Վագիֆի դամբարան
| Վագիֆի դամբարան ադրբ.՝ Vaqif türbəsi | |
|---|---|
Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանը՝ վերականգնումից հետո | |
| Երկիր | Ադրբեջան |
| Քաղաք | Շուշի |
| Շինության տեսակ | դամբարան |
| Նախագծի հեղինակ | Ա. Վ. Սալամզադե |
| Շինարար | Աբդուլվահաբ Սալամզադե և Էլդար Կանուկով |
| Շինարարության վերջ | 1982 |
| Վիճակ | վերականգնված |
| 39°45′19.5″N 46°45′30.0″E / 39.755417°N 46.758333°E | |
![]() | |
![]() | |
Վագիֆի դամբարան (ադրբ.՝ Vaqif türbəsi), դամբարան Շուշիում, որը կառուցվել է 1982 թվականին՝ Ղարաբաղի խանության 18-րդ դարի վեզիր, ադրբեջանցի բանաստեղծ և պետական գործիչ Մոլլա Փանահ Վագիֆի գերեզմանի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը կառուցվել է 1982 թվականին՝ ճարտարապետներ Աբդուլվահաբ Սալամզադեի և Էլդար Կանուկովի նախագծով։[1] Ճարտարապետական լուծումը նպատակ ուներ կառուցվածքը դարձնել հստակ ու պարզ, ինչպես նաև ընդգծել կառույցի և արտաքին ձևի ներդաշնակությունը։ Դամբարանը բարձր աշտարակ է՝ քառակուսի հատակագծով, որը կանգնած է փոքր-ինչ լայնացված բազայի վրա։ Սկզբնապես այն երեսապատված էր կարմրավուն մարմարով։ Բազայի երեք երևացող կողմերը ամբողջ բարձրությամբ ծածկված էին անոդացված ալյումինե վանդակով, իսկ դրանց վրա կիրառվել էր նաև քանդակազարդ մարմարային սալապատում։[2]
1992 թվականին, Արցախյան ազատամարտի ընթացքում Շուշիում տեղի ունեցած մարտերի հետևանքով, դամբարանը զգալիորեն վնասվել է և երկար տարիներ մնացել ավերակ վիճակում․ պահպանվել էին միայն պատերը։[3][4][5]
44-օրյա պատերազմից հետո մեկնարկել են Վագիֆի թանգարան-դամբարան համալիրի վերականգնման աշխատանքները, և 2021 թվականի օգոստոսին, դրանց ավարտից հետո, դամբարանը կրկին բացվել է այցելուների համար։[6]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դամբարանի մուտքը, 1983 թ.
- Դամբարանի ավերակները, 2012 թ.
- Դամբարանի ավերակները, 2013 թ. սեպտեմբեր
- Վերականգնման աշխատանքներ դամբարանում, 2021 թ. մարտ
- Ադրբեջանական փոստային նամականիշ՝ նվիրված Վագիֆի դամբարանին, թողարկված 2002 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. В. Саламзаде; Э. В. Авалов; Р. Д. Салаев. (1979). Под ред М. А. Усейнова (ed.). Проблемы сохранения и реконструкции исторических городов Азербайджана. Б.: Элм. էջ 42.
{{cite book}}: Unknown parameter|totalpages=ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Биография Моллы Панаха Вагифа». Արխիվացված օրիգինալից 2009-05-11-ին. Վերցված է 2009-06-18-ին.
- ↑ «Интересные факты о знаменитом мавзолее визиря карабахского хана Вагифа». Արխիվացված օրիգինալից 2022-01-19-ին. Վերցված է 2022-01-19-ին.
- ↑ «11 памятников Шуши до и после оккупации». Արխիվացված օրիգինալից 2022-01-19-ին. Վերցված է 2022-01-19-ին.
- ↑ «История мавзолея М. П. Вагифа в Шуше: сквозь дни поэзии и оккупацию». Արխիվացված օրիգինալից 2022-01-19-ին. Վերցված է 2022-01-19-ին.
- ↑ «В Шуше открылся комплекс музей-мавзолей Моллы Панаха Вагифа». vesti.az. Արխիվացված օրիգինալից 2021-08-30-ին. Վերցված է 2021-08-30-ին.

