Jump to content

Վալաամ կղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալաամ կղզում
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1873
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Վալաամ կղզում» (ռուս.՝ «На острове Валааме»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1873 թվականին։ Ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 873)։ Նկարի չափերը՝ 76 × 130 սմ[1][2][3]։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն ստեղծվել է Կուինջիի՝ Լադոգա լճում գտնվող Վալաամ կղզի կատարած ուղևորություններից մեկի ժամանակ։ 1873 թվականին «Վալաամ կղզում» նկարը ներկայացվել է ակադեմիական ցուցահանդեսում։ Չնայած այն թվագրված է 1873 թվականով, ենթադրվում է, որ նրա հիմնական մասն ստեղծվել է 1872 թվականին՝ Կուինջիի՝ դեպի Վալաամ կղզի երկրորդ ամառային ուղևորության ընթացքում[4]։ «Վալաամ կղզում» նկարն ընդգրկված է նկարչի՝ հյուսիսային բնությունը պատկերող երեք նկարների շարքում «Լադոգա լիճ» (1873) և «Հյուսիս» (1879) նկարների հետ միասին[5]։

Նկարիչ Իլյա Ռեպինը Կուինջիի նոր աշխատանքի մասին ասել է․ «Բոլորին այն ահավոր դուր է գալիս, և այսօր ինձ մոտ էր եկել Կրամսկոյը․ նա դրանով հիացած է»։ Արդյունքում «Վալաամ կղզում» նկարը դարձել է Կուինջիի առաջին աշխատանքը, որ գնվել է Պավել Տրետյակովի կողմից[4], որն այն ձեռք է բերել հենց 1873 թվականի ցուցահանդեսից։ 1878 թվականին «Վալաամ կղզում», «Чумацкий тракт в Мариуполе]]» (1875, Տրետյակովյան պատկերասրահ), «Ուկրաինական գիշեր» (1876, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» (ռուս.՝ «Степь», 1875, Յարոսլավլի պատկերասրահ) նկարների համար Կուինջին ստացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչում[1]։

Նկարում պատկերված է կղզու վայրի ափը արծաթավուն նախաամպրոպային լուսավորմամբ։ Առաջին պլանում երկու ծառեր են՝ սոճի և կեչի, որ աճել են ճաքած գրանիտի միջից ու կանգնած են լիճը թափվող առվակի ափին, որ պատված է կնյունով։ Հետին պլանում մութ անտառն է ու լճափը[6]։

Արխիպ Կուինջիի արվեստին նվիրված հոդվածում արվեստագետ Վիտալի Մանինը նշել է[4]

«Վալաամ կղզում» նկարը Կուինջիի վերջին ստեղծագործությունն է, որտեղ բնության անմիջական ընկալումը, որ աչքի է ընկնում սուր հոգեբանական լարվածությամբ, տոգորված չէ սոցիալական անկարգավորվածության դեռ աչք ծակող զգացումով։ «Վալաամ կղզում» նկարը ցույց է տվել, որ Կուինջիի վարպետությունը համեմատվել է իր ժամանակի առաջատար բնանկարիչների գեղանկարչական ունակության հետ։ Կուինջին դարձել է հայտնի նկարիչ։

Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Կուինջիի 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[6]

Վալաամի բնությունը եղել է համապատասխան Կուինջիի հզոր, տարերային էությանը, և նա ստեղծել է այնտեղ մի շարք բնանկարներ, որ արդեն լիովին բացահայտել են նրա շնորհի ինքնակայությունը։ Դա առաջին հերթին «Լադոգայի լիճ» (1871, Ռուսական պետական թանգարան) և «Վալաամ կղզում» (1873, Տրետյակովյան պատկերասրահ) նկարներն են։ Թերևս հատկապես արտահայտիչ է վերջին նկարը, որտեղ նկարիչը գեղեցիկ արծաթավուն երանգով պատկերել է նախաամպրոպային անհանգիստ լույսով լուսավորված կղզու վայրի ափը, որի վրա կուտակվում են ամպերը։ Ճաքած գրանիտը, սոճին ու կեչին առաջին պլանում, մռայլ փշատերև անտառը հեռվում, մութ թափանցիկ ջրում տարուբերվող կնյունը և թռչող միայնակ թռչունը․ ամեն ինչ այստեղ Կուինջիի կողմից պատկերվել է կյանքի զգացողության հատուկ «թանձրությամբ» և արժանացել է բարձր գնահատականի ժամանակակիցների, այդ թվում նաև Դոստոևսկու կողմից, որը գրել է․ «Մթություն․․․ խոնավությունն ասես թափանցում է ձեր մեջ․․․ Ի՞նչ կա այստեղ առանձնահատուկ․․․ Բայց այնուամենայնիվ ինչքան լավն է այն»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 326—327. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — На острове Валааме. 1873» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  3. «Куинджи Архип Иванович — На острове Валааме, 1873» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 13.07.2012-ին.
  4. 4,0 4,1 4,2 Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 12.07.2012-ին.
  5. «Куинджи — На острове Валааме (1873)» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.
  6. 6,0 6,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 13.07.2012-ին.