Վադիմ Ռազումովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Ռազումովսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 25, 1958(1958-02-25) (66 տարեկան)

Վադիմ Ռազումովսկի (ռուս.՝ Вади́м Владиле́нович Разумо́вский, փետրվարի 25, 1958(1958-02-25)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերենին, իտալերենին, գերմաներենին և անգլերենին։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980-1984 թվականներին՝ Մալիում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1989-1994 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
  • 1997-2000 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
  • 2003-2006 թվականներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության աշխատակից։
  • 2008-2012 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2012-2015 թվականներին՝ Վատիկանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական, ավագ խորհրդական։
  • 2015-2017 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) բաժնի պետ։
  • 2017-2019 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2019 թվականի մարտի 4-ից Գվինեայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2019 թվականի մարտի 4-ից Սիերա Լեոնեյում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի խորհրդական (2004 թվականի հունիս)[3]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հունիսի 11)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]