Վագիտ Ալեքպերով
| Վագիտ Ալեքպերով ադրբ.՝ Vahid Yusif oğlu Ələkbərov | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 1, 1950[1][2] (75 տարեկան) |
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարան |
| Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, ճարտարագետ և տնտեսագետ |
| Ամուսին | Q100663165? |
| Զբաղեցրած պաշտոններ | CEO of Lukoil? |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Yusuf Alekperov? |
Ստորագրություն![]() | |
Վագիտ Յուսուֆովիչ Ալեքպերով (ադրբ.՝ Vahid Yusifoviç Ələkbərov, ռուս.՝ Вагит Юсуфович Алекперов, սեպտեմբերի 1, 1950[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանական ծագումով ռուս գործարար և օլիգարխ։ 1993 թվականից մինչև 2022 թվականը եղել է «Լուկօյլ» նավթային ընկերության նախագահը[17][18]։
2025 թվականի մարտի դրությամբ, ըստ Ֆորբս ամսագրի, Ալեքպերովի կարողությունը գնահատվում է 28.7 միլիարդ ԱՄՆ դոլար, որը նրան դարձնում է Ռուսաստանի և աշխարհի վաթսուներեքերորդը ամենահարուստ մարդը[19][20]: Ալեքպերովին նախկինում պատկանել է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբի 36.8% բաժնեմասը[21]: «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Ալեքպերովի մտերիմ գործընկերն է: մՄինչև 2022 թվականը Ալեքպերովը նաև եղել է սուպերզբոսանավեր արտադրող «Heesen Yachts» ընկերությանը սեփականատերը[22]:
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը միջազգային կառավարությունների արձագանքի շրջանակներում Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատժամիջոցներ են կիրառել Ալեքպերովի դեմ[23][24][25][26]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագիտ Ալեքպերովը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 1-ին Ադրբեջանական ԽՍՀ–ի Բաքվում, որը եղել է միջազգային նավթարդյունաբերության ամենավաղ կենտրոններից մեկը։ Նրա հայրը, որը մահացել է Վագիտի մանկության տարիներին, ամբողջ կյանքում աշխատել է նավթահանքերում և ոգեշնչել է Ալեքպերովին հետևել իրեն։ Ալեքպերովի հայրը ադրբեջանցի մուսուլման էր, իսկ մայրը՝ ռուս ուղղափառ։ Ալեքպերովը կրոնասեր է, բայց իրեն չի համարում ո՛չ մուսուլման, ո՛չ ուղղափառ[27]։
1974 թվականին Ալեքպերովն ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը՝ ստանալով ճարտարագիտական գիտությունների մագիստրոսի կոչում[28]։
Արևմտյան Սիբիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին Ալեքպերովը տեղափոխվել է Արևմտյան Սիբիր և 1979-1985 թվականներին աշխատել է «Սուրգուտնեֆտեգազ»-ում՝ ձեռք բերելով ոլորտի փորձագետի համբավ։ Աստիճանաբար սկսել է նշանակվել բարձր պաշտոններում և 1985 թվականին դարձել է «Բաշնեֆտ» արտադրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ 1987 թվականին դարձել է նորաստեղծ «Կոգալիմնեֆտեգազ» արտադրական ընկերության գլխավոր տնօրենը[28]։
Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Ալեքպերովը նշանակվել է Խորհրդային Միության նավթագազային արդյունաբերության փոխնախարար և դարձել է խորհրդային պատմության մեջ էներգետիկայի ամենաերիտասարդ փոխնախարարը[28]։ Այդ ժամանակ Ալեքպերովը խթանել է ուղղահայաց ինտեգրված պետական էներգետիկ ընկերությունների ստեղծումը, որոնք միավորելու էին էներգետիկ ոլորտի տարբեր կազմակերպություններ, որոնք այդ ժամանակ հաշվետու էին տարբեր խորհրդային բյուրոկրատական հաստատություններին[29]։
Այս իրադարձություններից հետո՝ արևմտյան նավթային ընկերությունները սկսել են ակտիվորեն գործընկերներ փնտրել Ռուսաստանում: 1990 թվականին Մեծ Բրիտանիայում գտնվող «British Petroleum»-ի օբյեկտներ այցելության ժամանակ Ալեքպերովն անձամբ է գլխավորել ռուսական պատվիրակությունը բանակցություններում: BP-ի գործադիր տնօրեն Ռոնդո Ֆելբերգը «Նյու Յորք Թայմս»-ին ասել է, որ 1990 թվականի այդ այցելության ժամանակ Ալեքպերովը վերահսկել է օրակարգը՝ խստորեն խնդրելով BP-ի ղեկավարներին բացատրել, թե ինչպես պետք է կառուցվի ժամանակակից նավթային ընկերություն[30]:
Լուկօյլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականի ապրիլին «Լանգեպաս-Ուրայ-Կոգալիմնեֆտը» վերանվանվել է «Լուկօյլ» բաժնետիրական ընկերության, իսկ Ալեքպերովը՝ ընեկրության և տնօրենների խորհրդի նախագահը[30]։ 2002 թվականին Ալեքպերովին պատկանել է ընկերության 10.4%-ը։
2000 թվականին Ալեքպերովը հրաժարական է տվել «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից, սակայն պահպանել է ընկերության նախագահի իր պաշտոնը։ 2008 թվականի մայիսին Ալեքպերովը գնել է «Լուկօյլ»-ի 11,13 միլիոն բաժնետոմս (1,3%), այդպիսով իր բաժնեմասը հասցնելով 20,4%-ի և դառնալով ընկերության ամենամեծ բաժնետերը[31][Ն 1]։
«Լուկօյլ»–ը առաջին ռուսական ընկերությունն էր, որը ձեռք է բերել ամերիկյան ընկերություն: 2000 թվականի նոյեմբերին «Լուկօյլը» գնել է «Գեթի Փեթրոլիում Մարքեթինգը» և դրա 1300 բենզալցակայանները Միացյալ Նահանգներում[32]: Ինչպես այլ ռուս օլիգարխները, Ալեքպերովը նույնպես տեղափոխվել է բանկային և լրատվամիջոցների ոլորտ: 2006 թվականի մայիսին եղել է Ալեքպերովը «IFD Kapital Group»-ի երկու հիմնական սեփականատերերից մեկը[33]:
2014 և 2015 թվականներին Թուրքիայում և Լոնդոնում տեղի ունեցած առնվազն երեք հանդիպումների ժամանակ Ալեքպերովի «Լուկօյլ» ընկերության հետ առնչվող ղեկավարները, ենթադրաբար, հարցաքննել են Ալեքսանդր Նիքսի հետ առնչվող «SCL Group» և «Cambridge Analytica»-ի ընկերությունների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ընտրողների տվյալները նրանց նպատակային քարոզչության համար օգտագործելու վերաբերյալ։ Այս տեղեկությունները հաղորդել է Քրիստոֆեր Ուայլին[34][35][36][37]:
2018 թվականին Ալեքպերովը հարցազրույցի ժամանակ առաջին անգամ ասել է, որ իր պաշտոնում փոխարինող է փնտրում, և նշել է, որ ընկերությունում անձնակազմի փոփոխություններ կարող են տեղի ունենալ 2023 թվականին[38]։
Ալեքպերովը ընդգրկված է 2017 թվականի ռուս «օլիգարխների» ցուցակում, որը կազմվել է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքում[39]։
Միջազգային պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի ապրիլին, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ են կիրառել Ալեքպերովի նկատմամբ[23][24]։ Ապրիլի 21-ին «Լուկօյլ»-ը հայտարարություն է տարածել, ըստ որի, Ալեքպերովը դուրս է եկել տնօրենների խորհրդից 29 տարի աշխատելուց հետո[17]։
2022 թվականի մայիսին Կանադան նույնպես պատժամիջոցներ է կիրառել Ալեքպերովի նկատմամբ[25], իսկ հոկտեմբերին՝ Նոր Զելանդիան[40]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքպերովն ամուսնացած է Լարիսա Վիկտորովնա Ալեքպերովայի հետ և ունի որդի՝ Յուսուֆ, որը ծնվել է 1990 թվականին[41]։ 2023 թվականին Ալեքպերովը հիմնադրել է WellTech ընկերությունը, որը զբաղվում է Լուկօյլ-ի նավթահորերի վերանորոգմամբ[42]։
Ալեքպերովի հոբբին դրամագիտությունն է։ Նրա հավաքածուի ճշգրիտ կազմը անհայտ է, բայց որոշ տեղեկությունների համաձայն՝ այն Ռուսաստանի երեք խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկն է։ 2015 թվականին Ալեքպերովը Մոսկվայում՝ Զինովև-Յուսուպովի պալատում, հիմնադրել է դրամագիտության մասնավոր թանգարան։ Այնտեղ ցուցադրվում է ավելի քան 700 մետաղադրամ, որը կազմում է ամբողջ հավաքածուի մոտ մեկ քառորդը։ Ցուցադրությունը ներառում է Անտիկ շրջանի, Բյուզանդական կայսրության, եվրոպական միջնադարյան, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանների ոսկե, արծաթե և պլատինե մետաղադրամներ[43][44]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ալեքպերովը հիմնադրել է «Մեր ապագան» հիմնադրամը՝ Ռուսաստանում սոցիալական ձեռներեցությունը խթանելու համար[45]։
Ալեքպերովը բազմիցս հրապարակավ հայտարարել և հաստատել է, որ իր կտակի համաձայն՝ «Լուկօյլ»-ում իր բաժնեմասը (ընկերության ավելի քան 20%-ը) փոխանցվելու է հատուկ ստեղծված բարեգործական հիմնադրամին[46]։
