Վազգեն Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Աբգարյան
Ծնվել էօգոստոսի 20, 1922(1922-08-20)
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էհունիսի 2, 1994(1994-06-02) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1952)
Մասնագիտությունհոգեբույժ և հոգեբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1967)
ԱշխատավայրԽորհրդային բանակ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վազգեն Դանիելի Աբգարյան (օգոստոսի 20, 1922(1922-08-20), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հունիսի 2, 1994(1994-06-02), Երևան, Հայաստան), հայ հոգեբույժ, հոգեբան։ Բժշկագիտության թեկնածու։ Բժշկական ծառայության կապիտան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Աբգարյանը ծնվել է Աշտարակում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, Ստալինգրադի պաշտպանության համար մղած մարտերում վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ, ապա՝ զորացրվել։ 1945-1950 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ 1950-1952 թվականներին եղել է նույն ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում։ 1952-1960 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական բժիշկ, ունեցել է բժշկական ծառայության կապիտանի կոչում։ 1960-1967 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «էլեկտրաֆարմակոթերապիայի ազդեցությունը զանազան ծագման ցնցումային վիճակների վրա» թեմայով, և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1967-1983 թվականներին եղել է հոգեբուժության ամբիոնի դոցենտ և պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1960-1969 թվականներին, միաժամանակ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության լաբորատորիայում՝ որպես կրտսեր, 1969-1982 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1983-1993 թվականներին աշխատել է Նաիրիի շրջանի Եղվարդի բուժմիավորման պոլիկլինիկայում՝ որպես հոգեբույժ։

Հեղինակ է հոգեբուժության և հոգեբանության խնդիրներին նվիրված մի քանի տասնյակ գիտական հոդվածների։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1994 թվականի հունիսի 2-ին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան
  • «Անբասիր ծառայության համար» շքանշան
  • «Մարտական սխրանքների համար» շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • Հոբելյանական մեդալներ

Հոգեբանական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համակցված սարք որոշ հոգեբանական պրոցեսների ուսումնասիրության համար (ռուսերեն), Խաչատուր Աբովյանի անվան ՀՄԻ հոգեբանության լաբորատորիայի գիտական աշխատությունների ժողովածու, հատոր 3, Երևան, 1960։
  • Մտավոր և աշխատանքային գործունեության անհատական առանձնահատկությունների դրսևորման որոշ գործոնների մասին (ռուսերեն), Հոգեբանների անդրկովկասյան 3-րդ գիտաժողովի նյութերը, Բաքու, 1962։
  • Մտավոր գործունեության տարբեր տեմպեր ունեցող 2-3 դասարանների աշակերտների ուղեղային գործունեության որոշ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների խնդրի մասին (ռուսերեն), Անդրկովկասյան հանրապետությունների հոգեբանների 5-րդ գիտաժողով, 1970։
  • Մտածողության տարբեր տեմպեր ունեցող 2-3 դասարանների աշակերտների ԷՈՒԳ-ի անհատական առանձնահատկությունները (ռուսերեն), հանրապետական գիտաժողով, Երևան, 1972։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։