Վալաստե (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալաստե (այլ կիրառումներ)


Վալաստե ջրվեժն ամռանը

Վալաստե (էստ․՝ Valaste juga), Էստոնիայի և Մերձբալթիկայի ամենաբարձր ջրվեժը[1] (ջրվեժի բարձրությունը 30.5մ է)։ 1996 թ. Գիտությունների ակադեմիայի հանձնաժողովը ջրվեժը հայտարարել է բնական ժառանգություն և Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։

Վալաստե ջրվեժը տեղակայված է Իդա-Վիրումա կոմսության տարածքում՝ Օնտիկա և Վալաստե բնակավայրերի միջև։ Ջրվեժն առաջացել է արհեստական հոսանքից, որն օգտագործվում է դաշտերից ավելորդ ջուրը հեռացնելու նպատակով։ Խիստ ձմեռներին ջրվեժը սառչում է։

Վալաստե ջրվեժը Էստոնիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Զբոսաշրջիկների համար կառուցվել է դիտահարթակ, որը թույլ է տալիս ավելի մոտիկից դիտել ջրվեժը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Puhkaeestis.ee». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]