2020 թվականի կորոնավիրուսի համավարակի ժամանակ «Լուկօյլ»-ը Ռուսաստանի 22 շրջաններին նվիրաբերել է ավելի քան 652 միլիոն ռուբլի և գրեթե 900 000 դոլար՝ արտասահմանյան գործընկեր երկրներին[47]։ Ալեքպերովը նաև 50 միլիոն ռուբլի անձնական միջոցներից նվիրաբերել է Կոմի Հանրապետությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար[48]։
Մրցանակներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ալեքպերով, կորպորատիվ քաղաքացիության մեջ ունեցած նվաճումների համար, արժանացել է Վուդրո Վիլսոնի մրցանակին։ Ալեքպերովը առաջին ռուս քաղաքացին էր, որը արժանացել է այդ մրցանակին[49]։
2020 թվականի օգոստոսի 31-ին՝ Վագիտ Ալեքպերովի 70-ամյակի նախօրեին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխհարաբերությունների զարգացման գործում մատուցած հատուկ ծառայությունների համար[50]։
2022 թվականի մայիսի 4-ին Ալեքպերովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով՝ «վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա քրտնաջան աշխատանքի համար»[51]։
Վագիտ Ալեքպերովը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ է[52]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2014 և 2015 թվականներին Թուրքիայում և Լոնդոնում տեղի ունեցած առնվազն երեք հանդիպումների ժամանակ Ալեկպերովի «Լուկօիլ» ընկերության հետ առնչվող ղեկավարները, ենթադրաբար, հարցաքննել են Ալեքսանդր Նիքսի հետ առնչվող «SCL Group» և «Cambridge Analytica»-ի ընկերությունների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ընտրողների տվյալները նրանց նպատակային քարոզչության համար օգտագործելու վերաբերյալ։ Այս տեղեկությունները հաղորդել է Քրիստոֆեր Ուայլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Президент ОАО «Лукойл» Вагит Алекперов награжден орденом святого благоверного князя Даниила Московского I степени
- 1 2 3 4 5 Орден Русской Православной Церкви преподобного Сергия Радонежского (ռուս.): Именные списки 1978-2005 — М.: 2006. — С. 87. — 495 с. — ISBN 978-5-98738-031-4
- ↑ Олимпийские герои (ռուս.) // Ведомости — 2014. — 75000 экз.
- ↑ президент России Указ Президента Российской Федерации от 10 июня 2010 г. № 697 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» III степени Алекперова В.Ю.» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2010.
- ↑ президент России Указ Президента Российской Федерации от 1 сентября 2005 г. № 1022 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» IV степени Алекперова В.Ю.» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2005.
- 1 2 3 Вагит Юсуфович Алекперов. Биографическая справка // ՌԻԱ Նովոստի (ռուս.) — Россия сегодня, 2009.
- ↑ О награждении В. Ю. Алекперова орденом Дружбы народов (բելառուս.) // Национальный реестр правовых актов Республики Беларусь — 2010.
- ↑ президент России Распоряжение Президента Российской Федерации от 24 октября 2017 г. № 369-рп «О поощрении» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2017.
- 1 2 3 4 Алекперов, Вагит (ռուս.)
- ↑ Глава государства вручил госнаграды ряду граждан Казахстана // Kazakhstan Today — 2010.
- ↑ https://trends.levif.be/a-la-une/le-patron-de-lukoil-fait-commandeur-de-lordre-de-la-couronne/
- ↑ О награждении Алекперова В.Ю. орденом «Дўстлик»
- ↑ Александр Жилкин наградил орденом «За заслуги перед Астраханской областью» президента компании «ЛУКОЙЛ» — 2013.
- ↑ https://admhmao.ru/ob-okruge/pochetnye-grazhdane/29749/
- 1 2 «Russia's Lukoil Says Longtime CEO Alekperov Resigns». The Moscow Times. 2022 թ․ ապրիլի 21.
- ↑ «Vagit Yu. Alekperov, President of OAO LUKOIL». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Vagit Alekperov». Forbes Russia. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Vagit Alekperov». Forbes (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
- ↑ Burgen, Stephen (2022 թ․ փետրվարի 26). «Could sanctions leave oligarchs' super yachts high and dry in Spain?». The Observer.
