Վադա փավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադա փավ
वडा पाव
Վադա փավի բաղադրիչները
Մահարաշտրայ
Ծագում
Տեսակֆասթ-ֆուդ
Ենթատեսակնախաճաշիկ, Արագ սնունդ և սենդվիչ
Առաջացման երկիրՀնդկաստան Հնդկաստան
Բաղադրամասեր
ՀիմնականԿանաչ չիլի, կոճապղպեղ, ձեթ, կարտոֆիլ, մանանեխի սերմեր, ալյուր
 Vada Pav Վիքիպահեստում

Վադա փավ, (մարաթհի՝ वडा पाव), հայտնի բուսական ֆասթ-ֆուդ ուտեստ։ Տարածված է Հնդկաստանի Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում։ Իրենից ներկայացնում է սենդվիչ, կազմված ոչ քաղցր հացից (փավ) և երկու կարտոֆիլային կոտլետներից (վադա)։ Կծու, ախորժելի ուտեստ է։ Ենթադրվում է, որ առաջացել է Բոմբեյում ` 1971 թվականին։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր կտրատած կանաչ չիլին, կոճապղպեղը և քրքումը, տապակում են ձեթով և մանանեխի սերմերի հետ միասին խառնում են եփած կարտոֆիլային պյուրեին, ավելացնում մի քիչ ալյուր և ստացված զանգվածից ձևավորում ոչ մեծ կոտլետներ, որից հետո տապակում յուղի կամ ձեթի մեջ։ Վադա փավը սովորաբար մատուցում են չատնիով (հնդկական համեմունք), որը պատրաստվում է կոկոսի քերած միջուկով, տամարինդով և սխտորով։ Այս ուտեստին կարող են ավելացնել նաև պանիրի շերտեր, սիչուանյան սոուս, ուտել սամսայով (կարկանդակի տեսակ)։

«Jain vada pav»-ը չի պարունակում սոխ, սխտոր և կարտոֆիլ։ Գուջարաթ նահանգում տարածված է չտապակված կարտոֆիլով բաղադրատոմսը, որը կոչվում է «Բոմբեյի վադա փավ»։

Վադա փավ պատրաստում են ինչպես խոշոր, արագ սննդի ցանցերում, այնպես էլ փողոցային առևտրականները։

Տեղեկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Deconstructing the Pav Bhaji. Hafta magazine, 16.10.2006 Արխիվացված 2009-01-05 Wayback Machine