Վազգեն Մանասյան
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1958[1] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վազգեն Իգնատի Մանասյան (մարտի 13, 1958[1], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայկական արմատներով խորհրդային և տաջիկ ֆուտբոլիստ, հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), մարզիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազգեն Մանասյանը ֆուտբոլ սկսել է խաղալ Դուշանբեի շենքերի բակերում։ 1968-1970 թվականներին մասնակցել է «Կաշվե գնդակ» համամիութենական մրցույթին։ Այնուհետև ընդունվել է «Սպարտակ» մարզադաշտին կից թիվ 5 մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզվել է Վալերի Ֆայզրախմանովի և Վալերի Կորչեևի մոտ։ 1975-1979 թվականներին սովորել է Տաջիկստանի պոլիտեխնիկական ինստիտուտում և միաժամանակ հանդես է եկել ինստիտուտի թիմում Տաջիկստանի առաջնությունում։ 1979 թվականի սեպտեմբերին հրավիրվել է «Պամիր»։ Քանի որ նրան հնարավոր չէր հայտագրել, Մանասյանը խաղացել է փոխարինող կազմում, որտեղ էլ դրսևորել է իր ռմբարկուական որակները։
1980 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է առաջնության բոլոր 46 հանդիպումներին և դարձել 16 գոլի հեղինակ։ Հետագա մրցաշրջաններում նույնպես նա շատ գոլեր է խփել, իսկ թիմն առաջին լիգայում առաջատարի դերում է եղել։ 1986 թվականի առաջնությունում Մանասյանը խփել է 27 գոլ։ Այդ ցուցանիշը նրան թույլ է տվել դառնալ «Տաջիկստանի Կոմսոմոլեց» թերթի «Կրակող խաղակոշիկների» մրցանակակիր, որը սահմանվել է մրցաշրջանի առաջին լիգայի ամենաարդյունավետ ռմբարկուի համար։ 1987 թվականի մայիսի 31-ին «Ռոստսելմաշ»-ի դեմ արտագնա խաղում նա խփել է իր 100-րդ գոլը ազգային առաջնություններում առաջին լիգայի թիմերի կազմում։ 1988 թվականի մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել փոքր ոսկե մեդալներ առաջին լիգայի առաջնությունում և դուրս գալ բարձրագույն լիգա։ Արդյունքում 120 գոլով նա դարձավ առաջին լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Բարձրագույն լիգայում Մանասյանն այնքան էլ արդյունավետ չի խաղացել. երեք մրցաշրջանում նա խփել է ընդամենը 3 գոլ[2]։
1992 թվականի ապրիլին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, հեռացել է «Պամիր»-ից և տեղափոխվել «Զենիթ»[3]։ Սանկտ Պետերբուրգում 4 խաղ է անցկացրել, որպես «հարձակվող»[4]։ Վնասվածքը նրան խանգարել է թիմում տեղ գրավել՝ «Սպարտակի» հետ խաղում սեպավոր խաղակոշիկով կանգնել են նրա ոտքի աքիլլեսյան ջլի վրա։ Ամառային ընդմիջմանը նրա վնասվածքն ապաքինվել է, սակայն ստուգողական խաղում կրկին վնասվածք է ստացել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խաղացողի մոտ ջիլը մասնակի պատռվել է։ Արդյունքում, ակումբի ղեկավարության հետ փոխհամաձայնությամբ պայմանագիրը լուծարվել է, Մանասյանը վերադարձել է Դուշանբե, որտեղ ամբողջովին բուժել է վնասվածքը և տեղափոխվել Ուկրաինա, որտեղ մի քանի մրցաշրջան է անցկացրել առաջին լիգայի «Վորսկլա» ակումբում՝ ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն[5]։ 1992 թվականին նա մեկ հանդիպում է անցկացրել Տաջիկստանի ազգային հավաքականի կազմում[6]։
Կարիերան ավարտել է 1996 թվականին՝ Ռուսաստանի երկրորդ լիգայի «Ինդուստրիա» (Բորովսկ) թիմում։ Այնուհետև վերադարձել է Պոլտավա, որտեղ մարզել է КФК թիմը, ինչպես նաև եղել Պոլտավայի մարզի տարբեր տարիքի թիմերի գլխավոր մարզիչը։
2003 թվականի դեկտեմբերից մարզել է Վոլոչանին-Ռատմիր ակումբը[7]։ 2004 թվականին հեռացել է թիմից։ 2005 թվականին աշխատել է «Նովոռոսիյսկ» ֆուտբոլային ակումբի հետ, որը խաղացել է Հարավային դաշնային շրջանի սիրողական լիգայում[8]։ 2006-2007 թվականներին գլխավորել է Պավլովսկի ստանիցայի «Կոլոս» ֆուտբոլային ակումբը[9]։ 2011 թվականի սկզբին նա նշանակվել է Ուզբեկստանի առաջնության առաջին լիգայում հանդես եկող Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբի գլխավոր մարզիչ[10]։ Հետագայում դարձել է ակումբի մարզչական շտաբի անդամ[11]։
Մանասյանը ունի երկու երեխա՝ ավագ դուստրը՝ Օլգան և որդին Արսենը (ծն. 01/08/1987)։ Օլգան աշխատում է որպես Պոլտավայի մարզի գլխավոր մանկաբույժ։ Արսեն Մանասյանը նույնպես ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը[12]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Манасян Вазген»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «История «Зенита». Сезон 1992»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին։ Վերցված է 2009-07-04
- ↑ «Статистика на сайте zenit-history.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-08-ին։ Վերցված է 2013-10-24
- ↑ «Офіційний сайт Федерації футболу України»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-27-ին։ Վերցված է 2010-07-20
- ↑ «International Matches 1992 — Asia»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին։ Վերցված է 2010-07-20
- ↑ Из «Памира» — в тверскую Венецию
- ↑ «ФК «Новороссийск»: цвета прежние, тренер новый»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2012-05-28
- ↑ «В списке футболистов мира есть и павловчане» (ռուսերեն)։ Pav-edin23.ru։ 2014-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին։ Վերցված է 2019-07-05
- ↑ «В списке футболистов мира есть и павловчане» (ռուսերեն)։ Pav-edin23.ru։ 2014-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին։ Վերցված է 2019-07-05
- ↑ Вазген Манасян стал помощником главного тренера ташкентского «Локомотива»
- ↑ Манасян Арсен Вазгенович
|
- Մարտի 13 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Տաջիկ ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Խորհրդահայեր
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Վորսկլայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Դնեպրի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