- ↑ «Heesen Yachts is weer 100% Nederlands na verkoop aandelen». schuttevaer.nl (in Dutch). 2022 թ․ մայիսի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
- 1 2 «Australia goes further than others with personal sanctions, adds Nabiullina, Lisin and Alekperov to list». interfax.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- 1 2 «U.K. Hits More Russian Billionaires in Latest Sanctions Salvo». Bloomberg.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 13. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- 1 2 «Canada blacklists 40 Russian individuals - PM's press service». TASS. 2022 թ․ մայիսի 9. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «New Zealand sanctions 75 individuals and 2 Russian companies».
- ↑ Maass, Peter (2004 թ․ օգոստոսի 2). «The Triumph of the Quiet Tycoon». The New York Times Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
- 1 2 3 Vassiliou, Marius S. (2009 թ․ սեպտեմբերի 24). The A to Z of the Petroleum Industry (անգլերեն). Scarecrow Press. ISBN 978-0-8108-7066-6.
- ↑ «Vagit Y. Alekperov 1950— Biography».
- 1 2 Maass, Peter (2004 թ․ օգոստոսի 1). «The Triumph of the Quiet Tycoon». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Бизнес-активы Вагита Алекперова. Справка». РИА Новости (ռուսերեն). 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Lukoil Americas Corporation website». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ Teagarden, Michael (2006 թ․ մարտի 1). «Lukoil Executives Alekperov and Fedun Own Russia's IFD Kapital». Bloomberg News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Cambridge Analytica: компания, которая научилась «взламывать» выборы через Facebook Считается, что в 2016 году она помогла выиграть Дональду Трампу» [Cambridge Analytica: the company that learned how to “hack” elections through Facebook It is believed that it helped Donald Trump win in 2016]. Meduza (ռուսերեն). 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին. archive
- ↑ Cadwalladr, Carole; Graham-Harrison, Emma (2018 թ․ մարտի 17). «Revealed: 50 million Facebook profiles harvested for Cambridge Analytica in major data breach: Whistleblower describes how firm linked to former Trump adviser Steve Bannon compiled user data to target American voters». The Guardian. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Бенюмов, Константин (Benyumov, Konstantin); Кузьменкова, Ольга (Kuzmenkova, Olga) (2016 թ․ դեկտեմբերի 12). «Donald Trump really won because of advertising on Facebook? Medusa studied an article about the influence of "big data" on elections and tells what's wrong with it» [Дональд Трамп правда победил из-за рекламы в фейсбуке? «Медуза» изучила статью о влиянии «больших данных» на выборы и рассказывает, что с ней не так]. Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Hakim, Danny; Rosenberg, Matthew (2018 թ․ մարտի 17). «Data Firm Tied to Trump Campaign Talked Business With Russians». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Глава ЛУКОЙЛа сообщил об изучении потенциальных преемников». РБК (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Report to Congress Pursuant to Section 241 of the Countering America's Adversaries Through Sanctions Act of 2017 Regarding Senior Foreign Political Figures and Oligarchs in the Russian Federation and Russian Parastatal Entities» (PDF). 2018 թ․ հունվարի 29.
- ↑ «New Zealand sanctions 75 individuals and 2 Russian companies». Interfax. 2022 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ «Вагит Юсуфович Алекперов. Биографическая справка». РИА Новости. 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Сын владельца ЛУКОЙЛа получил компанию по ремонту скважин в Сибири». РБК (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 15.
- ↑ Ivan Prosvetov (2015 թ․ դեկտեմբերի 22). «Исторический момент: как Вагит Алекперов стал нумизматом» [The historical moment: Vagit Alekperov became a numismatist] (ռուսերեն). Forbes. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
- ↑ «В Москве открыли первый частный музей нумизматики / / Независимая газета». www.ng.ru. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Nielsen, Rachel (2012 թ․ նոյեմբերի 28). «Alekperov's Social Enterprise Invests $4.8M Over 5 Years». The Moscow Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Алекперов передаст акции "Лукойла" в благотворительный фонд». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Lukoil delivered new consignment of medical equipment to Usinsk hospital». neftegazru.com (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Vagit Alekperov donates RUB 50 million of personal finances to fight coronavirus in the Republic of Komi». neftegazru.com (անգլերեն). 2020 թ․ մայիսի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Wilson Center to Honor Pickering and Alekperov for Contributions to U.S.-Russian Relations». www.wilsoncenter.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ President Ilham Aliyev awards Lukoil CEO, AzerNews, 31 August 2020, Retrieved 4 September 2020
- ↑ «Предвыборная ситуация в Кемерове» (ռուսերեն). publication.pravo.gov.ru. 2022 թ․ մայիսի 4. Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Вагит Юсуфович Алекперов. Биографическая справка». РИА Новости (ռուսերեն). 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագիտ Ալեքպերով» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի գործարարներ
- Ռուս գործարարներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ

