Վեզիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վազիրից)
19-րդ դար, Իրանի ազգային թանգարան

Վեզիր (արաբերեն وزير‎‎, «նախարար»[1], պահլավերեն vih’r, վճռող), մուսուլմանական պետություններում նախարարի և բարձրաստիճան պաշտոնյաների տիտղոս, քաղաքական և ռազմական վարչության գլուխը։

Վեզիր բառը ծագում է պահլավերեն վիչիր (վճի՞ռ) բառից, որ նշանակում է «անձ, որը որոշում է»։ Օրինակ, Օսմանյան կայսրությունում վեզիրը վարչության ղեկավարն էր, հրապարակում էր սուլթանի հրամանագրերը, ստորագրում հաշտության պայմանագրեր։

Իսլամադավան երկրների մեծ մասում զինվորական և քաղաքացիական բարձրագույն աստիճանավորներին տրվող տիտղոս։

Օսմանյան կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում վեզիրի տիտղոս ստանում էին բարձրաստիճան պալատականներն ու նահանգապետները։ Մեծ վեզիրը (վեզիրի ազամ կամ սադրազամ) երկրի փաստացի ղեկավարն էր, պատերազմի ժամանակ համարվում էր բանակի գերագույն հրամանատարը, տնօրինում էր երկրի ֆինանսական և դատական գործերը, սուլթանի անունից հրապարակում հրովարտակներ, կնքում դաշնագրեր։

1876 թվականի թուրքական սահմանադրությամբ մեծ վեզիրը գլխավորում էր մինիստրների խորհուրդը։

Վեզիրի պաշտոնը Թուրքիայում վերացավ 1922 թվականին՝ հանրապետության հաստատումով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «stanbul.ru կայք, Վեզիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. ՀՍՀ, Վեզիր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