Վադիմ Կիրպիչենկո
Վադիմ Կիրպիչենկո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1922 |
Ծննդավայր | Կուրսկ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2005 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | հետախույզ |
Ամուսին | Valeria Nikolaïevna Kirpitchenko? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սերգեյ Կիրպիչենկո |
Վադիմ Կիրպիչենկո (ռուս.՝ Вадим Алексеевич Кирпиченко, սեպտեմբերի 25, 1922, Կուրսկ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 3, 2005), խորհրդային հետախույզ, գեներալ-լեյտենանտ[2]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրպիչենկոն ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 25-ին Կուրսկում (Կուրսկի մարզ, ԽՍՀՄ)[3][4]: Նա հաճախել է թիվ 4 ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը, որը սովորական միջնակարգ կրթությանը զուգահեռ տրամադրել է նախնական օդաչվական ուսուցում[5]։ Ապա շարունակեց հաճախել Ժուկովսկու անվան ռազմաօդային ուժերի ինժեներական ակադեմիան, սակայն Բարբարոսա ռազմական գործողության պատճառով 1941 թվականին նրա ուսումն ընդհատվեց[5]։
![]() |
1940 թվականին ես կամավոր միացա Կարմիր բանակին, ծառայեցի օդադեսանտային զորքերում և կռվեցի 103-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի կազմում - Վադիմ Կիրպիչենկո[6]
|
![]() |
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրպիչենկոն ուղարկվել է ռազմաօդային ուժերի ինժեներական ակադեմիա։ 1945 թվականի հունվարից ծառայել է ռազմաճակատում՝ 103-րդ օդադեսանտային դիվիզիայի շարքերում, Բալատոն լճի մոտ տեղի ունեցած մարտերի մասնակից է[2]։ Ավագ սերժանտ Կիրպիչենկոն մասնակցել է Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը[6]։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրպիչենկոն զորացրվել է 1946 թվականին, 1947 թվականին ընդունվել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբերենի բաժինը, որն ավարտել է 1952 թվականին։ Ուսման տարիներին ընտրվել է ինստիտուտի կուսակցական կազմակերպության քարտուղար[2]։ Ուսումն ավարտելուց հետո նրան խնդրեցին շարունակել ծառայել ՊԱԿ-ում։
1952 թվականին եղել է թիվ 101 հետախուզական դպրոցի աշակերտ, հետախուզական դպրոցն ավարտելուց հետո գործուղվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի ՊԳՈՒ Արեւելյան բաժնի աշխատակազմ։
Կիրպիչենկոն եղել է ռեզիդենտ Եգիպտոսում, Թունիսում (1970-1974): Հինգ տարի (1974 թվականի մայիսից մինչև 1979 թվականի օգոստոս) ղեկավարել է անօրինական հետախուզությունը (ԽՍՀՄ ՊԱԿ-ի ՊԳՈՒ «C» տնօրինություն): Աշխատել է Հելեն և Պիտեր Կրոգերների հետ (Լեոնտինա և Մորիս Կոեն):
Կիրպիչենկոն ղեկավարել է Ամինի պալատի գրոհը 1979 թվականին։
1979-1991 թվականներին Կիրպիչենկոն եղել է ԽՍՀՄ ԿԳԲ ՊԳՎ պետի առաջին տեղակալ։ Կրյուչկովի պաշտոնի բարձրացումից հետո, ինչպես գրել է Մլեչինը, «Իրավահաջորդի հարցը երկար ժամանակ չէր լուծվում։ Մի քանի ամիս շարունակ Առաջին գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարել է գեներալ-լեյտենանտ Վադիմ Ալեքսեևիչ Կիրպիչենկոն։ Այլ պարագայում նա կգլխավորեր հետախուզությունը, բայց Կիրպիչենկոն արդեն վաթսունվեց տարեկան էր, իսկ Գորբաչովը պահանջում էր առաջադրել երիտասարդներին»[7].: 1997 թվականին Կիրպիչենկոն հրաժարական է տվել։ Թոշակի անցնելուց հետո նա ղեկավարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության խորհրդատուների խումբը։
Ընտանիք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրպիչենկոն մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 3-ին[3][4]։ Նրա կինը՝ Վալերիա Նիկոլաևնան, բանասեր էր և արաբական գրականության մասնագետ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում։ Նա մահացել է 2015 թվականին[8]:
Նրանց որդին՝ Սերգեյ Վադիմովիչը, ծնվել է 1951 թվականին, և ծնողների նման մասնագիտացել է Մերձավոր Արևելքի հարցերում։ Նա դարձել է դիվանագետ և ծառայել որպես դեսպան Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբիայում, Սիրիայում և Եգիպտոսում[8][9]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան[6];
- Լենինի շքանշան[6]
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան[6]
- Կարմիր դրոշի շքանշան՝ երկու անգամ[6]
- Հայրենական պատերազմի շքանշան 1-ին աստիճանի[6]
- Կարմիր աստղի շքանշան[6]
- Պատվո նշանի շքանշան[6]
- մեդալ «Արիության համար»[6]
- ԽՍՀՄ բազմաթիվ մեդալներ[6]
- կրծքանշան «Պետական անվտանգության պատվավոր աշխատակից»[6]
- կրծքանշան «Հետախուզության ոլորտում ծառայության համար»[6]
- Ռուսաստանի ԱՀԾ մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (2000)՝ «Հետախույզի արխիվից» գրքի համար[6]
- Կուրսկ քաղաքի պատվավոր քաղաքացի[2][6]
- ութ արտասահմանյան շքանշան[6]
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кирпиченко В. А. Разведка: лица и личности. — 3-е изд., доп. — М.: Международные отношения, 2017. — 398 с. — (Секретные миссии).; ISBN 978-5-7133-1562-7[10]
- Кирпиченко В. А. Из архива разведчика. — М.: Международные отношения, 1993. — 334 с. — (Секретные миссии).; ISBN 5-7133-0712-3
- Кирпиченко В. А. Разведка выходит из зоны молчания. //Военно-исторический журнал. — 1995. — № 2. — С.80-87.
