Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշարձան (Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշարձան (այլ կիրառումներ)
Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշարձան
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Վազգեն Առաջին կաթողիկոսի հուշարձան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին նվիրված հուշարձան Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ գտնվող քաղաքային զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ[1][2]։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական, մշակույթի գործիչներ, Էջմիածին քաղաքի բնակիչներ։

Վազգեն Առաջինին նվիրված հուշարձաններ կան նաև Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008), Վանաձորի համանուն դպրոցի բակում (քանդակագործ՝ Համլետ Մատինյան, 2009)[3]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]