Վաթ Փհու
Վաթ Փհու | |
Vat Phou* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Լաոս |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2001 (16-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Վաթ Փհու (լաոս. ວັດພູ, Ват-Фу[1], Ван-Ват-Фу[2]), քմերական տաճարային համալիրի ավերակներ Լաոսի հարավում։ Տաճարը գտնվում է Կաո լեռան (1397 մ) ստորոտի արևելյան կողմում, Մեկոնգ գետից 6 կմ հեռու, Տյամպասակ նահանգի, Տյամպատսակ քաղաքից դեպի հարավ։ Համալիրի տարածքում դեռևս 5-րդ դարում տաճար է եղել, սակայն պահպանված կառուjցները թվագրվել են 11-13-րդ դարերին։ Սկզբնապես տաճարային համալիրն առնչություն է ունեցել շիվայական կուռքերի հետ, սակայն ավելի ուշ դարձել է բուդդիզմի թհերավադայի կենտրոն և մինչ օրս ծառայում է որպես այդպիսին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաթ Փհուն սկզբնապես նույնացվել է Շրեստապուրա քաղաքի հետ, որը գտնվել է Լինգապարվատա լեռան (լեռը հետագայում անվանվել է Կաո) արևելյան կողմում՝ Մեկոնգ գետի ափին։ 5-րդ դարի երկրորդ կեսին քաղաքն արդեն թագավորության մայրաքաղաքն է եղել և կապ է ունեցել Չենլա և Տյամպա պետությունների հետ։ Մոտավորապես այդ ժամանակ լեռան վրա կառուցվել է առաջին տաճարային շինությունները։ Շիվա աստծո պաշտամունքում առանձնահատուկ խորհուրդ է ունեցել լինգամայի տեսք ունեցող լեռը, ընդ որում՝ գետը խորհրդանշել է Համաշխարհային օվկիանոսը կամ Գանգեսը։ Տաճարը նվիրվել է Շիվային, իսկ տաճարի մոտով հոսող գետերը համարվել են սուրբ։ Ամենայն հավանականությամբ դեռևս 10-րդ դարում՝ Յաշովարման I-ի գահակալության տարիներին, Վաթ Փհուն Անգկոր մայրաքաղաքով եղել է Քմերական կայսրության կազմում։ Շրեստապուրան ընդգրկվել է նոր քաղաքի կազմում, որը գտնվել է տաճարի հարավային կողմում։ Հետագայում հին տաճարների քարե աղյուսներն օգտագործվել են շինությունների վերակառուցման ժամանակ։ Ներկայումս պահպանված տաճարը կառուցվել է 11-րդ դարում։ Երբ կայսրությունում ընդունվել է թհերավադայի բուդդիզմը, տաճարային համալիրը վերակառուցվել է։ Երբ այս տարածքում հաստավել են լաոները, տաճարը շարունակել է իր գործունեությունը, և ամեն տարի փետրվարին կազմակերպվել են տաճարային տոնակատարություններ։ 2001 թվականին տաճարային համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաթ Փհու տաճարը, ինչպես բոլոր քմերական տաճարները, նայում է արևելյան կողմ։ Հիմնականում կողմնորոշումը կապված է սուրբ լեռան ու գետի հետ։ Տաճարից 1400 մետր հեռու գտնվում է աղբյուրը, իսկ դեպի արևելք՝ Մեկոնգ գետի մյուս ափին, գտնվում է քաղաքը։ Տաճարից սկիզբ առնող ճանապարհները տանում են դեպի այլ տաճարներ և վերջնական արդյունքում՝ Անգկորի տաճարային համալիր։
Տաճարի շրջակայքում տեղակայված են պալատներ, որոնք հայտնի են, որպես հյուսիսային և հարավային կամ արական և իգական։ Տաճարն ու պալատները դաասավորված են մի գծով։ Պալատների նշանակությունն անհայտ է։ Հյուսիսային պալատն ավելի լավ է պահպանվել։ Ընդհանուր առմամբ շինությունները համապատասխանում են վաղ անգորական ոճին[3]։
Սրբավայրից դեպի հարավ գտնվում է հինդուիստական եռյակի բարձրաքանդակը, իսկ դեպի հյուսիս՝ Բուդդայի ոտնահետքը, որը ևս պատկերվել է փղի և կոկորդիլոսի կերպարանքով։ Ոմանք կարծել են, թե կոկորդիլոսի քարը կապ ունի մարդկային զոհաբերությունների հետ, որոնք նկարագրվել են 6-րդ դարի չինական աղբյուրներում։
Համալիրի կառույցների զգալի մասը գտնվում է անմխիթար վիճակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Центр всемирного наследия
- ↑ «Maps for the world». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Administrator. «Exhibition Hall». www.vatphou-champassak.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freeman, Michael (1996). A Guide to Khmer Temples in Thailand and Laos. Weatherhill. ISBN 0-8348-0450-6.
- Higham, Charles (2001). The Civilization of Angkor. Phoenix. ISBN 1-84212-584-2.
- Internation Council on Monuments and Sites report report on World Heritage Site application, September 2001.
- Official Vat Phu Website - history, timetable, news, projects, and more Արխիվացված 2017-09-16 Wayback Machine
- Wat Phu preservation project summary Արխիվացված 2010-12-09 Wayback Machine
- Explore Wat Phu with Google Earth Արխիվացված 2011-08-17 Wayback Machine
- Laos Travel Guide Wat Phu Champasak Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաթ Փհու» հոդվածին։ |
|