Վազգեն Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Բաբայան
Ծնվել էհունվարի 25, 1931(1931-01-25)
ԾննդավայրՆուկզար, Շամխորի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 4, 2016(2016-12-04) (85 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1981)
Մասնագիտությունմեքենագետ

Վազգեն Սևոյի Բաբայան (հունվարի 25, 1931(1931-01-25), Նուկզար, Շամխորի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2016(2016-12-04)[1]), հայ մեքենագետ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Բաբայանը ծնվել է 1931 թվականի հունվարի 25-ին, Նյուզգեր (այժմ՝ Նուկզար, Ադրբեջանի Շամխորի շրջան) գյուղում: 1954 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1957-1960 թվականներին աշխատել է Շամխորի ոռոգման մեքենայացման կայանի փորձարար-մեխանիկական լաբորատորիայի վարիչ, 1960-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում, 1972-2003 թվականներին՝ լեռնային երկրագործության քարքարոտ և աղուտ հողերի մեքենայացման բաժնի վարիչ, 1981-1993 թվականներին, միաժամանակ՝ «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ[2]:

Աշխատանքները վերաբերում են քարքարոտ և աղուտ հողերի յուրացման մեքենաների համալիրի մշակման, լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին: Ստեղծված մեքենաները (քարհավաք ԿՈւՄ-1, 2, ՍԿՆ-3, 2, քարհավաք և քարջարդ ԿԴԿ-50 և այլ) ներդրվել են արտադրության մեջ (խՍՀՄ-ում և Կուբայում):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1983) և բրոնզե (1977) մեդալներ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Машины для освоения каменистых земель, М.,1979 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бабаян Вазген Севоевич — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2019-06-16 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 182:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5