Վաթսյայանա Մալլանագա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Ծնվել է | 3-րդ դար Հնդկաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | սանսկրիտ |
Վաթսյայանա Մալլալանգա (մոտ. մ. թ. 3-6-րդ դարեր), հնդիկ փիլիսոփա և գիտնական, ով հայտնի է դարձել իր հեղինակած «Կամասուտրա» տրակտատի շնորհիվ։
Վաթսյայանայի մասին շատ քիչ տեղեկություն է հայտնի։ Ճշգրիտ որոշված չէ նաև այն դարը (չնայած, նման խնդիրը բնորոշ է ամբողջ վաղ հնդկական ժամանակագրությանը), երբ նա ապրել է՝ հայտնի է միայն, որ նա եղել է ղուպտերի ժամանակաշրջանում (մ. թ. 3-6-րդ դարեր)։
Վաթսյայանան սանսկրիտով գրել է «Կամասուտրա» տրակտատը, որը կամա սիրային զգացողությունից հաճույք ստանալու առաջին հին հնդկական ձեռնարկն է։ Զանգվածային մշակույթում առավել հայտնի է տրակտարի սեքսուալ դիրքերի մասին հատվածը, չնայած աշխատության հիմնական մասը նվիրված է ընդհանուր փիլիսոփայությանը և սեռերի միջև հարաբերության հոգեբանությանը, կանանց հետ սիրային հարաբերությունների, ամուսնական կյանքի և արտաամուսնական հարաբերությունների մասին։