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետական անվտանգության լեյտենանտ;
- Պետական անվտանգության ավագ լեյտենանտ (28 ապրիլի, 1941);
- Պետական անվտանգության մայոր (11 փետրվարի, 1943);
- Պետական անվտանգության փոխգնդապետ (4 հոկտեմբերի, 1944);
- փոխգնդապետ (հուլիս 1945);
- գնդապետ (1949)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրպիչենկոյի անունը ներկայացված է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հուշատախտակի վրա[2][6]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- |Антонов В. С. Житейская правда разведки. — М.: Вече, 2013.
- Антонов В. С. Начальники советской внешней разведки. — М.: Вече, 2015. — 347 с. — (Гриф секретности снят).; ISBN 978-5-4444-2745-3
- Бондаренко А. Ю. Разведка без вымыслов и выстрелов. — М.: Кучково поле, 2009. — 286 c. — (Тайны спецслужб).; ISBN 978-5-9950-0057-0
- Капитонов К. А. Египтолог из внешней разведки. — М.: ООО «Алгоритм-Книга», 2008.
- Млечин Л. М. История внешней разведки. Карьеры и судьбы. — М.: Центрполиграф, 2011. — 509 с. — ISBN 978-5-227-03099-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 https://web.archive.org/web/20240303090035/https://shieldandsword.mozohin.ru/personnel/kirpichenko_v_a.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 РИА Новости, «Исполняется 85 лет со дня рождения легендарного разведчика Кирпиченко», 05:27, 25/09/2007
- ↑ 3,0 3,1 «Исполняется 85 лет со дня рождения легендарного разведчика Кирпиченко» (ռուսերեն). RIA Novosti. 25 September 2007. Վերցված է 6 September 2019-ին.
- ↑ 4,0 4,1 «Кирпиченко Вадим Алексеевич» (ռուսերեն). Foreign Intelligence Service. Արխիվացված է օրիգինալից 10 May 2013-ին. Վերցված է 6 September 2019-ին.
- ↑ 5,0 5,1 «КИРПИЧЕНКО Вадим Алексеевич» (ռուսերեն). shieldandsword.mozohin.ru. Վերցված է 6 September 2019-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 «Владимир Сергеевич Антонов, «Жизнь в разведке. Искусство дружить с шефом ЦРУ и оставаться патриотом.» НВО, 2012-09-21». Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին. Վերցված է 2012-09-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Начальник разведки не любил театр - МК». Արխիվացված է օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2023-09-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 «Биография Сергея Кирпиченко». tass.ru (ռուսերեն). TASS. 2 September 2019. Վերցված է 8 September 2019-ին.
- ↑ «Умер посол России в Египте Сергей Кирпиченко». ria.ru (ռուսերեն). RIA Novosti. 2 September 2019. Վերցված է 4 September 2019-ին.
- ↑ Первое издание книги вышло в свет в 1998 году, второе — в 2001 году.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография
- биография
- РИА Новости, «Исполняется 85 лет со дня рождения легендарного разведчика Кирпиченко», 05:27, 25/09/2007
- Кирпиченко Вадим Алексеевич
- Судьба резидента
- Владимир Сергеевич Антонов, «Жизнь в разведке. Искусство дружить с шефом ЦРУ и оставаться патриотом.» НВО, 2012-09-21.
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Կուրսկ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2005 մահեր
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հետախույզներ
- Խորհրդային գեներալներ