Վադիմ Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Կուզնեցով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Tver Military College?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 12, 1939(1939-10-12) (84 տարեկան)
Ծննդավայր Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Վադիմ Կուզնեցով (ռուս.՝ Вади́м И́горевич Кузнецо́в, հոկտեմբերի 12, 1939(1939-10-12), Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տվերի Սուվորովի ռազմական ուսումնարանը, ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1965)։ Տիրապետում է սվահիլի, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1965 թվականից։

  • 1965-1967 թվականներին՝ Տանզանիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1967-1970 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1970-1975 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1975-1979 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1979-1987 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1987-1989 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1989-1992 թվականներին՝ Ավստրալիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն։
  • 1994 թվականի սեպտեմբերի 13-ից-1998 թվականի հունիսի 30-ը՝ Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի օգոստոսի 6)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]