման ռեակցիայի հետևանքով։

Պաուլ Վալդենը հայտնաբերել է (1898), որ (-) խնձորաթթուն (I) քլորացնելու և ստացված քլորսաթաթթուն (II) հիդրոլիզելու հետևանքով ստացվում է (+) խնձորաթթու (III)(տես նկարը)։

Վալդենյան դարձումը կարևոր է տեսական օրգանական քիմիայում և կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող երևույթները պարզաբանելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 230