Վագիֆ Աղաջանյան
Վագիֆ Նորիկի Աղաջանյան | |
---|---|
20 նոյեմբերի, 1960 - 22 մարտի, 1994 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Վագիֆ Աղաջանյան (20 նոյեմբերի, 1960, Հարավ, Ասկերանի շրջան - 22 մարտի, 1994, Հորադիզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագիֆ Աղաջանյանը ծնվել է 1960 թ. նոյեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Մինչև վեցերորդ դասարանը սովորել է հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ և ուսումը շարունակել է թիվ 2 դպրոցում, որտեղ ստացել է ութամյա կրթություն, իսկ Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում՝ ծեփագործի մասնագիտություն ու միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Ուկրաինայում տեղակայված զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում աշխատել է իր մասնագիտությամբ։ Արցախյան գոյապայքարի ակտիվ մասնակից էր։ Ծառայել է ԿՊՇ-ում՝ որպես կապավոր։ Մասնակցել է Աղդամի, Հադրութի և Մարտակերտի շրջանների գյուղերի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հորադիզի, Օմարի լեռնանցքի ազատագրական մարտերին։ Զոհվել է 1994 թ. մարտի 22-ին Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։