Վագր արքա
![]() | |
Ժանր | վավերագրական ֆիլմ և true crime? |
Թեմա | Joe Exotic?, big cat? և Don Lewis? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Eric Goode? և Rebecca Chaiklin? |
Գլխավոր դերերում | Joe Exotic?, Carole Baskin? և Bhagavan Antle? |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | մարտի 20, 2020-ից ապրիլի 12, 2020-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«Վագր արքա․ Սպանություն, քաոս և խելագարություն» (անգլ.՝ Tiger King: Murder, Mayhem and Madness), օգտագործվում է նաև «Վագր արքա» (անգլ.՝ Tiger King) անվանումը, 2020 թվականի ամերիկյան իրական քրեական վավերագրական մինի սերիալ կենդանիների իրավունքների պաշտպան Ջո Էկզոտիկի մասին[1]։ Այն թողարկվել է Նեթֆլիքսում 2020 թվականի մարտի 20-ին[2]։ Հաղորդավար Ջոել ՄաքՀեյլի մասնակցությամբ հատուկ տարբերակը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 12-ին, որտեղ ՄաքՀեյլը հարցազրույցներ է վերցրել այն աստղերից, ում մասին պատմում էին Էկզոտիկը և ինքը սերիալը։
Սերիալը բարձր գնահատականներ է ստացել քննադատների կողմից, և, ըստ Nielsen ratings-ի, այն դիտվել է ավելի քան 34.3 միլիոն մարդկանց կողմից, դառնալով Նեթֆլիքսի ամենահաջող թողարկումներից մեկը[3]։
Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Directed by | Original release date |
---|---|---|---|
1 | "Ձեր միջին Ջոն չէ" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
2 | "Անձի պաշտամունք" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
3 | "Գաղտնիքը" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
4 | "Խաղալով կրակի հետ" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
5 | "Ամերիկան նորից էկզոտիկ դարձնել" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
6 | "Դա ազնիվ արարք է" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
7 | "Տեղահանված" | Էրիկ Գուդ & Ռեբեկա Չեյքլին | Մարտի 20, 2020 |
Հատուկ[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Original release date |
---|---|---|
8 | "Վագր արքան և ես" | Ապրիլի 12, 2020 |
Հատուկ հետշոու նախագիծ Ջոել ՄաքՀեյլի մասնակցությամբ |
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes վեբ կայքի ակնարկում, սերիալը ստացել է 89% գնահատականը, որը հիմնվել է 75 ակնարկների վրա՝ միջին 7.88/10 վարկանիշով։ Կայքի պաշտոնական քննադատական ակնարկն ասում է․ «Տարօրինակ ճշմարիտ քրեական պատմություն, որը դուք պետք է տեսնեք, հավատալու համար, «Վագր արքա»-ն խառնաշփոթ է և գերիշխող կախվածության դիմանկար, որը սարսափելիորեն սխալ է ընթանում»[4]: Metacritic-ում, որը ներկայացնում է գլխավոր հրատարակությունների գնահատականների միջինը, սերիալը ստացել է 100-ից 75 միավոր՝ 13 քննադատների ակնարկների հիման վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ դրական ակնարկներ»[5]։
Variety պարբերականից Քերոլայն Ֆրամքեն անվանել է սերիալը «կեղտոտ, բայց անդիմադրելի» և, որ «նրանց համար, ով սիրում է Նեթֆլիքսի վավերագրական սերիալները, [...] «Վագր արքա»-ն առանց կասկածի աղմուկ է բարձրացնելու»[6]։ Ջոշուա Ռիվերան The Verge-ից ասել է, որ «Վագր արքայի ամեն րոպեն անակնկալի է բերում՝ խարիզմատիկ օտարի անհավատալի և հիասքանչ պատմություններով»[7]։
Լսարանի կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Nielsen-ի, սերիալը դիտվել է ավելի քան 34.3 միլիոն մարդկանց կողմից իր թողարկումից հետո 10 օրերի ընթացքում, դարձնելով սա Նեթֆլիքսի ամենահաջող նախագծերից մեկը[8]։ Այս հաջողությունը բացատրվում է նաև COVID-19 (կորոնավիրուսի) համավարակով, որի պատճառով կարանտինային ռեժիմ է հայտարարվել, և մարդիկ հիմնականում չեն լքում իրենց տները[9]։ Կորոնավիրուսին նվիրված ապրիլյան մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են սերիալի գլխավոր սուբյեկտի՝ Ջո էկզոտիկի ներման հնարավորության մասին[10]:
Հետագա սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանափակ սերիաների ադապտացիաները գտնվում են արտադրությունում, որը գլխավորում է Universal Content Productions-ը։ Այն հիմնված է լինելու Wondery-ի երկրորդ եթերաշրջանի «Over My Dead Body» պոդքասթի վրա՝ Քեյթ Մաքկիննոնի մասնակցությամբ որպես գործադիր պրոդյուսեր։ Այլ քասթինգներ, ցանցային կամ սթրիմինգային հարթակների մասին տեղեկություններ դեռ ևս չեն հրապարակվել[11]։
2020 թվականի ապրիլի 6-ին հայտարարվել է, որ «Հետազոտելով Ջո էկզոտիկի տարօրինակ աշխարհը» անվանմամբ հեռուստասերիալը թողարկվելու է Investigation Discovery-ու[12] մ։
2020 թվականի ապրիլի 8-ին Deadline Hollywood-ը հաստատել է, որ Ռայան Մերֆին բանակցությունների մեջ է գտնվում՝ Ջո Էկզոտիկի դերում Ռոբ Լոուի հետ սերիալ կամ ֆիլմ թողարկելու համար[13]։
2020 թվականի ապրիլի 13-ին Fox-ը և TMZ-ը թողարկել են մեկ ժամ տևողությամբ «TMZ հետաքննում․ Վագր արքան՝ ինչ է իրականում տեղի ունեցել»[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Miller Julie (March 19, 2020)։ «Netflix's Wild Tiger King Is Your Next True Crime TV Obsession»։ Vanity Fair։ Վերցված է March 19, 2020
- ↑ «Tiger King»։ Netflix։ Արխիվացված է օրիգինալից February 20, 2020-ին։ Վերցված է 2020-02-22
- ↑ Kaplan Michael։ «Everything you need to know about Netflix's new Joe Exotic doc, 'Tiger King'»։ New York Post (March 19, 2020) (NYP Holdings, Inc)։ Արխիվացված է օրիգինալից March 20, 2020-ին։ Վերցված է March 20, 2020
- ↑ «Tiger King: Murder, Mayhem, and Madness»։ Rotten Tomatoes։ Վերցված է April 8, 2020
- ↑ «Tiger King: Season 1»։ Metacritic։ Վերցված է April 7, 2020
- ↑ Framke Caroline (March 20, 2020)։ «Netflix's 'Tiger King': TV Review»։ Variety։ Վերցված է March 31, 2020
- ↑ Rivera Joshua (April 1, 2020)։ «Tiger King is a show about how the internet eats us all»։ The Verge։ Վերցված է April 1, 2020
- ↑ Spangler Todd (April 7, 2020)։ «‘Tiger King’ Nabbed Over 34 Million U.S. Viewers in First 10 Days, Nielsen Says (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է April 7, 2020
- ↑ Alexander Julia (2020-04-03)։ «Tiger King is a viral success because Netflix rules the jungle»։ The Verge։ Վերցված է 2020-04-03
- ↑ Schwartz Ian։ «Reporter Asks Trump About Possible Pardon»։ Real Clear Politics։ Վերցված է April 15, 2020
- ↑ Andreeva Nellie (March 27, 2020)։ «'Joe Exotic' UCP Limited Series Starring Kate McKinnon As Carole Baskin Becomes Hot Commodity With Success Of Netflix's 'Tiger King'»։ Deadline Hollywood։ Վերցված է April 2, 2020
- ↑ «ID Greenlights Sequel to "Tail" of Big Cats and Criminal Acts in "Investigating the Strange World of Joe Exotic"»։ The Futon Critic։ April 6, 2020
- ↑ Hipes Patrick, Andreeva Nellie (April 8, 2020)։ «Rob Lowe & Ryan Murphy Mulling Joe Exotic Scripted Project To Star Lowe»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Վերցված է April 11, 2020
- ↑ «'Tiger King' special to air on FOX, feature never-before-seen footage»։ Fox News։ April 8, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վագր արքա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|