Վալդեմարաս Խոմիչյուս
![]() Valdemaras Chomičius | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրքը | Խաղարկող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Valdemaras Chomičius Վալդեմարաս Խոմիչյուս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1959 (64 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգություն | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,92 մ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Վալդեմարաս Խոմիչյուս[1] (լիտվ.՝ Valdemaras Chomičius, մայիսի 4, 1959, Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լիտվացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող, Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականի օգնական մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1982) և Լիտվայի վաստակավոր մարզիչ։
Ակումբային կարիերայում առավել հայտնի է որպես Կաունասի «Ժալգիրիսի» ավագ, որի կազմում 1985-1987 թվականներին անընդմեջ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը՝ յուրաքանչյուր անգամ առավելության հասենլով ԽՍՀՄ-ի լավագույն ակումբ համարվող «ԲԿՄԱ»-ին։
Հանդես է եկել Խորհրդային Միության և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականներում։ Խորհրդային Միության հավաքականի կազմում, թիմակցելով հայրենակիցներ Արվիդաս Սաբոնիսին, Շարունաս Մարչյուլյոնիսին և Ռիմաս Կուրտինայտիսին, նվաճել է ոսկե մեդալ Սեուլի 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերում (եզրափակչում պարտության մատնելով Միացյալ Նահանգների հավաքականին), ինչպես նաև հաղթել 1982 թվականին աշխարհի առաջնությունը, 1979 և 1985 թվականների Եվրոպայի առաջնությունները։ ԽՍՀՄ փլուզումից հետո ընդգրկվել է անկախ Լիտվայի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր Բարսելոնայի 1992 թվականի օլիմպիական խաղերում, ինչպես նաև նվաճել արծաթե մեդալ 1995 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Կաունասում ունի իր անունը կրող սպորտ դպրոց։
1991 թվականին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ մասնակցելով 24 ժամ տևող բասկետբոլային հանդիպման և իր հաշվին գրանցելով 722 միավոր։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մարզիկ
- Օլիմպիական չեմպիոն՝ 1988, բրոնզե մեդալակիր՝ 1992
- Աշխարհի չեմպիոն՝ 1982, արծաթե մեդալակիր՝ 1986
- Եվրոպայի չեմպիոն 1979, 1985, արծաթե մեդալակիր՝ 1987, 1995, բրոնզե մեդալակիր՝ 1983, 1989
- ԽՍՀՄ չեմպիոն 1985-87, ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1980, 1983, 1984, 1988, 1989
- Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1992, 1994
- Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1997
- Միջմայրցամաքային գավաթի տիտղոսակիր՝ 1986
- Եվրոպայի չեմպիոնների առաջնության եզրափակչի մասնակից՝ 1986
- Եվրոպայի գավաթակիրների առաջնության եզրափակչի մասնակից՝ 1984
- «Դրուժբա» միջազգային մրցույթների հաղթող՝ 1984 (Լոս Անջելեսի 1984 թվականի օլիմպիական խաղերի այլընտրանքային մրցույթ)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 1978
- Համալսարանային առաջնության չեմպիոն՝ 1985
Որպես մարզիչ
- Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր («Օլիմպասի» կազմում)՝ 1997
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալկիր 2007
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալկիր 2010
Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «100 лет российского баскетбола: история, события, люди: справочник» / В. Б. Квасков. — М.: «Советский спорт», — 274 էջ. հրատ.՝ ISBN 5-9718-0175-9